Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-15-Ո-57

2019 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի և Հաագայի տեղական կառավարման Ակադեմիայի կողմից ներկայացված հրավերները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. «Արդարադատության կառավարում» թեմայով կազմակերպվող քննարկումներին մասնակցելու նպատակով սույն թվականի մարտի 22-ից մինչև մարտի 29-ը ներառյալ Նիդերլանդների Թագավորության մայրաքաղաք Ամստերդամ գործուղման ծախսերը (գիշերավարձ, օրապահիկ և գործուղման հետ կապված այլ ծախսեր) հատուցելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի 11018 «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառումից Դատական դեպարտամենտին հատկացնել 1 130 860 (մեկ միլիոն հարյուր երեսուն հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 422200 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. մարտի 11

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
11.03.2019
N ԲԴԽ-15-Ո-57
Որոշում