ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2019 թվականի N 144-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` երեք անվանում, ընդհանուր 32.985.000,00 դրամ սկզբնական արժեքով, 15.667,875,00 դրամ մնացորդային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի փետրվարի 21-ի
N 144-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN | Անվանումը | Հաշվեկշռային արժեքը |
|ը/կ| |_______________________|
| | |սկզբնական |մնացորդային|
|___|_________________________________________|___________|___________|
|1. |Ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների |21500000,00|10212500,00|
| |ներկրման համար Veristain Gemini | | |
|___|_________________________________________|___________|___________|
|2. |Պարաֆինային բլոկների սառեցման համար | 3170000,00| 1505750,00|
| |սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 | | |
|___|_________________________________________|___________|___________|
|3. |Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 | 8315000,00| 3949625,00|
| |(Mikrom GmbH) | | |
|___|_________________________________________|___________|___________|
| |Ընդամենը |32985000,00|15667875,00|
._____________________________________________________________________.