Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Բ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 250-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2019 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

1) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3,436.5 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 3,664.2 հազ. դրամ.

2) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 1,960.3 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 2,188.1 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 25

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 250-Ն
Որոշում