Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 07-Ն

 

i

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի ««Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 07-Ն որոշման

 

ՁԵՎ 11-կապ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող փետրվարի 20-ը                                               |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության տեսակի հիմնական ծածկագիրը     [][][][][]      |

|                               (լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ [email protected]_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|            Ցուցանիշի անվանումը               |Տողի  |Չափի   |Ցուցանիշի  |

|                                              |համարը|միավորը|մեծությունը|

|______________________________________________|______|_______|___________|

|                      Ա                       |   Բ  |   Գ   |     1     |

|_________________________________________________________________________|

|                    Հեռագրական կապի ծառայություններ                      |

|_________________________________________________________________________|

|Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը               |110      |հազար  |        |

|                                              |         |հատ    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` ներհանրապետական                    |110.1    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |110.2    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |110.2.1  |-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|_________________________________________________________________________|

|                   Հեռախոսային ցանցի ծառայություններ                     |

|_________________________________________________________________________|

|Միջքաղաքային և  միջազգային ելից ավտոմատ       |120      |հազար  |        |

|կանչերի քանակը, ընդամենը                      |         |հատ    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` միջքաղաքային                       |120.1    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |120.2    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |120.2.1  |-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|120 տողից` ավարտվել են խոսակցությամբ          |120.3    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` միջքաղաքային                       |120.3.1  |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |120.3.2  |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |120.3.2.1|-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային        |130      |-»-    |        |

|խոսակցությունների պատվերներ, ընդամենը         |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` միջքաղաքային                       |130.1    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |130.2    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |130.2.1  |-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|130 տողից` իրականացվել են                     |130.3    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` միջքաղաքային                       |130.3.1  |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |130.3.2  |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |130.3.2.1|-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային        |140      |-»-    |        |

|խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3)|         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|այդ թվում` միջքաղաքային                       |140.1    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|միջազգային                                    |140.2    |-»-    |        |

|______________________________________________|_________|_______|________|

|որից` Անկախ Պետությունների Համագործակցության  |140.2.1  |-»-    |        |

|երկրներ                                       |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների    |150      |րոպե   |        |

|միջին տևողությունը                            |         |       |        |

|______________________________________________|_________|_______|________|

|Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին|160      |-»-    |        |

|տևողությունը                                  |         |       |        |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար            ___________________________ _______________________

                            (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր  ___________________________ _______________________

    հաշվապահ կամ այլ        (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

լիազորված անձ)

 

«___»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 07-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):

7. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:

8. Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 07-Ն
Որոշում