ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2019 թվականի N 215-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) Բավարարել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2) Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 16
ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի մարտի 14-ի
N 215-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի | Անվանումը | Տեխնիկական |Չափի|Քանակը | Ծագման | Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը`| | բնութագիրը |միա-| | երկիրը | (դրամ) |
| |10 նիշի | | |վորը| | | |
| |մակարդակով| | | | | | |
|___|__________|___________|____________|____|_______|_________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|___________|____________|____|_______ |_________|__________|
|1. |0711201000|Ձիթապտուղ` |Կանաչ, |կգ |5000000 |Եգիպտոս, |1700000000|
| | |որպես հումք|դառնահամ | | |Հունաստան| |
| | | | | | |Իսպանիա, | |
| | | | | | |Պորտու- | |
| | | | | | |գալիա, | |
| | | | | | |Իտալիա, | |
| | | | | | |Մարոկկո, | |
| | | | | | |Ալժիր, | |
| | | | | | |Իրան | |
|___|__________|__________ |____________|____|________|_________|__________|
|2. |7310211101|Տարաներ |սննդամթերքի |հատ |20000000|Թուրքիա, |1330000000|
| | | |պահածոյացման| | |Չինաստան,| |
| | | |սև մետաղյա | | |Իրան | |
| | | |տարաներ, | | | | |
| | | |լաքապատ` | | | | |
| | | |տպագրված և | | | | |
| | | |չտպագրված, | | | | |
| | | |մետաղական | | | | |
| | | |կափարիչներով| | | | |
| | | |և առանց | | | | |
| | | |կափարիչների,| | | | |
| | | |1 լիտրից ոչ | | | | |
| | | |ավելի | | | | |
| | | |տարողությամբ| | | | |
|___|__________|__________|____________|____|________|_________|__________|
|3. |8309909000|Կափարիչներ|սև մետաղյա |կգ |206000 |Թուրքիա, | 302000000|
| | | |կափարիչներ, | | |Չինաստան,| |
| | | |պտուտակավոր | | |Իրան | |
| | | |և ոչ | | | | |
| | | |պտուտակավոր | | | | |
| | | |լաքապատ, | | | | |
| | | |սննդային | | | | |
|___|__________|_______________________________________________|__________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ` | |3332000000|
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 16.01.2020 թիվ 39-Ա, 17.03.2022 թիվ 324-Ա որոշումներ)