Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2019 թվականի N 206-Ա

 

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2019 թվականի մարտի 12-15-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)` Վարչական տվյալների և մարդահամարների վերաբերյալ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «ECASTAT» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.2019
N 206-Ա
Որոշում