Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2019 թվականի N 183-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի փետրվարի 27-28-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղվող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը, այդ թվում` օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Գրիգոր Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Հայարփի Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հակոբ Արշակյանինը, Գարեգին Բաղրամյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Դավիթ Տեր-Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

5) Գևորգ Մովսեսյանինը, Կարեն Վանյանինը, Դավիթ Աբազյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը և Արթուր Գասպարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, բացառությամբ` Մկրտիչ Իսրայելյանի, գիշերավարձի և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Վարազդատ Կարապետյանի, Մանե Թանդիլյանի, Սերգեյ Բագրատյանի և Տաթևիկ Հայրապետյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի փետրվարի 27-ին` Երևան-Թեհրան, իսկ փետրվարի 28-ին` Թեհրան-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 26-ի

N 183 որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-28-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

                         

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

                         

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

                         

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարար

                         

    Գ. Բաղրամյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի պարտականությունները կատարող

                         

    Մ. Թանդիլյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

                         

    Վ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

                         

    Ս. Բագրատյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

                         

    Տ. Հայրապետյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

                         

    Ա. Թումանյան       - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ

                         և լիազոր դեսպան

                         

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

                       

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

                       

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

                       

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ

                       

    Գ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

                       

    Ս. Նավասարդյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում

                         առանձին գործառույթներ համակարգող

                       

    Հ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         արարողակարգային միջոցառումների պատասխանատու

                       

    Դ. Տեր-Մկրտչյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի

                         բաժնի կցորդ (20.02.2019 թ. - 28.02.2019 թ.)

                       

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

                       

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

                       

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

                       

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       

    Կ. Վանյան          - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (20.02.2019 թ. - 28.02.2019 թ.)

                       

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (20.02.2019 թ. - 28.02.2019 թ.)

                       

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       

    Ա. Իշխանյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                       

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Տ. Դանիելյան       -  Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                          (համաձայնությամբ)

                           

    Ա. Անդրեասյան      -  Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                          (համաձայնությամբ)

                           

    Ա. Հովհաննիսյան    - «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                           

    Ա. Հովհաննիսյան    - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

                           

    Տ. Մարտիրոսյան     - «Թերթ Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

                           

    Մ. Իսրայելյան      - «Ար» հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.2019
N 183-Ա
Որոշում