Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2018 թվականի թիվ 1-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրության պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Ա որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հավելվածի «Պատասխանատու ստորաբաժանում» սյունակում առաջին կատարող հանդիսացող Ոստիկանության ստորաբաժանումների պետերին` համագործակցելով Ոստիկանության համակատարող ստորաբաժանումների հետ, սահմանված ժամկետներում, մշակել և ՀՀ ոստիկանության պետի հաստատմանը ներկայացնել իրավական ակտի նախագիծը:

3. Հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանին:

 

Հայաստանի Հանրապետության
ոստիկանության գնդապետ

Վ.Օսիպյան


2018 թ. հուլիսի 16
Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2018 թ. հուլիսի 16-ի

թիվ 1-Լ հրամանի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Միջոցառման անվանումը           |Պատասխանատու        |  ժամկետ    |

|   |                               |ստորաբաժանում       |            |

|___|_______________________________|____________________|____________|

|1. |ՀՀ ոստիկանության               |Շտաբ                |Կիսամյակի   |

|   |ստորաբաժանումների կառուցվածքը  |ԿՔՎ                 |ընթացքում   |

|   |և  հաստիքացուցակը հաստատելու   |ԻՎ                  |            |

|   |մասին ՀՀ ոստիկանության պետի    |                    |            |

|   |հրամանների նախագծերի           |                    |            |

|   |ներկայացում ՀՀ                 |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|2. |ՀՀ ոստիկանության կենտրոնական   |ՀՀ ոստիկանության    |15.11.2018թ.|

|   |ապարատի, դրա անմիջական         |կենտրոնական ապարատի,|            |

|   |ենթակայության կառուցվածքային   |դրա անմիջական       |            |

|   |ստորաբաժանումների, Երևան       |ենթակայության       |            |

|   |քաղաքի և  մարզային             |կառուցվածքային      |            |

|   |վարչությունների և  դրանց ենթակա|ստորաբաժանումներ,   |            |

|   |ստորաբաժանումների              |Երևան  քաղաքի և     |            |

|   |կանոնադրությունը հաստատելու    |մարզային            |            |

|   |մասին հրամանի նախագծերի        |վարչություններ,     |            |

|   |ներկայացում ՀՀ ոստիկանության   |դրանց ենթակա        |            |

|   |պետին                          |ստորաբաժանումներ    |            |

|   |                               |Շտաբ                |            |

|___|_______________________________|____________________|____________|

|3. |ՀՀ ոստիկանության ծառայողների,  |ԻՎ                  |15.11.2018թ.|

|   |զինծառայողների, քաղաքացիական   |ՆԱՎ                 |            |

|   |ծառայողների, քաղաքացիական      |Շտաբ                |            |

|   |աշխատանք կատարողների,          |                    |            |

|   |տեխնիկական սպասարկում          |                    |            |

|   |իրականացնող անձանց ներքին      |                    |            |

|   |կարգապահական կանոններ          |                    |            |

|   |հաստատելու մասին ՀՀ            |                    |            |

|   |ոստիկանության պետի հրամանի     |                    |            |

|   |նախագծի ներկայացում ՀՀ         |                    |            |

|   |ոստիկանության պետի             |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|4. |ՀՀ ոստիկանության պետի          |ԿՔՎ                 |15.11.2018թ.|

|   |խորհրդականի, ոստիկանության     |Շահագրգիռ           |            |

|   |ծառայողների, զինծառայողների,   |ստորաբաժանումներ    |            |

|   |քաղաքացիական ծառայողների` տվյալ|                    |            |

|   |պաշտոնի անձնագիրը հաստատելու   |                    |            |

|   |մասին ՀՀ ոստիկանության պետի    |                    |            |

|   |հրամանի նախագծի ներկայացում ՀՀ |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|5. |ՀՀ ոստիկանության պետի          |ՀՀ ոստիկանության    |01.08.2018թ.|

|   |խորհրդականների և  օգնականների  |պետի աշխատակազմ     |            |

|   |միջև  պարտականությունների      |                    |            |

|   |բաշխելու մասին ՀՀ ոստիկանության|                    |            |

|   |պետի հրամանի հրամանի նախագծի   |                    |            |

|   |ներկայացում ՀՀ ոստիկանության   |                    |            |

|   |պետին                          |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|6. |ՀՀ ոստիկանության պետի          |Շտաբ                |30.07.2018թ.|

|   |տեղակալների կողմից համակարգման |                    |            |

|   |ոլորտները սահմանելու մասին ՀՀ  |                    |            |

|   |ոստիկանության պետի հրամանի     |                    |            |

|   |նախագծի ներկայացում ՀՀ         |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|7. |ՀՀ ոստիկանության գործունեության|Շտաբ                |15.11.2018թ.|

|   |գնահատման գերատեսչական         |                    |            |

|   |չափորոշիչները հաստատելու մասին |                    |            |

|   |ՀՀ ոստիկանության պետի հրամանի  |                    |            |

|   |նախագծի ներկայացում ՀՀ         |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|8. |Հայաստանի Հանրապետության և     |ԿՔՎ                 |20.07.2018թ.|

|   |օտարերկրյա պետությունների      |ԻՎ                  |            |

|   |պետական կառավարման մարմինների  |                    |            |

|   |ղեկավարներին կամ այլ պաշտոնատար|                    |            |

|   |անձանց, քաղաքացիներին, ինչպես  |                    |            |

|   |նաև  քաղաքացիություն չունեցող  |                    |            |

|   |անձանց խրախուսելու մասին ՀՀ    |                    |            |

|   |ոստիկանության պետի հրամանի     |                    |            |

|   |նախագծի ներկայացում ՀՀ         |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|9. |ՀՀ ոստիկանությունում           |ԿՔՎ                 |20.07.2018թ |

|   |արձակուրդների տրամադրման կարգի |ԻՎ                  |            |

|   |և  օտարերկրյա պետություններում |                    |            |

|   |արձակուրդի անցկացման           |                    |            |

|   |թույլտվությունների կարգի       |                    |            |

|   |համապատասխանեցում ՀՀ           |                    |            |

|   |կառավարության 11.06.2018թ. թիվ |                    |            |

|   |751-Լ որոշման պահանջներին      |                    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|10.|Ոլորտը կանոնակարգող իրավական   |ՀՀ ոստիկանության    |Կիսամյակի   |

|   |ակտերի համապատասխանեցում ՀՀ    |կենտրոնական ապարատի,|ընթացքում   |

|   |կառավարության 11.06.2018 թ.    |դրա անմիջական       |            |

|   |թիվ 751-Լ, որոշման պահանջներին |ենթակայության       |            |

|   |                               |կառուցվածքային      |            |

|   |                               |ստորաբաժանումներ    |            |

|___|_______________________________|____________________|____________|

|11.|ՀՀ ոստիկանությունում           |Շտաբ                |Կիսամյակի   |

|   |խորհրդակցական մարմին (կոլեգիա) |                    |ընթացքում   |

|   |ստեղծելու, դրա անհատական       |                    |            |

|   |կազմերը և  աշխատակարգը         |                    |            |

|   |հաստատելու մասին ՀՀ            |                    |            |

|   |ոստիկանության պետի հրամանի     |                    |            |

|   |նախագծի ներկայացում ՀՀ         |                    |            |

|   |ոստիկանության պետին            |                    |            |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 15.08.2018 թիվ 8-Լ հրաման)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
16.07.2018
N 1-Լ
Հրաման