Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

14 մարտի 2019 թվականի N 243-Լ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 1970 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

42. Խնդրում ենք նշել, թե ինչպես է 1970 թ. կոնվենցիան օգնել Ձեր երկրին վերադարձի/վերականգնման դեպքերում: *

.__________________________________________________.

|                         |Ոչ մի|Որոշ |Զգալի|Մեծ   |

|                         |կերպ |չափով|չափով|մասամբ|

|_________________________|_____|_____|_____|______|

|Ապահովել է               |     |     |     |  V   |

|վերադարձի/վերականգնման   |     |     |     |      |

|իրավական շրջանակը *      |     |     |     |      |

|_________________________|_____|_____|_____|______|

|Ապահովել է               |     |     |  V  |      |

|վերադարձի/վերականգնման   |     |     |     |      |

|բարոյական շրջանակը *     |     |     |     |      |

|_________________________|_____|_____|_____|______|

|Ապահովել է               |     |     |  V  |      |

|վերադարձի/վերականգնման   |     |     |     |      |

|դիվանագիտական շրջանակը * |     |     |     |      |

|_________________________|_____|_____|_____|______|

|Այլ (մանրամասնել):       |     |     |     |      |

|(առավելագույնը 5000 նիշ) |     |     |     |      |

.__________________________________________________.

* «Որոշ չափով», «Զգալի չափով» կամ «Մեծ մասամբ» ընտրելու դեպքում 43-րդ հարցը դառնում է պարտադիր:

43. Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ կամ օրինակներ, թե ինչպես է 1970 թ. կոնվենցիան հեշտացրել վերադարձի/վերականգնման դեպքերը: *

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քննչական գլխավոր վարչության և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 2011 թ. փետրվարին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կանխվել է դեռևս 1990 թվականին ՀԽՍՀ-ից գողացված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկը ժայռոտ ափերի մոտ» գեղանկարի աճուրդային վաճառքը «Գելիոս աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից: Առևանգված մշակութային արժեքների անվտանգ վերադարձի ոլորտում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, սերտորեն համագործակցել է Ռուսաստանի բոլոր իրավասու մարմինների հետ, նախարարության կողմից տարվել են բանակցություններ ինչպես պետական կառույցների, այնպես էլ նկարը ձեռք բերողի հետ, ներկայացվել են հիմնավոր փաստաթղթեր այն մասին, որ գեղանկարը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Վերոհիշյալ մարմինների ճիշտ և համակարգված աշխատանքի արդյունքում Հովհաննես Այվազովսկու գեղանկարը 2011 թվականին վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն և այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ինտերպոլի ուղիներով հայտնաբերվել են նաև Հ. Այվազովսկու 2 այլ գեղանկարներ, որոնցից 1-ը` «Ծովը լուսընկա գիշերին» նույնպես վերադարձվել է: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում Լոնդոնի MacDougallԺs աճուրդի տանը հայտնաբերված Հ. Այվազովսկու «Մառախուղ» գեղանկարի` Հայաստանի Հանրապետություն վերադարձման գործընթացի իրականացման ուղղությամբ:

Կոնվենցիայի կիրարկման լավագույն փորձի օրինակ է 1995 թվականին Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» հայտնի գրաֆիկական աշխատանքի վերադարձը Հայաստան:

1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կողոպտվել էր հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի հիմնադիր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը: Հանրապետության այդ ամենաարժեքավոր թանգարանային նմուշներից մեկի առևանգումը երկրի և նրա մշակութային ժառանգության հանդեպ գործված խոշոր հանցագործությունն էր:

2017 թվականի մարտի 16-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտարարվեց նկարի հայտնաբերման մասին: Նույն թվականի նոյեմբերի 15-ին, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակներում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկարը հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ երևանյան իր թանգարան վերադառնալը, բզկտված նկարը Տրետյակովյան պատկերասրահում ենթարկվեց նրբագույն և արհեստավարժ վերականգնման: Պատկերասրահի 18-րդ դարի 20-րդ դարասկզբի գծանկարի վերականգնման բաժնի վերականգնողների բարձր մասնագիտական հմտությունների շնորհիվ նկարը ձեռք բերեց նախնական տեսքը: Գրաֆիկական աշխատանքը կարծես «վերածնունդ» ապրեց:

44. Արդյո՞ք Ձեր երկիրն ունի մի համակարգ, որը նպաստում է միջազգային համագործակցությանը (օրինակ, շփումների միակ կետերը և հասանելի տեղեկատվությունը) մշակութային սեփականության անօրինական շրջանառության դեպքերում:

V Այո **

Ոչ

** Ընտրելու դեպքում բացվում է նոր դաշտ: Այդ դաշտը և 45-րդ հարցը դառնում են պարտադիր

Մանրամասնել: *

Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ներպետական օրենսդրության, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված` տվյալ ոլորտը կարգավորող բազմակողմ միջազգային պայմանագրերի համաձայն (օրինակ` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959 թ. Եվրոպական կոնվենցիան):

Այս ոլորտում համագործակցությունն իրականացվում է նաև Ինտերպոլի հաղորդակցության ուղիների միջոցով:

ՀՀ մաքսային ծառայությունը և ոստիկանությունն ակտիվ համագործակցություն են իրականացնում հարևան երկրների, մասնավորապես Վրաստանի և ԻԻՀ համապատասխան մարմինների հետ, պարբերաբար իրականացվում է տեղեկույթի փոխանակում, փորձաքննության հարցերում աջակցության տրամադրում, կազմակերպվում են փոխայցեր և այլն:

Հիշյալ երկրների հետ համագործակցության իրավապայմանագրային հիմքն են հանդիսանում հետևյալ երկկողմ համաձայնագրերը.

1. 2012 թ. հուլիսի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր,

2. 2011 թ. հոկտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև` հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր,

3. 1993 թ. մայիսի 11-ին ստորագրված «Հանցավորության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր,

4. 1992 թ. մայիսի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տարանցիկ, արտահանվող և ներմուծվող ապրանքների և ուղևորների երթևեկության վերաբերյալ» մաքսային համաձայնագիր,

5. 1995 թ. մայիսի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև համագործակցության և հարաբերությունների մասին» համաձայնագիր,

6. 1996 թ. դեկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

45. Ինչպե՞ս է Ձեր երկիրը խթանել այս համակարգը և ապահովել, որ միջազգային հանրությունը տեղեկացված լինի դրա մասին: *

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության լիիրավ անդամ է:

Ժառանգության պահպանության ոլորտի ներկայացուցիչներին մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխելու նպատակով աջակցում են ՀՀ ՊԵԿ մաքսային պետական ծառայության նախաբացթողումային հսկողության վարչությունը, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը, ինչպես նաև օդանավակայաններում տեղակայված ուղևորների մաքսային հսկողության բաժինները:

Ընդհանուր

46. Տարեկան վիճակագրություն *

Խնդրում ենք պատասխանել թվերով, օր.` 2, 3, 4. Եթե չունեք տվյալներ, գրեք 0.

** Եթե թիվը 0 չէ, «Հավելյալ տեղեկություն» դաշտ դառնում է պարտադիր.

Գողություններ

._____________________________________________________________________.

|1-ին տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|2015: ընդհանուր 7 գործ, այդ թվում` 3-ը` 177-րդ հոդված, 2-ը` 180-րդ   |

|հոդված, 2-ը` 264-րդ հոդված                                           |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|2-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|2016: ընդհանուր 12 գործ, այդ թվում` 1-ը` 175-րդ հոդված, 9-ը` 264-րդ  |

|հոդված, 1-ը` 180-րդ հոդված                                           |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|3-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն:                                               |

|2017: ընդհանուր 12 գործ, այդ թվում` 6-ը` 177-րդ հոդված, 8-ը` 26-րդ   |

|հոդված                                                               |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն:                                               |

|2018: ընդհանուր 29 գործ, այդ թվում` 18-ը` 264-րդ հոդված, 3-ը` 180-րդ |

|հոդված, 7-ը` 177-րդ հոդված, 1-ը` 176-րդ հոդված                       |

._____________________________________________________________________.

Ապօրինի պեղումներ

._____________________________________________________________________.

|1-ին տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|(առավելագույնը 5000 նիշ)                                             |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|2-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Արմավիրի մարզ, Շահումյան-Նորակերտ, դամբարանադաշտեր                   |

|Արմավիրի մարզ, Այգեշատ, դամբարաններ                                  |

|Կոտայքի մարզ, Մեղրաձոր, դամբարանադաշտ                                |

|Սյունիքի մարզ, Եղվարդ, գյուղատեղի «Շինատեղ»                          |

|Արագածոտնի մարզ, Բյուրական, ամրոց «Ինաքլուդար»                       |

|Գեղարքունիքի մարզ, Լճաշեն, բնակատեղի «Լճաշեն»                        |

|Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր, գյուղատեղի «Վարդաբլուր»                 |

|Արարատի մարզ, «Խոսրովի արգելոց» «Հավուց թառ» վանական համալիր         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|3-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Սյունիքի մարզ, Կապան, Շահումյանի հանքավայր, դամբարանադաշտ            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Արագածոտնի մարզ, Կոշ-Ավան, աշտարակներ, քարայր-կացարան                |

|Սյունիքի մարզ, Ախլաթյան, գյուղատեղի «Արավուս»                        |

._____________________________________________________________________.

Բռնագրավումներ (սեփական երկրի ծագում ունեցող մշակութային առարկաների)

._____________________________________________________________________.

|1-ին տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|2-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|(առավելագույնը 5000 նիշ)                                             |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|3-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

Բռնագրավումներ (այլ երկրի ծագում ունեցող մշակութային առարկաների)

Վերադարձներ (վերահանձնումներ, restituitions)

|  1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի       |

|հավաքածու) կողոպտվել էր հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի հիմնադիր   |

|Միխայիլ Վռուբելի «Դևն  ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը:   |

|Հանրապետության այդ ամենաարժեքավոր թանգարանային նմուշներից մեկի       |

|առևանգումը  երկրի և  նրա մշակութային ժառանգության հանդեպ գործված     |

|խոշորագույն հանցագործությունն էր:                                    |

|  2017 թվականի մարտի 16-ին, Ռուսաստանի Դաշնության և  Հայաստանի       |

|Հանրապետության նախագահների պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտարարվեց |

|նկարի հայտնաբերման մասին: Նույն թվականի նոյեմբերի 15-ին, Ռուսաստանում|

|Հայաստանի օրերի շրջանակներում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի     |

|Վռուբելյան դահլիճում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկարը հանձնեց ՀՀ   |

|նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն, մինչ երևանյան  իր թանգարան          |

|վերադառնալը, բզկտված նկարը Տրետյակովյան պատկերասրահում ենթարկվեց     |

|նրբագույն և  արհեստավարժ վերականգնման: Պատկերասրահի 18-րդ դարի 20-րդ |

|դարասկզբի գծանկարի վերականգնման բաժնի վերականգնողների բարձր          |

|մասնագիտական հմտությունների շնորհիվ նկարը ձեռք բերեց նախնական տեսքը: |

|Այն կարծես «վերածնունդ» ապրեց:                                       |

|  Գրաֆիկական աշխատանքի վերադարձի հետ կապված ողջ տեղեկատվությունը     |

|Հայաստանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է Անդամ պետությունների    |

|Օժանդակ կոմիտեի նստաշրջանի ընթացքում 2018 թվականի մայիսին, զեկույցը  |

|տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:                           |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4-րդ տարվա հաշվետվություն                Առարկաների քանակ            |

|_____________________________________________________________________|

|Հավելյալ տեղեկություն                                                |

|(առավելագույնը 5000 նիշ)                                             |

|Տվյալներ չկան                                                        |

._____________________________________________________________________.

47. Խնդրում ենք գնահատել թե ինչքանով են հետևյալ կետերը հանդիսանում մարտահրավեր, որին Ձեր երկիրը ստիպված է դիմադրել մշակութային արժեքների գողության և ապօրինի արտահանման կանխարգելման գործում: *

._____________________________________________________________________.

|                                   |Մարտա-|Որոշ    |Զգալի   |Մեծ     |

|                                   |հրավեր|չափով   |մարտա-  |մարտա   |

|                                   |չէ    |մարտա-  |հրավեր է|հրավեր է|

|                                   |      |հրավեր է|        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Մշակութային սեփականության          |  V   |        |        |        |

|պաշտպանության ազգային օրենսդրության|      |        |        |        |

|բացերը *                           |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Մշակութային սեփականության հետ      |      |   V    |        |        |

|կապված ոստիկանության               |      |        |        |        |

|կարողությունների բացակայությունը * |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Մշակութային սեփականության հետ      |      |        |   V    |        |

|կապված մաքսային ծառայությունների   |      |        |        |        |

|կարողությունների բացակայությունը * |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Համապատասխան շահառուների միջև      |      |   V    |        |        |

|համաձայնության բացակայություն *    |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Թանգարաններում գույքագրությունների |      |   V    |        |        |

|և  տվյալների բազայի                |      |        |        |        |

|բացակայություն *                   |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Թանգարանային և  կրոնական           |  V   |        |        |        |

|հաստատությունների անվտանգության    |      |        |        |        |

|համակարգերի անբավարարությունը *    |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Հնագիտական վայրերի անբավարար       |      |        |   V    |        |

|անվտանգությունը *                  |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Արվեստի շուկայի համագործակցության  |      |        |   V    |        |

|բացակայությունը *                  |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Իրավական դաշտում փորձի             |      |   V    |        |        |

|բացակայություն (իրավաբաններ,       |      |        |        |        |

|դատավորներ, դատախազներ և  այլն) *  |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Համացանցում կարգավորման            |      |        |   V    |        |

|բացակայությունը *                  |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Հասարակության իրազեկության         |      |   V    |        |        |

|բացակայությունը *                  |      |        |        |        |

|___________________________________|______|________|________|________|

|Այլ (մանրամասնել):                 |      |        |        |        |

|(առավելագույնը 5000 նիշ)           |      |        |        |        |

._____________________________________________________________________.

48. Եթե կիրառելի է, խնդրում ենք նկարագրել 3 մեծագույն խոչընդոտ, որոնց Ձեր երկիրը հանդիպում է գողացված/ապօրինի արտահանված մշակութային սեփականության վերադարձի/վերականգնման ապահովման ժամանակ (օրինակ, այլ երկրներում դատավարությունների արժեքը, այլ երկրներում գործընկերների հետ հաղորդակցության բացակայությունը և այլն):

Օտարերկրյա պետության իրավապահ մարմինների կողմից քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության (որն ուղարկվել է ՀՀ-ից և վերաբերում է գողացված/ապօրինի արտահանված մշակութային սեփականության վերադարձի հարցին) տևական ժամանակով քննարկումը:

49. Եթե կիրառելի է, խնդրում ենք նկարագրել ամենատարածված պատճառները, թե ինչու Ձեր երկիրը չի կարող կատարել այլ երկրների կողմից կատարված վերադարձի/ փոխհատուցման հարցումները (օրինակ` առկա իրավական դաշտի չափորոշիչներից դուրս կատարված հարցումներ, պահանջների բավարարման ապացույցների բացակայություն և այլն):

Գործնականում նման խնդիր չի առաջացել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը 1970 թ. կոնվենցիայի իրականացմանը

50. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և նրա գործընկերները մշակել են մի շարք գործիքներ, որոնք կօգնեն մասնակից պետություններին կիրառել 1970 թ. կոնվենցիան: Խնդրում ենք գնահատել, թե որքանով են այդ գործիքները օգտակար ձեր երկրի համար: *

._____________________________________________________________________.

|                                        |Օգտակար|Որոշ  |Շատ   |Չափա- |

|                                        |չեն    |չափով |օգտա- |զանց  |

|                                        |       |օգտա- |կար են|օգտա- |

|                                        |       |կար են|      |կար են|

|________________________________________|_______|______|______|______|

|Առարկայի ID ստանդարտ (ICOM, և  Getty,   |       |  V   |      |      |

|and UNESCO) *                           |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային էթիկայի           |   V   |      |      |      |

|օրենսգիրքը` մշակութային սեփականության   |       |      |      |      |

|դիլերների համար *                       |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|ICOM-ի էթիկայի օրենսգիրքը` թանգարանների |       |      |  V   |      |

|համար *                                 |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ազգային մշակութային         |       |  V   |      |      |

|ժառանգության մասին» օրենքների մասին     |       |      |      |      |

|տեղեկատվական բազան *                    |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|Համացանցում վաճառքի համար առաջարկվող    |  V    |      |      |      |

|մշակութային սեփականության վերաբերյալ    |       |      |      |      |

|հիմնական միջոցները (INTERPOL, UNESCO,   |       |      |      |      |

|ICOM) *                                 |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|Օրինակ դրույթները, որոնք սահմանում են   |       |  V   |      |      |

|չբացահայտված մշակութային սեփականության  |       |      |      |      |

|պետական սեփականությունը (UNESCO և       |       |      |      |      |

|UNIDROIT) *                             |       |      |      |      |

|________________________________________|_______|______|______|______|

|Մշակութային օբյեկտների արտահանման       |       |      |      |  V   |

|վկայագրի մոդելը (UNESCO and WCO) *      |       |      |      |      |

._____________________________________________________________________.

51. Մանրամասնել, թե ինչպես է Ձեր երկիրն օգտագործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքները. *

Որպես օգտակար գործիք, մեր երկիրը կիրառում է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համաշխարհային մաքսային կազմակերպություն» մշակութային առարկաների արտահանման հավաստագրի (վկայագրի) մոդելը: Վկայագրի ձևը, տրման կարգը և ժամկետները սահմանված և կանոնակարգված են նորմատիվ իրավական ակտերով, համապատասխան կանոնակարգերով և ընթացակարգերով, որոնք ամբողջապես բխում են առաջարկվող մոդելի տրամաբանությունից:

1970 թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջի համաձայն` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքով մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար սահմանված է վկայագրի (հավաստագրի) պահանջ, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է պետական լիազոր մարմինը` մշակութային արժեքների պահպանության գործակալությունը:

Այլ գործիքների կիրառումը սահմանափակ է` պայմանավորված համապատասխան ինստիտուտների բացակայությամբ (դիլերներ, առցանց վաճառքներ, աճուրդի տներ և այլն)

52. Խնդրում ենք նշել, թե արդյոք ձեր երկիրը համապատասխան ազգային օրենքներ է վերբեռնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային մշակութային ժառանգության օրենքների տվյալների շտեմարանին *

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային մշակութային ժառանգության օրենքների տվյալների բազայում ներառված են ներքոհիշյալ իրավական ակտերը.

1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը. 29.12.2004

2. «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 15.07.2006

3. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, 11.11.1998 թ.

4. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 438 որոշում, 20.04.2002.

5. «Հայաստանի Հանրապետությունից միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա արտահանվող ստեղծագործությունների` վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1348-Ա որոշում, 25.08.2005

6. «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին», ՀՀ կառավարության N 1643-Ն որոշում, 13.10.2005

7. «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 630-Ն որոշում, 12.05.2005

8. «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 631-Ն, որոշում, 19.05.2005

9. «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 981-Ն որոշում, 23.06.2005

10. «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 827-Ն որոշում, 01.06.2006,

11. «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1173-Ն որոշում, 03.09.2010

12. «Հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1100-Ն որոշում, 25.09.2008

Իրավական ակտերը թարգմանվել և ուղարկվել են UNESCO-ի կենտրոնակայան, 1970թ. Կոնվենցիայի քարտուղարություն:

53. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ինչպիսի՞ լրացուցիչ գործիքներ կարող են օգտակար լինել: *

Ինչպես նշվեց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ գործիքների կիրառումը սահմանափակ է` պայմանավորված համապատասխան ինստիտուտների բացակայությամբ (դիլերներ, առցանց վաճառքներ, աճուրդի տներ և այլն):

54. Արդյո՞ք Դուք կամ Ձեր երկրում այլ շահագրգիռ մարմին վերջին հինգ տարում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների զարգացման դասընթացներին կամ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխման հետ կապված նախագծերին:

V Այո **

Ոչ

** Ընտրելու դեպքում, 55-րդ հարցը դառնում է պարտադիր

55. Ինչպես են այս սեմինարները կամ ծրագրերը նպաստում Ձեր երկրում 1970 թ. կոնվենցիայի իրականացմանը: Խնդրում ենք հնարավորության դեպքում տրամադրել կոնկրետ օրինակներ: *

ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները համապատասխանաբար ազգային հանձնախմբի պատվիրակության կազմերում կանոնավոր մասնակցություն են ունեցել 1970 թ. կոնվենցիայի Օժանդակ կոմիտեի և Միջկառավարական կոմիտեի նստաշրջաններին, ինչպես նաև անդամ պետությունների հանդիպումներին:

Հանձնաժողովներին անդամակցությունը և մասնակցությունը տեղի ունեցող նստաշրջաններին ապահովում են կոնվենցիայի կիրարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, նպաստում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների առավել լիարժեք կատարմանը, կոնվենցիայի լիարժեք կիրարկման ուղղությամբ իրականացվող ներպետական ընթացակարգերի կատարելագործմանը: Նաև նպաստում ՀՀ մշակութային քաղաքականության իրականացման համատեքստում միջազգային կապերի ու համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը` լավագույն իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրման և ներդրման առումներով:

Հանձնաժողովները կոչված են կոնվենցիայի կիրարկման շրջանակներում մշակել և անդամ պետություններին ներկայացնել մասնագիտական ուղեցույցներ, առաջարկներ, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր: Հանձնաժողովների նիստերին քննարկվում և ընդունվում են բանաձևեր, առաջարկներ, հավելվածներ և այլ փաստաթղթեր, որոնք տրամադրվում են պետություններին կատարման նպատակով: Մասնակցությունն այդ փաստաթղթերի մշակմանը, մեր տեսակետների և դիրքորոշումների ամբողջական ներկայացումն ու ընդգրկումը այդ փաստաթղթերում կարևոր նշանակություն ունի իրականացվող մշակութային քաղաքականության և միջազգային համագործակցության տեսանկյունից:

56. ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը մի շարք ուղիներով կարող է աջակցել մասնակից պետություններին հետագայում 1970 թ. կոնվենցիայի իրականացմանը, բացի կոնվենցիայի կառավարման մարմինների սպասարկումից: Խնդրում ենք նշել, թե Քարտուղարությունը որքանով պետք է առաջնահերթություն տա հետևյալ գործողություններին: *

._____________________________________________________________________.

|                                    |Ոչ առաջ-|Ցածր   |Որոշ   |Բարձր  |

|                                    |նահերթ  |առաջնա-|չափով  |առաջնա-|

|                                    |        |հերթու-|առաջնա-|հերթու-|

|                                    |        |թյուն  |հերթու-|թյուն  |

|                                    |        |       |թյուն  |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Աջակցություն ազգային քաղաքականության|        |   V   |       |       |

|և  օրենսդրության բարեփոխումներին *  |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Երկրների միջև  քաղաքական            |        |       |   V   |       |

|երկխոսության խթանում *              |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Աջակցություն գույքագրման ծրագրերի   |        |       |       |  V    |

|համար *                             |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Մասնագիտացված դասընթացներ           |        |       |   V   |       |

|ոստիկանության համար *               |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Մասնագիտացված դասընթացներ մաքսային  |        |       |       |  V    |

|ոլորտում *                          |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Մասնագիտացված դասընթացներ           |        |       |       |  V    |

|թանգարանի աշխատակիցների համար *     |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Ազգային սեմինարներ, որոնք կմիավորեն |        |       |  V    |       |

|շահագրգիռ կողմերին տարբեր           |        |       |       |       |

|գերատեսչություններից, բաժիններից    |        |       |       |       |

|և  այլն: *                          |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Տարածաշրջանային սեմինարներ, որոնք   |        |       |       |   V   |

|կմիացնեն շահագրգիռ կողմերին տարբեր  |        |       |       |       |

|գերատեսչություններից, բաժիններից    |        |       |       |       |

|և  այլն: *                          |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Իրազեկության բարձրացման             |        |       |  V    |       |

|միջոցառումներ (մամլո                |        |       |       |       |

|հաղորդագրություններ,                |        |       |       |       |

|տեսահոլովակներ և  այլն) *           |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Առավել իրավական և  գործնական        |        |   V   |       |       |

|գործիքների մշակում, ինչպիսիք են     |        |       |       |       |

|WCO արտահանման վկայականի մոդելը,    |        |       |       |       |

|Ազգային մշակութային ժառանգության    |        |       |       |       |

|օրենքների տվյալների բազան և         |        |       |       |       |

|այլն: *                             |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Աջակցություն երկրների միջև          |        |       |  V    |       |

|լավագույն փորձի փոխանակմանը         |        |       |       |       |

|(օրինակ, առցանց կամ տեղեկագրի       |        |       |       |       |

|միջոցով) *                          |        |       |       |       |

|____________________________________|________|_______|_______|_______|

|Այլ (մանրամասնել):                  |        |       |       |       |

|(առավելագույնը 5000 նիշ)            |        |       |       |       |

._____________________________________________________________________.

57. Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ առաջարկություններ, թե ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է կենտրոնանա այս թեմայի շուրջ իր աշխատանքը շարունակելու համար:

Լրացուցիչ առաջարկություններ չկան:

58. Հաշվետու ժամանակաշրջանի վերջին շրջանում Կոնվենցիան իրականացնելիս ի՞նչ դժվարություններ է ունեցել Ձեր պետությունը:

59. Ինչպե՞ս է Ձեր երկիրն օգտագործել մասնակից պետությունների երրորդ նիստի ժամանակ (2015) ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդունված 1970 թ. կոնվենցիայի գործառնական ուղեցույցները: *

Կոնվենցիայի արդյունավետ կիրարկման և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման նպատակով, որպես գործիքակազմ, լայնորեն կիրառվում է 2015 թվականին Անդամ պետությունների համաժողովի կողմից ընդունված «Կոնվենցիայի կիրարկման գործառնական ուղեցույցը», մասնավորապես` մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտ հանրային ծառայությունների ստեղծումը, համապատասխան օրենսդրության ընդունումը, արտահանման վկայագրի ինստիտուտի կիրառումը:

Ուղեցույցը մեծապես օգնում է ըմբռնելու մշակութային արժեքների պահպանության և ապօրինի տեղաշարժի կանխարգելման ռազմավարությունը և հիմնական սկզբունքները:

60. Ցանկացած այլ լրացուցիչ հարցեր կամ մեկնաբանություններ, որոնցով կցանկանայիք կիսվել:

Մեկնաբանություններ առկա չեն:

Հետադարձ կապ

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս էլեկտրոնային հաշվետվական գործիքը հարմար է օգտագործողի համար:

V Այո **

Ոչ

Արդյո՞ք էլեկտրոնային գործիքը լրացնելիս եք ունեցել խնդիրներ (տեխնիկական կամ այլ):

V Այո **

Ոչ

** Ընտրելու դեպքում բացվում է պարտադիր դաշտը

Մանրամասնել խնդիրների մասին *

(առավելագույնը` 5000 նիշ)

Արդյո՞ք ունեք որևէ առաջարկություն, թե ինչպես քարտուղարությունը կարող է բարելավել հաշվետու գործիքը հաջորդ փուլում:

(առավելագույնը 5000 նիշ)

Ներկայացում

Քարտուղարությունը հիշեցնում է, որ հաշվետվական ձևում ներկայացված տեղեկույթը կօգտագործվի համապարփակ ամփոփագիր պատրաստելու համար, որը նկարագրում է 1970 թ. կոնվենցիայի իրականացման կարգավիճակը: Պարբերական զեկույցների արդյունքները կքննարկվեն 1970 թ. կոնվենցիայի Մասնակից պետությունների ժողովի եզրափակիչ հանձնաժողովի յոթերորդ նիստում (2019 թ. մայիս):

Սովորության համաձայն, ազգային զեկույցները կհրապարակվեն 1970 թ. Կոնվենցիայի կայքում և հասանելի կլինեն հետևյալ հղումով` http://www.unesco.org/new/en/culture/themes/illicit-trafficking-of-cultural -property/1970-convention/periodic-reporting

Եթե ձեր երկիրը նախընտրում է, որ ձեր ազգային զեկույցը մնա գաղտնի, խնդրում ենք նշել ստորև գտնվող վանդակը:

[] Ես թույլ չեմ տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրապարակել իմ երկրի ազգային զեկույցը 1970 թ. կոնվենցիայի կայքում

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 243-Լ
Որոշում