Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2019 թվականի N 267-Ա

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի մարտի 15-17-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2019 թվականի մարտի 14-17-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գործուղել Իսրայելի Պետություն (Երուսաղեմ)` փոխգործակցության և Երուսաղեմի Միաբանության և Ժառանգավորաց Վարժարանի ու Ընծայարանի սաների առօրյա կյանքին առնչվող հարցերին ծանոթանալու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի` Իսրայելի Պետություն (Երուսաղեմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 18

ք. Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2019
N 267-Ա
Որոշում