Սեղմել Esc փակելու համար:
ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2019 թվականի N 212-Ա

 

ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Մարաբյանին 2019 թվականի ապրիլի 9-11-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ)` Ընդլայնված համաձայնագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Աստղիկ Մարաբյանի` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1168. Արվեստների ծրագրի» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» տողով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Աստղիկ Մարաբյանի` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2019
N 212-Ա
Որոշում