ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2019 թվականի N 256-Ա
ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի մարտի 18-23-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին գործուղել Կորեայի Հանրապետություն` Եվրասիական երկրների մաքսային մարմինների ղեկավարների համար Առևտրի դյուրացման քաղաքականության 3-րդ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Շուշանիկ Ներսիսյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Կորեայի Հանրապետության մաքսային ծառայությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիսյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 15
ք. Երևան