Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2019 թվականի N 213-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին և ԵՄ Արևելյան գործընկերության «Կապակցվածություն, էներգետիկ արդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» երրորդ պլատֆորմի հանդիպմանը մասնակցելու նպատակով` 2019 թվականի մարտի 10-ից 14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արտավազդ Դավթյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2019 թվականի մարտի 10-ից 12-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` մասնակցելու ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական` հինգերորդ նիստին:

3. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Իրինա Ղափլանյանի և Գայանե Սերոբյանի` մարտի 13-ին կայանալիք միջոցառմանը մասնակցության օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թվականի մարտի 5-ի

N 213-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Հակոբ Վարդանյան    - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներ և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Իրինա Ղափլանյան    - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Գայանե Սերոբյան    - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի խորհրդական

 

Արտավազդ Դավթյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության

գնդապետ

 

Տիգրան Մելքոնյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարության արտաքին կապերի

վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2019
N 213-Ա
Որոշում