Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱ ՏԱՐԱԾՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2011 թվականի N 179-Ա

 

i

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման նպատակով նրա տարածքի օգտագործման տրամադրման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը`

սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելը, կապալառու կազմակերպության հետ կնքել սույն հրամանով հաստատված ձևին համապատասխան պայմանագիր:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար            Հ. Պողոսյան

 

Հաստատված է

ՀՀ մշակույթի նախարարի

2011 թ. ապրիլի 27-ի

N 179-Ա հրամանով

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՐԱ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

    ք. Երևան                                   «___»_________201 թ.

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` Տրամադրող)` ի դեմս նախարարության կանոնադրության հիման վրա գործող նախարար Հ. Պողոսյանի, մի կողմից, ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման (այսուհետ` վերականգնողական) աշխատանքներ իրականացնող _____________________________________________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձ) (այսուհետ` Օգտագործող)` ի դեմս կազմակերպության կանոնադրության հիման վրա գործող ________________________________________________________________ի,

(նշել կազմակերպության ղեկավարի անունը) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով Տրամադրողը պարտավորվում է

_________________________________________________________________

                 (հուշարձանի գտնվելու վայրը, անվանումը)

վերականգնողական աշխատանքների իրականացման (այսուհետ` օգտագործման) նպատակով Օգտագործողի ժամանակավոր օգտագործմանը հանձնել սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված _____________________________________________________

__________________________________________________________________________

                              (նշել օգտագործման տրամադրվող տարածքը)

տարածքը (այսուհետ` «Հուշարձանի տարածք»), իսկ վերջինը պարտավորվում է այն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին համապատասխան և սահմանված ժամկետում վերադարձնել Տրամադրողին:

1.2. Հուշարձանի տարածքի հանձնումը և ընդունումը կատարվում է սույն պայմանագրի անբաժանելի մասեր կազմող N 1 և N 2 հավելվածներով սահմանված հանձնման և ընդունման ակտերին համապատասխան:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Տրամադրողը պարտավոր է`

2.1.1. Սույն պայմանագիրը կնքելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, N 1 հավելվածով նախատեսված պայմաններով Հուշարձանի տարածքը հանձնել Օգտագործողին:

2.2. Տրամադրողն իրավունք ունի`

2.2.1. Օգտագործողի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում, առանց որևէ սահմանափակման, հուշարձանի պահպանության վիճակն ուսումնասիրելու նպատակով մուտք գործել Հուշարձանի տարածք` չմիջամտելով Օգտագործողի գործունեությանը:

2.2.2. Լուծել սույն պայմանագիրը, եթե Օգտագործողի կողմից չեն ապահովվել սույն պայմանագրի 2.4-րդ կետով սահմանված պահանջները, պահանջել նրանից անհապաղ դադարեցնել վերականգնողական աշխատանքները և դիմել վերականգնողական աշխատանքների պատվիրատուին լուծել նաև այդ աշխատանքների կապալի պայմանագիրը:

2.3. Օգտագործողն իրավունք ունի`

2.3.1. Պահանջել Տրամադրողից սույն պայմանագրի 2.1.1-ին ենթակետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել սույն պայմանագրով սահմանված Հուշարձանի տարածքը:

2.3.2. Կատարել աշխատանքներ տրամադրված թույլտվության` պայմանագրի, դրան կից հավելվածների և հաստատված նախագծի շրջանակներում:

2.4. Օգտագործողը պարտավոր է`

2.4.1. Հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքների ընթացքում ապահովել Հուշարձանի և նրա տարածքի պահպանությունը և անվթարությունը:

2.4.2. Դադարեցնել աշխատանքները, եթե դրանք վնասել կամ շարունակվելու դեպքում կարող են վնասել հուշարձանը կամ նրա տարածքը և դրա մասին տեղյակ պահել Տրամադրողին:

2.4.3. Աշխատանքի իրականացման ընթացքում նոր հուշարձաններ, հուշարձանին վերաբերող նոր տվյալներ, հնագիտական նյութեր և գտածոներ

հայտնաբերելիս դադարեցնել աշխատանքները և տեղյակ պահել ՀՀ մշակույթի նախարարությանը:

2.4.4. Սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ժամկետից շուտ աշխատանքներն ավարտելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Տրամադրողին:

2.4.5. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտին Հուշարձանի տարածքը մաքրել շինարարական աղբից և հանձնել Տրամադրողին N 2 հավելվածով սահմանված հանձնման ակտի համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները կողմերը պարտավոր են կատարել պատշաճ և սահմանված ժամկետներում: Դրանք ոչ պատշաճ կամ ժամկետանց կատարելու, չկատարելու կամ կատարելուց խուսափելու դեպքում, ինչպես նաև իրենց գործողություններով կամ անգործությամբ սույն պայմանագրի կատարման համար խոչընդոտներ ստեղծելու, մյուս կողմին վնաս պատճառելու համար կողմերից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում մյուս կողմին պատճառած վնասների լրիվ ծավալով` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

4. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև 201 _____ թվականի ____________ -ը:

6.2. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ` մյուս կողմի` սույն պայմանագրի պայմանների բազմաթիվ (շարունակական) կամ էական եզակի խախտման դեպքում:

6.3. Սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին նախաձեռնող կողմը 1 ամիս առաջ պարտավոր է տեղեկացնել մյուս կողմին:

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, լրացումը կամ գործունեության դադարեցումը իրականացվում է կողմերի գրավոր համաձայնությամբ:

7.2. Սույն պայմանագիրը բաղկացած է թերթից, կնքված է 2 (երկու) հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակներից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

             ՏՐԱՄԱԴՐՈՂ`                             ՕԳՏԱԳՈՐԾՈՂ`

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևան, Կառավարական N 3 շենք

Հ/Հ 9000110131102, ՀՀ ֆինանսների

նախարարության աշխատակազմի

գործառնական վարչություն

ՀՎՀՀ 02508054

Նախարար`

         _____________  Հ. Պողոսյան           Տնօրեն` ____________

    Կ.Տ.                                      Կ.Տ.

 

Հավելված N 1

Հուշարձանը օգտագործման

հանձնելու

N ___ պայմանագրի

 

ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ N

 

Սկիզբը «____» 201 թ.

Ավարտը «____» 201 թ.

 

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` Տրամադրողը)` ի դեմս__________

______________և ընդունողը` (այսուհետ` Օգտագործողը) ի դեմս __________

____________________________, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Տրամադրողը ___________________________________________________________

(հուշարձանի անվանումը, գտնվելու վայրը, տարածքի

պահպանվածության վիճակը, մակերեսը)

_____________________________________________________________________

նկարագիրը, առդիր նյութեր (հանույթ, գլխ. հատակագիծ, սխեմաներ և այլն)

_____________________________________________________________________

                   (վերականգնման աշխատանքների բնույթը)

նպատակով հանձնում է Օգտագործողին:

Օգտագործողը պարտավոր է վերականգնողական աշխատանքների ողջ ընթացքում իրականացնել նշված հուշարձանի և նրա տարածքի անվթար պահպանությունը:

Աշխատանքների ավարտից հետո Օգտագործողը, սույն պայմանագրի 2.4.5-րդ կետին համապատասխան, իրեն տրամադրված տարածքը ընդունման ակտով (հավելված N 2) վերադարձնում է Տրամադրողին:

 

        ՀԱՆՁՆՈՂ                                 ԸՆԴՈՒՆՈՂ

    ՀՀ մշակույթի նախարար              ______________________________

    _________ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ              (կազմակերպության անվանումը)

                                      _____________________________

                                       (տնօրենի անուն-ազգանունը)

    _________________                 _________________

    (ստորագրություն)                  (ստորագրություն)

 

Հավելված N 2

Հուշարձանը օգտագործման

հանձնելու

N ___ պայմանագրի

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ N

«_____» 201 թ.

 

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` Տրամադրող)` ի դեմս___________

____________________________, և ____________________________________

(այսուհետ` Օգտագործող) ի դեմս, _____________________________________,

կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Օգտագործողը հանձնում իսկ Տրամադրողը ընդունում է _____________________

_____________________________________________________________________

(հուշարձանի անվանումը, գտնվելու վայրը, տարածքի պահպանվածության

վիճակը, մակերեսը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Վերականգնողական աշխատանքները կատարվել են հուշարձանի տարածքի օգտագործման տրամադրման պայմանագրի պահանջներին համապատասխան: _____________

_____________________________________________________________________

 

Նշումներ անհամապատասխանությունների մասին ____________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

                               

        ԸՆԴՈՒՆՈՂ                                ՀԱՆՁՆՈՂ                        

    ՀՀ մշակույթի նախարար              ______________________________

    _________ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ              (կազմակերպության անվանումը)

                                      _____________________________

                                       (տնօրենի անուն-ազգանունը)

    _________________                 _________________

    (ստորագրություն)                  (ստորագրություն)

 

Հավելված N 3

Հուշարձանը օգտագործման

հանձնելու

N ___ պայմանագրի

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ-ՍԽԵՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ____________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
Մշակույթի նախարարություն
27.04.2011
N 179-Ա
Հրաման