Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 2000 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0199.200400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2000 թվականի N 199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում պետական պատվերը տեղադրել և իրականացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից կատարվող նպատակային հատկացումների հաշվին` գրահրատարակչական արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) գնումների միջոցով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում պետական պատվեր տեղադրող և դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունն է:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում 2000 թվականին պետական պատվերի տեղադրման կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 20-օրյա ժամկետում հաստատել պետական պատվերի շրջանակներում իրականացվող գրահրատարակչական արտադրանքի գները, աշխատանքների ծավալների հաշվառման, հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը, պետական պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման կանոնակարգը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

ապրիլի 20-ի N 199 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում

2000 թվականին պետական պատվերի տեղադրման

 

1. Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտի պետական պատվերի թեմատիկ ուղղությունները, ծավալները և պատվիրվող գրքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում պետական պատվերը տեղադրվում է մրցույթային կարգով և պայմանագրային հիմունքներով, որի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետև` պատվիրատու) կազմավորում է մրցույթային հանձնաժողով:

3. Պատվիրատուն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը ձևավորում է գրահրատարակչության ոլորտի հաջորդ տարվա պետական պատվերի թեմատիկ ուղղություններն ու ծավալները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Պատվիրատուն գրահրատարակչության ոլորտի պետական պատվերի թեմատիկ ուղղությունները և ծավալները ձևավորում է ելնելով պետության և հասարակության համար առաջնահերթ ու կարևոր խնդիրներից Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած ուղղություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) առաջարկություններն ու հայտերը:

5. Պատվիրատուն իր կազմակերպած մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչված կատարողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագիր:

6. Պետական պատվերի կատարման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում եռամսյակային կտրվածքով, երկու փուլով, կանխավճարային և վերջնահաշվարկային սկզբունքով:

Կանխավճարային ֆինանսավորումը կատարվում է պետական պատվերի գնի մինչև 50 տոկոսի չափով, իսկ վերջնահաշվարկային ֆինանսավորումը` պետական պատվերի կատարումը հաստատող համապատասխան փաստաթղթերի հիման վրա:

7. Կատարված պետական պատվերի վերջնահաշվարկի վճարման համար հիմք են հանդիսանում կատարողի կողմից ներկայացված պետական պատվերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը և պետական պատվերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտը, որոնց մեկական օրինակները դրանք ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում պատվիրատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական պատվերի վերջնական ֆինանսավորումը կատարելու համար:

8. Հայաստանի Հանրապետության գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի կատարման առավելագույն ժամկետ է սահմանվում հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը:

9. Պետական պատվերի շրջանակներում հրատարակված գրականությունն իրացնում է պատվիրատուն, իսկ դրա իրացումից ստացված առևտրային հասույթը (հանած իրացման հետ կապված ծախսերը) ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Պատվիրատուի և մրցույթում հաղթող ճանաչված կատարողի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ իրավական ակտերով և նրանց միջև կնքված պայմանագրերով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2000
N 199
Որոշում