Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, ԱՂԱԲԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, ԱՂԱԲԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 229-Ա

 

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, ԱՂԱԲԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բաժնի վարիչ Աղաբեկ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին 2019 թվականի մարտի 7-9-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս)` զբոսաշրջային «ԻՆՖՈՏՈՒՐ» ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում` զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման նպատակով:

2. Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի` Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի կեցության 1 օրվա ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.03.2019
N 229-Ա
Որոշում