Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 09-Ն

 

i

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՁԵՎ 42-կապ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 20-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ [email protected]_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                |Տողի   |Չափի   |Ընդա-| այդ թվում`|

|                                   |համարը |միավորը|մենը |___________|

|                                   |       |       |     |քաղա-|գյու-|

|                                   |       |       |     |քային|ղական|

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|           Ա                       |  Բ    |   Գ   |  1  |  2  |  3  |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Հեռախոսային կայանների քանակը       |110    |հատ    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110 տողից` էլեկտրոնային            |110.1  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110 տողից` հեռախոսային կայանների   |110.2  |համար  |     |     |     |

|և  ենթակայանների ընդհանուր         |       |       |     |     |     |

|ունակությունը մոնտաժված            |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|զբաղված                            |110.3  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2 տողից` էլեկտրոնային          |110.2.1|-»-    |     |     |     |

|հեռախոսային կայանների ունակությունը|       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.3 տողից` էլեկտրոնային          |110.3.1|համար  |     |     |     |

|հեռախոսային կայանների ունակությունը|       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային  |110.2.2|-»-    |     |     |     |

|հեռախոսային ցանց ելք ունեցող       |       |       |     |     |     |

|միջազգային                         |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|միջքաղաքային                       |110.2.3|-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2.2 և  110.2.3 տողերից`        |110.4  |-»-    |     |     |     |

|սարքավորված համարի ավտոմատ         |       |       |     |     |     |

|որոշման սարքավորումներով           |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Արբանյակային կապի կայաններ         |120    |հատ    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Այլ իրավաբանական անձանց տրամադրված |130    |հատ    |     |     |     |

|հեռախոսահամարների քանակը, որոնք    |       |       |     |     |     |

|ունեն ելք դեպի ընդհանուր           |       |       |     |     |     |

|օգտագործման հեռախոսային ցանց       |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի կայանների     |140    |-»-    |     |     |     |

|քանակը                             |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների |150    |հատ    |     |  X  |  X  |

|քանակը                             |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների |160    |կվտ    |     |  X  |  X  |

|ընդհանուր անվանական հզորությունը   |       |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                |Տողի   |Չափի   |Ընդա-| այդ թվում`|

|                                   |համարը |միավորը|մենը |___________|

|                                   |       |       |     |քաղա-|գյու-|

|                                   |       |       |     |քային|ղական|

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|           Ա                       |  Բ    |   Գ   |  1  |  2  |  3  |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Հիմնական հեռախոսային ապարատների    |210    |հատ    |     |     |     |

|քանակը (առանց քարտֆոնների)         |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|այդ թվում` ք. Երևան                |210.1  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Արագածոտնի մարզ                    |210.2  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Արարատի մարզ                       |201.3  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Արմավիրի մարզ                      |201.4  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Գեղարքունիքի մարզ                  |201.5  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Լոռու մարզ                         |210.6  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Կոտայքի մարզ                       |210.7  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Շիրակի մարզ                        |210.8  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Սյունիքի մարզ                      |210.9  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Վայոց ձորի մարզ                    |210.10 |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Տավուշի մարզ                       |210.11 |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|210 տողից` բնակարանային            |211    |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Քարտֆոնների քանակը                 |220    |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|դրանից` ունիվերսալ                 |220.1  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Ինտերնետ հասանելիության ծառայության|230    |-»-    |     |     |     |

|բաժանորդների քանակը, ընդամենը      |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|որից` բջջային հեռախոսակապով        |230.1  |-»-    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի ակտիվ         |240    |-»-    |     |     |     |

|բաժանորդների քանակը                |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի               |250    |հազար  |     |  X  |  X  |

|խոսակցությունների քանակը, ընդամենը |       |հատ    |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի               |260    |րոպե   |     |  X  |  X  |

|խոսակցությունների միջին            |       |       |     |     |     |

|տևողությունը,  ընդամենը            |       |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

3. Գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը               |Տողի   |Չափի    |Ընդա-| այդ թվում`|

|                                  |համարը |միավորը |մենը |___________|

|                                  |       |        |     |քաղա-|գյու-|

|                                  |       |        |     |քային|ղական|

|__________________________________|_______|________|_____|_____|_____|

|           Ա                      |  Բ    |   Գ    |  1  |  2  |  3  |

|__________________________________|_______|________|_____|_____|_____|

|Օդային գծերի երկարությունը        |310    |կմ      |     |     |     |

|__________________________________|_______|________|_____|_____|_____|

|Խողովակաշարի երկարությունը        |320    |կանալ-կմ|     |     |     |

|__________________________________|_______|________|_____|_____|_____|

|Մալուխների ընդհանուր երկարությունը|330    |կմ      |     |     |     |

|__________________________________|_______|________|_____|_____|_____|

|դրանից` օպտիկա-մանրաթելային       |330.1  |-»-     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                |Տողի   |Չափի   |Ընդա-| այդ թվում`|

|                                   |համարը |միավորը|մենը |___________|

|                                   |       |       |     |քաղա-|գյու-|

|                                   |       |       |     |քային|ղական|

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|           Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |  3  |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բնակարաններում հեռախոս տեղադրելու  |410    |հատ    |     |     |     |

|համար տրված չբավարարված դիմումների |       |       |     |     |     |

|քանակը                             |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Տեղադրված հեռախոսային գծերի քանակը |420    |-»-    |     |     |     |

|տարվա վերջի դրությամբ              |       |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

5. Կապի աշխատանքի որակը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                |Տողի   |Չափի   |Ընդա-| այդ թվում`|

|                                   |համարը |միավորը|մենը |___________|

|                                   |       |       |     |քաղա-|գյու-|

|                                   |       |       |     |քային|ղական|

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|           Ա                       |   Բ   |   Գ   |  1  |  2  |  3  |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Ընդունվել են հայտեր հեռախոսային    |510    |հատ    |     |     |     |

|գծերի խափանումների վերաբերյալ      |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|Հայտնաբերվել են հեռախոսագծերի      |520    |-»-    |     |     |     |

|խափանումներ                        |       |       |     |     |     |

|___________________________________|_______|_______|_____|_____|_____|

|դրանից` վերացվել են հսկվող         |520.1  |-»-    |     |     |     |

|ժամկետներում                       |       |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                    __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`     __________________   _________________

                                (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«__»__________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 09-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

7. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

8. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

9. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

10. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը: Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը: Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

11. 130 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:

12. 140 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը, իսկ 140.1 տողում` վերը նշված կայանների զբաղված ունակությունը:

13. 150 տողում լրացվում է բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը, իսկ 160 տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը:

14. 2-րդ բաժնի 210 տողում` հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը, առանձնացնելով դրանք ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի (210.1-210.11 տողեր):

15. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:

16. 230 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, որից 230.1 տողով առանձնացվում է բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

17. 240 տողում արտացոլվում է ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը: Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bulk SMS):

18. 250 և 260 տողերում արտացոլվում են բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):

Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.02.2019
N 09-Ն
Որոշում