Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

11 հունիսի 2018 թվականի N 62-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարության ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

էներգետիկ ենթակառուցվածքների

և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյան

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

էներգետիկ ենթակառուցվածքների

և բնական պաշարների նախարարի

2018 թվականի հունիսի 11-ի

N 62-Լ հրաման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ջրային կոմիտեն Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ենթակա մարմին է:

2. Ջրային կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ջրային կոմիտեն գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Ջրային կոմիտեի անվանումն է`

1) հայերեն` ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

2) ռուսերեն` ՎՈԴՆԻՅ ԿՕՄԻՏԵՏ

3) անգլերեն` WATER COMMITTEE

4) ֆրանսերեն` COMITE DE L'EAU

5. Ջրային կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Ջրային կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Ջրային կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են Ջրային կոմիտեի նախագահի, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների, Ջրային կոմիտեի նախագահի օգնական(ներ)ի, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների օգնականների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները և գրասենյակը:

7. Ջրային կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Ջրային կոմիտեի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վարդանանց 13ա:

 

II. ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ջրային կոմիտեի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի քաղաքականության մշակման և իրագործման ապահովումը.

10. Ջրային կոմիտեի խնդիրներն են`

1) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը.

2) Ջրային կոմիտեի իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.

3) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը:

 

III. ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Ջրային կոմիտեի գործառույթներն են`

1) ոլորտի զարգացման և բարեփոխումների ռազմավարության, այդ թվում` ֆինանսական ռազմավարության մշակումը և իրականացման ապահովումը, ինչպես նաև դրանցից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստումը և կառավարումը, պայմանագրերի կնքումը և կառավարումը.

2) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցելը.

3) օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը.

4) ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կառավարման լիազորությունների իրականացումը.

5) ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը, քննարկումներին մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը.

6) Կառավարության հաստատած կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության վերահսկումը.

7) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.

8) ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական բաժնեմասի (գույքի) կառավարման հետ կապված գործառույթների` ներառյալ պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքման և օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

9) ջրամատակարարման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.

10) սակագների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

11) ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.

12) ուսումնասիրելով պետական մասնավոր գործընկերության շրջանակներում ներկայացված առաջարկությունները` ոլորտի զարգացման ռազմավարական պլանների և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գույքի համալրման կապիտալ ներդրումային ծրագրերի մշակումը, ինչպես նաև այդ կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքի կադաստրի վարումը.

13) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

14) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.

15) Ջրային կոմիտեի իրավասությունների սահմաններում ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանն օժանդակումը.

16) Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներում զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը:

 

IV. ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Ջրային կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (այսուհետ` նախարար):

13. Նախարարը`

1) հաստատում է Ջրային կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Ջրային կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է Ջրային կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Ջրային կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում Ջրային կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Ջրային կոմիտեն ղեկավարում է Ջրային կոմիտեի նախագահը:

15. Ջրային կոմիտեի նախագահին անմիջական հաշվետու են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, Ջրային կոմիտեի նախագահի օգնական(ներ)ը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և գրասենյակի ղեկավարը:

16. Ջրային կոմիտեի նախագահին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

17. Ջրային կոմիտեի նախագահը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և նախարարին:

18. Ջրային կոմիտեի նախագահը`

1) պատասխանատու է Ջրային կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է Ջրային կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) օրենքով կամ Ջրային կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

6) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ջրային կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների և գրասենյակի ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

10) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

19. Ջրային կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

20. Ջրային կոմիտեի հաստիքացուցակը Ջրային կոմիտեի նախագահի առաջարկությամբ հաստատում է նախարարը:

21. Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը`

1) գործում է Ջրային կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ջրային կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին, հիմնարկներին և գրասենյակին փոխանցում է Ջրային կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում է Ջրային կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների և գրասենյակի կողմից Ջրային կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Ջրային կոմիտեի նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ջրային կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է Ջրային կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

22. Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը կարող է ունենալ օգնական: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի օգնականը անմիջական հաշվետու է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալին:

23. Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարը

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ջրային կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Ջրային կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) Ջրային կոմիտեի նախագահին է ներկայացնում Ջրային կոմիտեի հաշվեկշիռը.

5) Ջրային կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ Ջրային կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) Ջրային կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ջրային կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է Ջրային կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Ջրային կոմիտեի նախագահին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) Ջրային կոմիտեի նախագահի և (կամ) Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

11) Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, ով փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:

 

V. ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

24. Ջրային կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն.

2) Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն.

3) Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչություն.

4) Մոնիթորինգի և վերլուծությունների վարչություն.

5) Ներքին աուդիտի բաժին:

Ջրային կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն,

2) Գնումների վարչություն.

3) Քարտուղարություն.

4) Իրավաբանական բաժին.

5) Արտաքին կապերի բաժին.

6) Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին:

Ջրային կոմիտեի ենթակա պետական մարմիններն են.

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

25. Ջրային կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Ջրային կոմիտեի նախագահը` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

VI. ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Ջրային կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Ջրային կոմիտեի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ջրային կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

28. Ջրային կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

29. Ջրային կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Ջրային կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

31. Ջրային կոմիտեի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

32. Ջրային կոմիտեի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

33. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

34. Ջրային կոմիտեի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվությունների ներկայացումը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
11.06.2018
N 62-Լ
Հրաման