Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 222-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II-ՓՈՒԼ 3» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» վարկային համաձայնագրի փոփոխության նամակի ստորագրման առաջարկությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխության նամակը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 19

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 14-ի

N 222-Ա որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

Ում: ՎՎԲ «KFW» բանկին

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

 

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» 30,000,000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի (BMZ201366343) մասհանման վերջնաժամկետի երկարաձգման հայտի վերաբերյալ փոփոխության նամակի մասին

 

Հարգելի տիկին Ալեռո Ագբողորոմա

Սույն հնարավորությունից օգտվելով` ուրախությամբ հայտնում ենք մեր երախտագիտությունը ՎՎԲ բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածի համաձայն մասհանման վերջնաժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:

Կապալառուի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ծրագրի իրականացման լիազորությունների փոխանցման գործընթացից բխող խոչընդոտների պատճառով դեռևս ընթանում է ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների ավարտական փուլը, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են:

Միաժամանակ, ծրագրի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ֆինանսական պայմանագրի փոփոխությունը դեռևս չի ստորագրվել: Ինչպես նաև նախնական հաշվարկներով առաջանում է ծրագրի միջոցների շուրջ 12 մլն եվրո գումարի չափով խնայողություն, որի համար կպահանջվեն լրացուցիչ նախագծահետազոտական և շինարարական աշխատանքներ, որոնք էլ իրատեսորեն հնարավոր կլինի ավարտել 2021 թվականի դեկտեմբերին:

Հաշվի առնելով նշվածը` խնդրում ենք Ձեզ դիտարկել Վարկային համաձայնագրի մասհանման վերջնաժամկետը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը երկարաձգելու հնարավորության հարցը:

Միաժամանակ, խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագրային բյուջետավորման համակարգի անցմամբ պայմանավորված` 2019 թվականի բյուջետային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կհանդիսանա որպես ծրագրի գծով գլխավոր կարգադրիչ:

Շնորհակալություն ուշադրության համար և ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 222-Ա
Որոշում