Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 342-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2019 թվականի N 175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 342-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» N 342-Ն որոշումը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող հաշտության համաձայնագիրը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետով հաստատված համաձայնագրի հիման վրա 3 միավոր տրակտորներն ընդունելու նպատակով ստեղծել հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) շրջանակներում ապահովել դատարանից հայցը հետ վերցնելու գործընթացը.

2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվող հաշտության համաձայնագրի կնքման գործընթացը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա. մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով հաստատված համաձայնագրով ընդունված 3 միավոր տրակտորի մաքսազերծման, 7 միավոր տրակտորի` «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում` պահպանման հետ կապված ծախսերը, ինչպես նաև պայմանագրի ապահովման գումարը և այլ ծախսեր Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարելու վերաբերյալ.

բ. 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հանձնաժողովի անհատական կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 28-ի

N 175-Ն որոշման

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

    քաղ. Երևան                                       ____ _______ 2019 թ.

 

Հայաստանի Հանրապետության ________________________ նախարարությունը` ի դեմս ________________________ ____________________ -ի (այսուհետ` կողմ 1), մի կողմից և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` ի դեմս ____________________________-ի (այսուհետ` կողմ 2), մյուս կողմից (այսուհետ` միասին կողմեր), կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) հետևյալի մասին.

1. Սույն համաձայնագրով կողմերը պայմանավորվեցին կանոնակարգել գյուղատնտեսական տեխնիկայի (Case IH magnum 310 մակնիշի տրակտորները (այսուհետ` ապրանք) հանձնման-ընդունման գործընթացը:

2. Կողմ 1-ը պարտավորվում է`

1) կողմ 2-ից ընդունել համաձայնագրի N 1 հավելվածով նախատեսված 3 միավոր ապրանքը.

2) կողմ 2-ից ապրանքն ընդունել «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում.

3) կատարել սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ընդունած ապրանքի մաքսազերծման աշխատանքներն ու վճարումները.

4) կատարել «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում պահպանվող 7 միավոր ապրանքի` մինչև սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հանձնման օրը ձևավորված պարտավորությունները` համաձայն «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հաշիվ - ապրանքագրի.

5) սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ապրանքի ընդունումից հետո ողջամիտ ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի ապահովման գումարի վերադարձը կողմ 2-ին.

6) սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ապրանքի ընդունումից հետո ողջամիտ ժամկետում հրաժարվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 4 միավոր ապրանքի համար մաքսային մարմնում որպես հայտարարատու հանդես գալուց.

7) իր իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ` «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մնացած 4 միավոր գույքը կողմ 2-ի կողմից տնօրինելու նպատակով.

8) սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ապրանքի ընդունումից հետո հրաժարվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրի շրջանակներում կողմ 2-ին վճարված 542725.89 (հինգ հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր քսանհինգ ամբողջ ութսունինը) ԱՄՆ-ի դոլարին համարժեք 274772312 (երկու հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր տասներկու) դրամ կանխավճարը հետ պահանջելուց:

3. Կողմ 2-ը պարտավորվում է`

1) կողմ 1-ին հանձնել համաձայնագրի N 1 հավելվածով նախատեսված 3 միավոր ապրանքը.

2) ապրանքը կողմ 1-ին հանձնել «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում,

3) սույն համաձայնագրի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ապրանքի հանձնումից հետո մնացած 4 միավոր ապրանքը տնօրինել իր միջոցներով:

4. Կողմերն ընդունում են, որ`

1) սույն համաձայնագրի կնքման պահից դադարում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Նաս Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ի միջև 2017 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված ՀՀ ԳՆ-ԲՄԱՊՁԲ-17/2-ԳՏՊՏ-54 պայմանագրով սահմանված` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներն ու պարտականությունները.

2) սույն համաձայնագրի կնքման պահից չեն կարող միմյանց ներկայացնել այլ պահանջներ, քան սույն համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ պահանջները.

3) սույն համաձայնագրի կնքման պահից հրաժարվում են դատական կարգով պահանջներ ներկայացնելուց` բացառությամբ սույն համաձայնագրի կատարման շրջանակներում:

5. Սույն համաձայնագիրը կազմված է ______ էջից, կնքվում է ______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ. յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը:

 

                     Կողմ 1                   Կողմ 2

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2019
N 175-Ն
Որոշում