Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2019 թվականի N 195-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`

Հայաստանի Հանրապետությունում ծանր հանցագործությունների դեպքում գույքի բռնագանձման, հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մարտի 1-ի

N 195-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների

                         եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր

                         ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Վարդապետյան     - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ռ. Բադասյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Դ. Մելքոնյան       - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Հովհաննիսյան    - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Ազատյան         - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների

                         կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 02.05.2019 թիվ 470-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.03.2019
N 195-Ա
Որոշում