Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

19 ապրիլի 2016 թվականի N 1147-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՆՍԻԼԻՈՒՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում բժշկական խորհրդատվության կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

1) ապահովել սույն հրամանի տեղադրումը պաշտոնական կայքում:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2016 թ. ապրիլի 19-ի

N 1147-Ա հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պացիենտին բժշկական խորհրդատվության (այսուհետ` խորհրդատվություն) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդատվություն կազմակերպվում է ՀՀ տարածքում գործող բժշկական կենտրոններում, հիվանդանոցներում, ծննդատներում, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություններ):

3. Խորհրդատվություն կազմակերպելու որոշում կայացնում է այն բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության կամ բաժանմունքի վարիչը, որտեղ գտնվում է պացիենտը` բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով:

4. Անհետաձգելի և շտապ դեպքերում խորհրդատվություն կազմակերպելու որոշում կարող է կայացնել բուժող բժիշկը: Տոնական և ոչ աշխատանքային օրերին խորհրդատվություն կազմակերպելու որոշում կարող է կայացնել հերթապահ բժիշկը:

5. Խորհրդատվության կարող է հրավիրվել բժշկական գիտությունների ոլորտում գիտական կոչում և առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող և գործնական հմտությունների տիրապետող բժիշկ-մասնագետ:

6. Խորհրդատվություն հրավիրվում է հետևյալ դեպքերում.

1) հիվանդության բարդ ընթացք,

2) տվյալ բժշկական կազմակերպությունում պացիենտի բուժման ընթացքում այլ մասնագետի խորհրդատվության անհրաժեշտություն,

3) բուժման ոչ արդյունավետ ընթացք,

4) լրացուցիչ բժշկական օգնության և սպասարկման մեթոդների քննարկման անհրաժեշտություն:

7. Խորհրդատվություն կազմակերպվում է խորհրդատվություն կազմակերպելու մասին որոշում կայացնելու և անհրաժեշտ բժիշկ-մասնագետի հրավերը կազմակերպելուց հետո`

1) շտապ և անհետաձգելի դեպքերում` մեկ ժամվա ընթացքում,

2) պլանային դեպքերում` մեկ օրվա ընթացքում:

8. Խորհրդատվությունը իրականացվում և եզրակացություն տրվում է պացիենտի անամնեստիկ տվյալների, զննման և անհրաժեշտության դեպքում լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա:

9. Խորհրդատվության եզրակացությունը ունի խորհրդատվական կողմնորոշիչ նշանակություն և պացիենտի հետագա բուժման ընթացքի համար պատասխանատու է խորհրդատվություն կազմակերպող կողմը:

10. Խորհրդատվության արդյունքը ամրագրվում է պացիենտի հիվանդության պատմագրում, մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում և երեխայի բժշկական հսկողության քարտում` նշելով անցկացման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և խորհրդատվություն իրականացնող մասնագետի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը և ստորագրությունը:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2016 թ. ապրիլի 19-ի

N 1147-Ա հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ

ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ և ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՆՍԻԼԻՈՒՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում բժշկական խորհրդակցության (այսուհետ` կոնսիլիում) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Կոնսիլիում կազմակերպվում է ՀՀ տարածքում գործող բժշկական կենտրոններում, հիվանդանոցներում, ծննդատներում, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում այսուհետ` բժշկական կազմակերպություններ):

3. Կոնսիլիում կարող է կազմակերպվել նվազագույնը 3 բժիշկ մասնագետի մասնակցությամբ:

4. Կոնսիլիում կազմակերպում և վարում է այն բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը կամ բաժանմունքի վարիչը, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում է ստանում պացիենտը` բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով: Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման բժշկական միջամտությունը իրականացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

5. Շտապ և անհետաձգելի դեպքերում կոնսիլիում կարող է կազմակերպվել բուժող բժշկի, ծառայության ղեկավարի կամ բաժանմունքի վարիչի նախաձեռնությամբ: Տոնական և ոչ աշխատանքային օրերին կոնսիլիում կարող է կազմակերպվել հերթապահ բժշկի նախաձեռնությամբ:

6. Կոնսիլիումին կարող են հրավիրվել մասնակցելու բժշկական գիտությունների ոլորտում գիտական կոչում և առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող և գործնական հմտությունների տիրապետող բժիշկ-մասնագետներ:

7. Կոնսիլիում հրավիրվում է հետևյալ դեպքերում.

1) ախտորոշման ճշտման անհրաժեշտություն,

2) բուժման ընթացքի ոչ արդյունավետություն

3) հետազոտման և բուժման առավել արդյունավետ տակտիկայի (մարտավարության) ընտրության անհրաժեշտություն,

4) պացիենտին նեղ մասնագիտական բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածություն,

5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս հիվանդի կամ նրա ներկայացուցիչների և բուժող բժշկի միջև հակասությունների առկայություն,

6) պացիենտի օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման:

8. Կոնսիլիում կարող է իրականացվել հեռաբժշկության միջոցով:

9. Կոնսիլիումի մասնակից բժիշկ-մասնագետների կողմից կոնսիլիումն իրականացվում է պացիենտի զննման, իսկ անհրաժեշտության դեպքում` լաբորատոր-գործիքային հետազոտություններ կամ բժշկական այլ միջամտություններ իրականացնելու միջոցով:

10. Եթե կոնսիլիումը իրականացվում է նույն բժշկական կազմակերպության բժիշկ-մասնագետների կողմից, որտեղ պացիենտը ստանում է բժշկական օգնություն և սպասարկում, կոնսիլիում կազմակերպվում է բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով` համաձայնեցնելով բաժանմունքի կամ ծառայության ղեկավարի հետ: Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման, բժշկական միջամտությունը իրականացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

Կոնսիլիումը ղեկավարում է տվյալ բժշկական կազմակերպության բաժանմունքի վարիչը կամ բուժական գծով տեղակալը:

11. Եթե կոնսիլիումը իրականացվում է նաև այլ բժշկական կազմակերպության բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, կոնսիլիում կազմակերպելու որոշում կայացնում է տնօրենը կամ բուժական գծով տեղակալը` բուժող բժշկի, բաժանմունքի կամ ծառայության ղեկավարի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով: Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման, բժշկական միջամտությունը իրականացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

Կոնսիլիումը ղեկավարում է տվյալ բժշկական կազմակերպության բուժական գծով տեղակալը կամ տնօրենը:

12. Հրավիրող բժշկական կազմակերպության ղեկավարը հեռախոսակապի միջոցով կամ գրավոր կոնսիլիումի հրավերը ուղարկում է այն բժշկական կազմակերպության տնօրենին, որի աշխատակից համարվող բժիշկը հրավիրվում է կոնսիլիումի` նշելով բժշկի անուն, ազգանուն, պաշտոն:

13. Շտապ և անհետաձգելի դեպքերում կոնսիլիումը կազմակերպվում է հրավերն ստանալուց հետո երկու ժամվա, իսկ պլանային դեպքերում` հրավերն ստանալուց 1 օրվա ընթացքում:

14. Հրավիրված բժիշկ-մասնագետի կոնսիլիումին ներկայանալու գործընթացը ապահովում է այն բժշկական կազմակերպության տնօրենը, որտեղից հրավիրվել է բժիշկ-մասնագետը:

15. Կոնսիլիումի եզրակացությունը կայացվում է քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում վճռորոշ է կոնսիլիում վարողի կարծիքը:

16. Կոնսիլիումի արդյունքները ամրագրվում են սույն կարգի ձև 1-ով հաստատվող կոնսիլիումի եզրակացությունում:

17. Եթե կոնսիլիումի մասնակիցներից որևէ մեկի կարծիքը չի համապատասխանում ընդհանուր եզրակացությանը ապա գրվում է հատուկ կարծիք:

18. Կոնսիլիումի եզրակացությունը ենթակա է կատարման և նրա իրականացման կազմակերպումը իրականացնում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից:

19. Կոնսիլիումի եզրակացության հիման վրա այլ կազմակերպություն պացիենտին տեղափոխման կազմակերպման համար պատասխանատու է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենը, որտեղից տեղափոխվել է պացիենտը:

20. Բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ Կոնսիլիումի եզրակացության հիման վրա տեղափոխվում է պացիենտը, պարտավոր է ընդունել և իրականացնել հիվանդին անհրաժեշտ բժշկական օգնությունը:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ___________________________________________________________

ՀՀ ԱՆ / Բժշկական կազմակերպության անվանումը

 

Հիվանդի անունը, ազգանունը _______________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին _______________________________________

Սեռը __________

Դիմելու/ընդունման ամսաթիվը օրը, ամիսը, տարին ____________________

Ախտորոշումը _____________________________________________________

_________________________________________________________________

Կոնսիլիումի եզրակացությունը _____________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

Առաջարկություններ _______________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

Մասնակիցների անունը, ազգանունը, ստորագրությունը _________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
19.04.2016
N 1147-Ա
Հրաման