Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ
ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում ե մ.

1. Սահմանել, որ վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածվում է ինչպես 1988 թվականից մինչև դրա ուժի մեջ մտնելը, այնպես էլ այն ուժի մեջ մտնելուց հետո մարտական գործողությունների մասնակցած անձանց վրա:

2. Վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածել նաև`

ա) մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված այն մասնագետների վրա, որոնք զոհվել կամ հաշմանդամ են դարձել.

բ) զինատեսակների փորձարկման ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած մասնագետների վրա.

գ) մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների, ազատամարտիկների, ինչպես նաև մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված մասնագետների վրա, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով մեռած են հայտարարվել:

/3 կետն ուժ կորցրել է 12.04.94 հրամանագիր/

i

4. Մինչև վերոհիշյալ հրամանագրի արձակումը տուժած անձանց և նրանց ընտանիքներին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները հաշվի առնել նախատեսվող վճարվելիք գումարների մեջ:

5. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի և պաշտպանության նախարարության կողմից մարտական գործողությունների և սահմանամերձ շրջանները գործուղված մասնագետների, ինչպես նաև ազատամարտիկների համար պահպանել նրանց աշխատատեղը և միջին աշխատավարձը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հոսպիտալ ստեղծելու հարցը.

բ) մարտական գործողությունների մասնակցած անձանց բուժման վերականգնողական մասն իրականացնելու համար զինվորական հոսպիտալին տրամադրել առողջարանային համալիր.

գ) երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

 

10 հոկտեմբերի 1992 թվական

ՆՀ-158

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.10.1992
N ՆՀ-158
Հրամանագիր