Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2019 թվականի N 236-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 19-ի «Լեզվի պետական տեսչության մասին» N 531 որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքաշինական պետական տեսչություն ստեղծելու մասին» N 567 որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մարզպետների հողային պետական տեսչական իրավասությունները սահմանազատելու մասին» N 1149 որոշումը.

i

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշումը.

i

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1741-Ն որոշումը.

i

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշումը.

i

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2177-Ն որոշումը.

i

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1928-Ն որոշումը.

i

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1927-Ն որոշումը.

i

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշումը.

i

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշումը.

i

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 497-Ն որոշումը.

i

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 86-Ն որոշումը.

i

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1512-Ն որոշումը.

i

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1852-Ն որոշումը.

i

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 18-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» N 1486-Ն որոշումը.

i

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 20

ք. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2019
N 236-Ն
Որոշում