Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

12 փետրվարի 2019 թվականի N 33-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ) ՀԱՅՏԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի թ.3-րդ կետով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական ձկնորսություն և ձկնորսության օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

    բնապահպանության նախարար      Է. Գրիգորյան

Հավելված N 1

Հաստատված է

բնապահպանության նախարարի

2019 թվականի փետրվարի 12-ի

N 33-Ն հրամանով

Ձև 1

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ) ՄԱՍԻՆ __________________________________________________________________________ (Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը,

ազգանունը, բնակության վայրը)

__________________________________________________________________________

             Օգտագործման ենթակա տարածքը (մարզը, որսահանդակը)

                              Որսամիջոցները

Ֆիզիկական անձինք` որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու

վկայականի համարները

._____________________________________________________________________.

|N|   Վայրի կենդանու անվանումը`     |   Քանակը   |Օգտագործման ժամանակը|

| |          (տեսակը)               |   (հատ)    |                    |

|_|_________________________________|____________|____________________|

|_|_________________________________|____________|____________________|

|_|_________________________________|____________|____________________|

|_|_________________________________|____________|____________________|

|_|_________________________________|____________|____________________|

|_|_________________________________|____________|____________________|

._____________________________________________________________________.

* Հայտերը կարող են ընդունվել նաև սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հայտատու`

_________________________________________________

                     (անուն, ազգանուն, ստորագրություն)

Հայտը ներկայացնելու ամսաթիվը __________

Ձև 2

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ) ՄԱՍԻՆ

    ք. Երևան                                   «-----» ------------2019 թ.

Բնապահպանության նախարարությունը` կենդանական աշխարհի պաշարի օգտագործման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս`____________________ ______________________________________________________________մի կողմից, և

(անունը, ազգանունը, պաշտոնը)

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու

վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

__________________________________________________________________________

         (այսուհետ` Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործող)

ի դեմս` __________________________________________________(անուն, ազգանուն) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրով լիազոր մարմինը Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողին իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության

__________________________ տարածքում (մարզում)

__________________________ որսամիջոցներով

որսալ`

._____________________________________________________________________.

|N|Վայրի կենդանու        |Քանակը|Օգտագործման|Որսահանդակը|Բնօգտագործման|

| |անվանումը` (տեսակը)   |(հատ) |ժամանակը   |           |վճարի չափը   |

|_|______________________|______|___________|___________|_____________|

|_______________________________________________________|_____________|

|Ընդամենը                                               |             |

._____________________________________________________________________.

1.2. Հրազենով որս իրականացնելու դեպքում լրացնել`

Որսորդական զենք կրելու վկայականների N ______

տրված__________________________________________________կողմից

«___» ______________ ______ թ.

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Լիազոր մարմինը իրավունք ունի`

2.1.1. պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակից ոչ ավել և ընտրված տեսակին համապատասխան վայրի կենդանիներ,

2.1.2. պահանջել սույն պայմանագրի կնքման հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված վճարումները հավաստող փաստաթղթերը` մինչև պայմանագրի կնքման գործընթացը սկսելը:

2.2. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.2.1 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն:

2.3. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողն իրավունք ունի`

2.3.1 օգտագործել սույն պայմանագրում նշված որսված վայրի կենդանիները` պայմանագրի պայմաններին և տրամադրման նպատակին համապատասխան,

2.3.2 լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել վայրի կենդանիների որսապաշարների բարելավման միջոցառումներ,

2.3.3 պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` սույն պայմանագրի 6.1-րդ կետում նշված դեպքերում:

2.4 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը պարտավոր է`

2.4.1 գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

2.4.2 վայրի կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

2.4.3 պահպանել պայմանագրում նշված տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

2.4.4 որսորդական զենքով որսն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու թույլտվությամբ և սահմանված ժամկետներում,

2.4.5 որսն իրականացնելիս իր հետ ունենալ` կենդանիների որս իրականացնելու թույլտվությունը (Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական որս և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) մասին պայմանագիրը),

2.4.6 պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոններով սահմանված պահանջները,

2.4.7 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

2.4.8 պահպանել հակահրդեհային անվտանգության, իսկ որսորդական զենքով որս իրականացնելու դեպքում` նաև զենքի օգտագործման անվտանգության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները,

2.4.9 իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին,

2.4.10 իրավաբանական անձի դեպքում` սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո սույն պայմանագրի հատուկ դրույթներով սահմանված ժամկետներում և կարգով լիազոր մարմնին ներկայացնել որսի պայմանագրային պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

3. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները

3.1. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պետական բյուջե է վճարում _________ դրամ բնօգտագործման վճար:

4. Վեճերի լուծման կարգը

4.1 Սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

6. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը

6.1. Լիազոր մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը`

6.1.1 վայրի կենդանիներն օգտագործել է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների խախտումներով,

6.1.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

6.1.3. վայրի կենդանիների օգտագործման համար տրված տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,

6.1.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական աշխարհի օբյեկտների բնական վերարտադրության կամ բնակչության անվտանգության համար,

6.1.5. խախտել է սույն պայմանագրի 2.4.1-2.4.10-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը:

6.2. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազոր մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

6.3. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին բնօգտագործման վճարը չի վերադարձվում:

7. Այլ դրույթներ

Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

8. Հատուկ դրույթներ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. Պայմանագրի ժամկետը

Պայմանագրի ժամկետը սահմանվում է ____ _______թ-ից մինչև _______թ.:

10. Կողմերի հասցեները և ստորագրությունները

    Կենդանական պաշար օգտագործող                Լիազոր մարմին

     ______________________                ______________________

        (ստորագրություն)                      (ստորագրություն)

                                                     Կ.Տ.

Հավելված N 2

Հաստատված է

բնապահպանության նախարարի

2019 թվականի փետրվարի 12-ի

N 33-Ն հրամանով

Ձև 1

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ) ՄԱՍԻՆ __________________________________________________________________________ (Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը,

ազգանունը, բնակության վայրը)

__________________________________________________________________________

             Օգտագործման ենթակա տարածքը (մարզը, որսահանդակը)

__________________________________________________________________________

                              Որսամիջոցները

__________________________________________________________________________

                       Օգտագործման ժամանակահատվածը

._____________________________________________________________________.

|N|Ձկնատեսակի անվանումը`                        |Քանակը               |

| |(տեսակը)                                     |(կգ)                 |

|_|_____________________________________________|_____________________|

|_|_____________________________________________|_____________________|

|_|_____________________________________________|_____________________|

|_|_____________________________________________|_____________________|

|_|_____________________________________________|_____________________|

|_|_____________________________________________|_____________________|

._____________________________________________________________________.

* Հայտերը կարող են ընդունվել նաև սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հայտատու` _________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը)

Հայտը ներկայացնելու ամսաթիվը __________

Ձև 2

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍ) ՄԱՍԻՆ

    ք. Երևան                                     «» _______________ թ.

Բնապահպանության նախարարությունը` կենդանական աշխարհի պաշարի օգտագործման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս` ___________________ _____________________________________________ մի կողմից, և

(անունը, ազգանունը, պաշտոնը) սիրողական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողը ի դեմս`

__________________________________________________________________________

                             (անուն, ազգանուն)

մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրով լիազոր մարմինը սիրողական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողին իրավունք է վերապահում

Հայաստանի Հանրապետության ______________________ տարածքում (մարզ)

______________________ որսամիջոցներով

որսալ`

._____________________________________________________________________.

|N|Ձկնատեսակի         |Քանակը (կգ)|Օգտագործման    |Բնօգտագործման վճարի|

| |անվանումը` (տեսակը)|           |Ժամանակահատվածը|չափը               |

|_|___________________|___________|_______________|___________________|

|_________________________________________________|___________________|

|Ընդհանուր                                        |                   |

._____________________________________________________________________.

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Լիազոր մարմինն իրավունք ունի`

2.1.1. պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակից ոչ ավել և ընտրված տեսակին համապատասխան վայրի կենդանիներ,

2.1.2. պահանջել սույն պայմանագրի կնքման հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված վճարումները հավաստող փաստաթղթերը` մինչև պայմանագրի կնքման գործընթացը սկսելը:

2.2. Լիազոր մարմինը պարտավոր է`

2.2.1 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն:

2.3. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողն իրավունք ունի`

2.3.1 օգտագործել սույն պայմանագրում նշված որսված վայրի կենդանիները` պայմանագրի պայմաններին և տրամադրման նպատակին համապատասխան,

2.3.2 պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` սույն պայմանագրի 6.1-րդ կետում նշված դեպքերում:

2.4 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը պարտավոր է`

2.4.1 գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

2.4.2 վայրի կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

2.4.3 պահպանել պայմանագրում նշված տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

2.4.4 որսն իրականացնելիս իր հետ ունենալ` կենդանիների որս իրականացնելու թույլտվությունը (Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական որս և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) մասին պայմանագիրը),

2.4.5 ժամանակավորապես դադարեցնել սիրողական որսը Սևանա լճում` խեցգետնի կամ սիգի կամ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների ձվադրման և բազմացման ժամանակահատվածներում,

2.4.6 պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոններով սահմանված պահանջները,

2.4.7 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

2.4.8 պահպանել հակահրդեհային անվտանգության, իսկ որսորդական զենքով որս իրականացնելու դեպքում` նաև զենքի օգտագործման անվտանգության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները,

2.4.9 իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին:

3. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները

3.1. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պետական բյուջե է վճարում _________ դրամ բնօգտագործման վճար:

4. Վեճերի լուծման կարգը

4.1 Սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

6. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը

6.1. Լիազոր մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողը`

6.1.1 վայրի կենդանիներն օգտագործել է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների խախտումներով,

6.1.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

6.1.3. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական աշխարհի օբյեկտների բնական վերարտադրության կամ բնակչության անվտանգության համար,

6.1.5. խախտել է սույն պայմանագրի 2.4.1-2.4.9-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը:

6.2. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազոր մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

6.3. Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին բնօգտագործման վճարը չի վերադարձվում:

7. Այլ դրույթներ

Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

8. Հատուկ դրույթներ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. Պայմանագրի ժամկետը

Պայմանագրի ժամկետը սահմանվում է ____ _______ թ-ից մինչև _______ թ.:

10. Կողմերի հասցեները և ստորագրությունները

    Կենդանական պաշար օգտագործող               Լիազոր մարմինը

     ______________________                ______________________

     ______________________                ______________________

     ______________________                ______________________

        (ստորագրություն)                      (ստորագրություն)

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
12.02.2019
N 33-Ն
Հրաման