Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 10-Ն

 

i

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՁԵՎ 65-երկաթ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա ապրիլի 1-ը                                            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը/ք. Երևան  _____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                         |Տողի   |Չափի     |Ցուցա-|

|                                            |համարը |միավորը  |նիշի  |

|                                            |       |         |մեծու-|

|                                            |       |         |թյունը|

|____________________________________________|_______|_________|______|

|                    Ա                       |   Բ   |   Գ     |  1   |

|____________________________________________|_______|_________|______|

|Ուղևորների  փոխադրումներից ստացված հասույթը |110    |հազար    |      |

|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը    |       |դրամ     |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |110.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |110.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |110.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Ուղևորների  փոխադրումների հետ կապված ծախսերը|120    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը     |130    |«-»      |      |

|(առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը    |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |130.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |130.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |130.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|130 տողից` սառնավագոններով փոխադրումից      |131    |հազար    |      |

|                                            |       |դրամ     |      |

|____________________________________________|_______|_________|______|

|վագոն-ցիստեռններով փոխադրումից              |132    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|բեռնարկղերով փոխադրումից                    |133    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|փոստային նամակների, ծանրոցների և  փաթեթների |134    |«-»      |      |

|փոխադրումից                                 |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|սորուն բեռների առանց տարայի փոխադրումից     |135    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այլ բեռների փոխադրումից                     |136    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը    |140    |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Փոխադրվել են ուղևորներ,  ընդամենը           |150    |հազար    |      |

|                                            |       |ուղևոր   |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |150.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |150.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |150.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Ուղևորաշրջանառություն,  ընդամենը            |160    |հազար    |      |

|                                            |       |ուղևոր  -|      |

|                                            |       |կմ       |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |160.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |160.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |160.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Փոխադրվել են բեռներ, ընդամենը               |170    |հազար    |      |

|                                            |       |տոննա    |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |170.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |170.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |170.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Բեռնաշրջանառություն, ընդամենը               |180    |հազար    |      |

|                                            |       |տոննա-կմ |      |

|____________________________________________|_______|_________|______|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |180.1  |«-»      |      |

|ներհանրապետական                             |       |         |      |

|____________________________________________|_______|_________|______|

|միջպետական                                  |180.2  |«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|որից` ԱՊՀ երկրներ                           |180.2.1|«-»      |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Շահագործական գծի երկարությունը              |190    |կմ       |      |

|____________________________________________|_______|_________|______|

|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը         |200    |մարդ     |      |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. Ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

7. 131 տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:

8. 132 տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:

9. 133 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

10. 134 տողը ներառում է`

1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,

2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:

11. 135 տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:

12. 136 տողը ներառում է`

1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,

2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,

3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:

13. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 150) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

14. Ներհանրապետական (տող 150.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

15. Միջպետական (տող 150.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

16. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշն որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

17. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 170) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:

18. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 180) ցուցանիշն որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

19. Հաշվետվության 200 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 10-Ն
Որոշում