Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ NN 5, 8, 16...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ NN 5, 8, 16 ԵՎ 51 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀՀ ԱԶԳԱՅ ...

 

 

040.0190.190400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2000 թվականի N 190

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ NN 5, 8, 16 ԵՎ 51 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի մայիսի 21-ին NN 5, 8, 16 և 51 ընտրատարածքներում կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 4801076 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կենտրոնական, Երևանի քաղաքային, Լոռու մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 19-ի N 190 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված NN 5, 8, 16

և 51 ընտրատարածքներում 2000 թվականի մայիսի 21-ին կայանալիք

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

____________________________________________________________________

   NN                         Ծախսերը                         Գումարը

   ը/կ                                                        (դրամ)

____________________________________________________________________

    1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                           20000

           այդ թվում`

       կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր          20000

հիմունքներով աշխատողների աշխատավարձ

(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ             5600

    3. Հրատարակչական-խմբագրական գործունեության ծախսեր        119766

           այդ թվում`

արձանագրությունների ձևերի տպագրության ծախսեր

    4. Տրանսպորտի ծառայության վճարներ                         50000

    5. Կապի ծառայության վճարներ                               50000

    6. Գրասենյակային ծախսեր                                   50000

    7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների         79000

ուսուցման ծախսեր (79 հանձնաժողով x 1000 դրամ)

    8. Համակարգչային և  կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր       50000

________________________________________________________________

               Ընդամենը                                      424366

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 19-ի N 190 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

2000 թվականի մայիսի 21-ին NN 5, 8 և 16 ընտրատարածքներում

կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

____________________________________________________________________

   NN                         Ծախսերը                         Գումարը

   ը/կ                                                        (դրամ)

____________________________________________________________________

    1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                           20000

           այդ թվում`

       մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր             20000

հիմունքներով աշխատողների աշխատավարձ

(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ             5600

    3. Տրանսպորտի ծառայության վճարներ                         20000

    4. Կապի ծառայության վճարներ                               20000

    5. Գրասենյակային ծախսեր                                   10000

________________________________________________________________

               Ընդամենը                                       75800

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 19-ի N 190 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

Լոռու մարզային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

2000 թվականի մայիսի 21-ին N 51 ընտրատարածքում կայանալիք

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

____________________________________________________________________

   NN                         Ծախսերը                         Գումարը

   ը/կ                                                        (դրամ)

____________________________________________________________________

    1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                           20000

           այդ թվում`

       մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր             20000

հիմունքներով աշխատողների աշխատավարձ

(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ             5600

    3. Տրանսպորտի ծառայության վճարներ                         20000

    4. Կապի ծառայության վճարներ                               20000

    5. Գործուղման ծախսեր                                      20000

    6. Գրասենյակային ծախսեր                                   10000

________________________________________________________________

               Ընդամենը                                       95600

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 19-ի N 190 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված 2000

թվականի մայիսի 21-ին NN 5, 8, 16 և 51 ընտրատարածքներում

կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

____________________________________________________________________

   NN                         Ծախսերը                         Գումարը

   ը/կ                                                        (դրամ)

____________________________________________________________________

    1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ                           30000

           այդ թվում`

       տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,            30000

տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ             8400

    3. Տրանսպորտի ծառայության վճարներ                          5000

    4. Կապի ծառայության վճարներ                                1000

    5. Գրասենյակային ծախսեր                                    1000

________________________________________________________________

               Ընդամենը                                       45400

 

       79 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր       3586600

 

Քվեաթերթիկների տպագրության ծախսեր

       (117888 ընտրող + 5894 (+5%)=123782 x 5 դրամ)          618910

________________________________________________________________

               Ընդամենը                                     4205510

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2000
N 190
Որոշում