Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

13 ապրիլի 2000 թվականի N 14

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Գ. Մարտիրոսյանի ներկայացրած տեղեկատվությունը 1999 թվականին իրականացված վարկային ծրագրերի իրականացման ընթացքի մասին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լ. Բարխուդարյանին`

ա) 15-օրյա ժամկետում ուսումնասիրել կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության ծրագրերի (SATAC I, SATAC II) իրականացման ընթացքը և ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված ծրագրերը հաստատված ժամանակացույցին համապատասխան իրականացնելու համար.

բ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վարկային ծրագրերի նկատմամբ 1999 թվականի ընթացքում գոյացած համաֆինանսավորման պարտքերի մարման վերաբերյալ, ընդ որում, ցուցաբերել տարբերակված մոտեցում` ելնելով ծրագրերի իրականացման հրատապությունից, ավարտման ժամկետներից, սեզոնայնությունից:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լ. Բարխուդարյանի հետ համատեղ հետամուտ լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:

4. Վարկային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության նախարարություններին (ԾԻԳ-երի ղեկավարներին)`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով հաստատված ծավալներին համապատասխան ծրագրերի իրականացման ճշտված ժամանակացույցը ծավալներով և արժեքներով, ըստ կատարման վայրերի.

բ) ձեռնարկել համապատասխան միջոցներ` խորհրդատվական ծառայությունների գումարների ծախսման արդյունավետության բարձրացման, դրանց արդյունքից ճիշտ ու լիովին օգտվելու համար:

5. Հայաստանի Հանրապետության գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Ֆ. Փիրումյանի հետ համատեղ քննության առնել «Հանթսման» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռնարկել համապատասխան միջոցներ այն անվերապահորեն կատարելու ուղղությամբ` աղետի գոտու վերականգնումը համարելով որպես գերխնդիր:

6. Երևանի քաղաքապետ Ա. Բազեյանին` ուսումնասիրել համայնքային զարգացման ծրագրի իրականացման ընթացքը, մասնավորապես, Երևանի ջրամատակարարմանն ուղղված հիմնախնդիրները և դրանց կատարման կարգավորման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական-Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Շ. Կարամանուկյանին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Լ. Բարխուդարյանի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ս. Այվազյանի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների արդյունավետության բարձրացման և ստուգումների կանոնակարգման վերաբերյալ:

8. Նշված հանձնարարականների կատարման համակարգումը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Գ. Մարտիրոսյանի վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2000
N 14
Արձանագրային որոշում