Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

30 հուլիսի 2018 թվականի N 1934-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման համար պատասխանատու է Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2018 թվականի հուլիսի 30-ի
թիվ 1934-Լ հրամանի

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) պարտավոր է պահել նախարարի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման էլեկտրոնային մատյան (այսուհետ` մատյան)

3. Մատյանում ըստ հերթականության նշվում են`

ա) նորմատիվ իրավական ակտի հաշվառման հերթական համարը.

բ) նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը.

գ) նորմատիվ իրավական ակտի տեսակը.

դ) նորմատիվ իրավական ակտի վերնագիրը.

ե) նորմատիվ իրավական ակտի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

զ) նորմատիվ իրավական ակտի հերթական համարը.

է) նորմատիվ իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

ը) նորմատիվ իրավական ակտի հրապարակման, դրա ուժի մեջ մտնելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

թ) նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:

ժ) նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը,

ի) նորմատիվ իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրատարակման աղբյուրը:

4. Մատյանում կարող են նախատեսվել նաև այլ նշումներ:

5. Մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

6. Մատյանում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների:

7. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից հետո մատյանի յուրաքանչյուր էջ հաստատվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ, որից հետո փաստաթղթում նոր գրառումներ կատարելն արգելվում է:

8. Սույն կարգը տարածվում է նաև նախարարի կողմից ընդունած ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառմանը, որի համար վարվում են առանձին էլեկտրոնային մատյաններ:

9. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանից տեղեկություններ կարող են տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց: Մատյանից գրավոր տեղեկություններ կարող են տրվել առձեռն, փոստով, ինչպես նաև էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

10. Մատյանից տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Նախարարությունը հաշվառված նորմատիվ իրավական ակտերը պահում է անժամկետ:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
30.07.2018
N 1934-Լ
Հրաման