Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 531-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ և երրորդ պարբերություններով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի դեկտեմբերի 30-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) գործունեությունը:

(1-ին կետը փոփ. 04.07.2019 թիվ 848-Ն /գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

2. Սահմանել, որ հիմնարկի կողմից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը կշարունակեն իրականացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

(2-րդ կետը փոփ. 26.12.2019 թիվ 1966-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 26.12.2019 թիվ 1966-Ն որոշում)

2) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

3) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության միջոցների հաշվին.

4) մինչև 2019 թվականի նոյեմբերի 30 Համաշխարհային բանկի և (կամ) այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկել վերջիններիս ֆինանսավորմամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով հիմնարկին վերապահված գործառույթների իրականացման հետ կապված հնարավոր խնդիրները` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով նախաձեռնելով վարկային և դրամաշնորհային համաձայնագրերում փոփոխությունների և լրացումների կատարման գործընթացը:

(3-րդ կետը փոփ. 04.07.2019 թիվ 848-Ն /գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

26.12.2019 թիվ 1966-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկի գործունեության դադարեցման պահից վերջինիս ամրացված գույքն ամրացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 26.12.2019 թիվ 1966-Ն որոշում)

5. 2019 թվականի դեկտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կանոնադրությունները և կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշումը:

(5-րդ կետը փոփ. 04.07.2019 թիվ 848-Ն /գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 170-Ն
Որոշում