Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԵՏ ...

 

 

040.0193.200400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2000 թվականի N 193

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի (Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների 270 մլն ԱՄՆ-Ի դոլար գնահատված մասից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնված 265,4 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ մասը) համալրման հետևանքով առաջացող հարկային պարտավորությունները կանոնակարգելու նպատակով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպությունների ցանկը (կցվում է) «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույքի ներդրման և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից այլ ընկերությունների կանոնադրական կապիտալներում գույքի ներդրման գործարքների մասով:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի հետագա համալրման հետ կապված հարցերի լուծման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

ապրիլի 20-ի N 193 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող

կազմակերպությունների

 

«Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույքի ներդրման և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից այլ ընկերությունների կանոնադրական կապիտալներում գույքի ներդրման գործարքների մասով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող կազմակերպություններ

 

«Հայգազարդ» ՊՓԲԸ

«Տրանսգազ» ՍՊԸ

«Գազաբաշխիչ» ՍՊԸ

«Ավտոգազ» ՍՊԸ

«Տրանսգազշին» ՍՊԸ

«Գազարդսպասարկում» ՍՊԸ

«Բութան» ՍՊԸ

«Ստորգետնյամետաղպաշտպանություն» ՍՊԸ

«Արմավիրգազմաշ» ՍՊԸ

«Ավտոտրանսգազ» ՍՊԸ

«Ուսումնատեխնիկական կենտրոն» ՍՊԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2000
N 193
Որոշում