Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 167-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որպես նվիրատվություն «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Որպես նվիրատվություն ընդունել N 1 հավելվածում նշված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:

3. Հաստատել բժշկական կազմակերպություններին նվիրաբերությամբ հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ բուժօգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:

5. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 11 (տասնմեկ) շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

(5-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1235-Ա որոշում)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության մեքենաներից 2 (երկու) ռեանիմոբիլ հետ վերցնել և մեկը` օժանդակ սարքավորումներով հանդերձ, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, մյուսը` օժանդակ սարքավորումներով հանդերձ, նվիրաբերել «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների`

ա. նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրի կնքումը «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և վերջինիս բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող մարմնի հետ,

բ. անժամկետ, անհատույց օգտագործման մասին երկկողմ պայմանագրի կնքումը «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.

2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված` կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված կամ անժամկետ, անհատույց օգտագործման հանձնվող գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության, անժամկետ, անհատույց օգտագործման վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1235-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 28-ի

N 167-Ա որոշման

 

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Շտապ օգնության մեքենաների տեսակը («Ֆորդ Տրանզիտ» |Շտապ օգնության |

|ը/կ|2010 թվականի արտադրության, մակնիշը` JX5038XJHZC) |մեքենաների թիվը|

|___|_________________________________________________|_______________|

|1. |Ռեանիմոբիլ (հագեցված օժանդակ սարքավորումներով)   |     10        |

|___|_________________________________________________|_______________|

|2. |Գծային մեքենա (հագեցված օժանդակ սարքավորումներով)|     20        |

|_____________________________________________________________________|

|    Ընդամենը`                                              30        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 28-ի

N 167-Ա որոշման

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

(«Ֆորդ Տրանզիտ» 2010 թվականի արտադրության)

 

._____________________________________________________________________.

|NN |Շտապ      |Շտապ      |Նույնացման համար |Կազմակերպության անվանումը|

|ը/կ|օգնության |օգնության |                 |                         |

|   |գծային    |ռեանիմո-  |                 |                         |

|   |մեքենաների|բիլների   |                 |                         |

|   |թիվը      |թիվը      |                 |                         |

|   |(հագեցված |(հագեցված |                 |                         |

|   |օժանդակ   |օժանդակ   |                 |                         |

|   |սարքավո-  |սարքավո-  |                 |                         |

|   |րումներով)|րումներով)|                 |                         |

|___|__________|__________|_________________|_________________________|

| 1 |    2     |     3    |         4       |             5           |

|___|__________|__________|_________________|_________________________|

|1. |    1     |          |LJXBM2JD3AT124713|«Խարբերդի մասնագիտացված  |

|   |          |          |                 |մանկատուն» ՊՈԱԿ          |

|___|__________|__________|_________________|_________________________|

|2. |    1     |          |LJXBM2JD8BT011504|«Վարդենիսի նյարդահոգե-   |

|   |          |          |                 |բանական տուն-ինտերնատ»   |

|   |          |          |                 |ՊՈԱԿ                     |

|___|__________|__________|_________________|_________________________|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1235-Ա որոշում)         |

|___|__________|__________|_________________|_________________________|

|4  |    1     |          |LJXBM2JD1AT124709|«Նորքի տուն-ինտերնատ»    |

|   |          |          |                 |ՊՈԱԿ                     |

|___|__________|__________|_________________|_________________________|

|5. |(5-րդ կետն ուժը կորցրել է 04.06.2020 թիվ 913-Ա որոշում)          |

|___|__________|__________|_________________|_________________________|

|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1235-Ա որոշում)         |

|___|__________|__________|_________________|_________________________|

|7. |    1     |          |LJXBM2JD4AT125109|«Ծաղկահովիտի առողջության |

|   |          |          |                 |կենտրոն» ՓԲԸ             |

|___|__________|__________|_________________|_________________________|

|8. |    1     |          |LJXBM2JD5AT125104|«Ներքին Բազմաբերդի       |

|   |          |          |                 |բժշկական ամբուլատորիա»   |

|   |          |          |                 |ՀՈԱԿ                     |

|___|__________|__________|_________________|_________________________|

|9. |    1     |          |LJXBM2JD0BT011528|«Տուբերկուլոզի դեմ       |

|   |          |          |                 |պայքարի ազգային կենտրոն» |

|   |          |          |                 |ՊՈԱԿ                     |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 12.09.2019 թիվ 1235-Ա, 04.06.2020 թիվ 913-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 167-Ա
Որոշում