ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2019 թվականի N 236-Ա
i
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանին 2019 թվականի մարտի 28-30-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Մոնոպոլի)` «Սուդեստիվալ» հեղինակային կինոյի փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գալստյանի` Իտալիայի Հանրապետություն (Մոնոպոլի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գալստյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 14
ք. Երևան