ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2019 թվականի N 269-Ա
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանին 2019 թվականի մարտի 17-ից 20-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլին մասնակցելու նպատակով:
2. Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի` Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի` Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 18
ք. Երևան