Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԵՏԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՕՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

15 հուլիսի 2010 թվականի N 422-Ա

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հուշարձանի տարածքի օգտագործման (հետախուզման և հնագիտական պեղման) տրամադրման օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը`

սույն հրամանի 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան` նախապատրաստել հուշարձանի պեղման հայտը ներկայացրած և պեղման թույլատվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվելիք «Հուշարձանի տարածքի օգտագործման (հետախուզման և հնագիտական պեղման) տրամադրման» պայմանագրի նախագիծը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

(2-րդ կետը փոփ. 04.02.2011 թիվ 19-Ա հրաման)

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար            Հ. Պողոսյան

 

Հավելված 1

ՀՀ մշակույթի նախարարի

2011 թ. փետրվարի 4-ի

N 19-Ա հրամանով

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾԱԾՆ (ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

    ք. Երևան                                    «»______ 201 թ.

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` Տրամադրող)` ի դեմս նախարարության կանոնադրության հիման վրա գործող աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանի, մի կողմից և ___________________________

(իրավաբանական կամ ֆիզիկական անձ) (այսուհետ` Օգտագործող)` ի դեմս _____________________________ -ի մյուս

(նշել կազմակերպության ղեկավարի անունը) կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի կնքման համար հիմք է հանդիսանում ՀՀ Կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշումը:

1.2. Սույն պայմանագրով Տրամադրողը պարտավորվում է նախօրոք տրամադրված պեղման թույլտվության` բաց թերթիկի հիման վրա հուշարձանների հետախուզման, հնագիտական պեղման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով Օգտագործողի ժամանակավոր օգտագործմանը (պեղմանը) հանձնել սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված «Օգտագործման (պեղման) տրամադրվող հուշարձանի տարածքի հատակագիծ-սխեմա»-ով սահմանված` ___________________________________

(նշել օգտագործման տրամադրվող տարածքը) տարածք (այսուհետ` «Հուշարձանի տարածք»), իսկ վերջինս պարտավորվում է այն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին համապատասխան և սահմանված ժամկետում վերադարձնել Տրամադրողին:

1.3. Հուշարձանի հանձնումը և ընդունումը կատարվում է սույն պայմանագրի անբաժանելի մասը համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված հանձնման և ընդունման ակտերին համապատասխան:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. 1. Տրամադրողը պարտավոր է`

2.1.1. Գույքը հանձնել սույն պայմանագիրը կնքելուց հետո _______ օրվա ընթացքում.

2.1.2. Գույքը օգտագործման հանձնել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված վիճակում:

2.1.3. Մշտական պահպանության վերցնել տեղային ուսումնասիրությունների վերաբերյալ վավերագրական նյութերը և գիտական հաշվետվությունները` հեղինակային իրավունքի պահպանման երաշխիքով:

2.2. Տրամադրողն իրավունք ունի`

2.2.1. Օգտագործողի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում առանց որևէ սահմանափակման հուշարձանի պահպանության վիճակն ուսումնասիրելու նպատակով մուտք գործել Հուշարձանի տարածք` չմիջամտելով վերջինիս գործունեությանը:

2.2.2. Սահմանել հուշարձանի հետախուզման ու հնագիտական պեղումների հատուկ պայմանները` կապված հուշարձանի պահպանության և ամրակայման առանձնահատկությունների կամ ձեռնարկվող աշխատանքների բնույթի ու ժամկետների հետ:

2.2.3. Պահանջել Օգտագործողից անհապաղ դադարեցնել _____________________ աշխատանքները, եթե դրանք վնասում կամ կարող են վնասել հուշարձանի պահպանությանը:

2.2.4. Լուծել սույն պայմանագիրը, եթե Օգտագործողի կողմից չեն ապահովվել սույն պայմանագրի 2.4-րդ կետով սահմանված պահանջները:

2.3. Օգտագործողն իրավունք ունի

2.3.1. Պահանջել սույն պայմանագրի 2.1.1-ին ենթակետով սահմանված ժամկետում տրամադրել սույն պայմանագրով սահմանված Հուշարձանի տարածքը:

2.3.2. Կատարել աշխատանքներ տրամադրված թույլտվության` բաց թերթիկի և դրան կից հատակագիծ-սխեմայի պայմանների շրջանակներում:

2.4. Օգտագործողը պարտավոր է`

2.4.1. Հուշարձանի հետախուզման և հնագիտական պեղումների ողջ ընթացքում բոլոր աշխատանքները կատարել անձամբ` ապահովելով Հուշարձանի տարածքի պահպանությունը և անվթարությունը:

2.4.2. Դադարեցնել աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ, շարունակվելու դեպքում, կարող են վնասել հուշարձանը և դրա մասին տեղյակ պահել Տրամադրողին:

2.4.3. Ուսումնասիրության ամբողջ ընթացքը պարբերաբար գրառել դաշտային օրագրում և հետազոտությունների արդյունքների հրատարակությունից հետո ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում հանձնել Տրամադրողին` արխիվային պահպանության համար:

2.4.4. Հայտնաբերված գտածոները վերականգնումից, լաբորատոր հետազոտումից և ուսումնասիրությունից հետո (ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում) հանձնել համապատասխան պետական թանգարանին:

2.4.5. Հուշարձանի հետախուզմանը և հնագիտական պեղումներին զուգահեռ կատարել հուշարձանի վավերագրման և ժամանակավոր ամրակայման (հենակների տեղադրում, ծածկույթով պատում) ընթացիկ աշխատանքներ:

2.4.6. Աշխատանքի իրականացման ընթացքում ապահովել հուշարձանի անվթարությունը և պեղումներով հայտնաբերված նոր հուշարձանների ժամանակավոր ամրակայումը (հենակների տեղադրում, ծածկույթով պատում), գիտական վավերագրման և նյութերի ու արդյունքների հրապարակումը:

2.4.7. Սույն պայմանագրի 3-րդ բաժնով սահմանված ժամկետից շուտ աշխատանքներն ավարտելու դեպքում` այդ մասին գրավոր տեղեկացնել Տրամադրողին:

2.4.8. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո Հուշարձանի տարածքը սույն պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան` բարեկարգված և ամրակայված վիճակում` հանձնել Տրամադրողին N 2 հավելվածով սահմանված` հանձնման ակտին համապատասխան:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները կողմերը պարտավոր են կատարել պատշաճ և սահմանված ժամկետներում: Դրանք ոչ պատշաճ կամ ժամկետանց կատարելու, չկատարելու կամ կատարելուց խուսափելու դեպքում, ինչպես նաև իրենց գործողություններով կամ անգործությամբ սույն պայմանագրի կատարման համար խոչընդոտներ ստեղծելու, մյուս կողմին վնաս պատճառելու համար կողմերից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում մյուս կողմին պատճառած վնասների լրիվ ծավալով ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

4. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև 20__ թվականի ________-ը:

6.2. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ` մյուս կողմի սույն պայմանագրի պայմանների բազմաթիվ (շարունակական) կամ էական եզակի խախտման դեպքում:

6.3. Սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին նախաձեռնող կողմը 1 ամիս առաջ պարտավոր է տեղեկացնել մյուս կողմին:

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1. Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, լրացումը կամ գործունեության դադարեցումը իրականացվում է կողմերի գրավոր համաձայնությամբ:

7.2. Սույն պայմանագիրը բաղկացած է ______ թերթից, կնքված է 2 (երկու) հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակներից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    ՏՐԱՄԱԴՐՈՂ`                                       ՕԳՏԱԳՈՐԾՈՂ`

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևան, Կառավարական N 3 շենք

Հ/Հ 9000110131102, ՀՀ ֆինանսների

նախարարության աշխատակազմի

գործառնական վարչություն

ՀՎՀՀ 02508054

    աշխատակազմի ղեկավար`                             տնօրեն` _____________

 

____________ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

    Կ. Տ.                                             Կ. Տ.

 

Հավելված N 1

Հուշարձանը օգտագործման հանձնելու

                                          N          պայմանագրի

 

    ՀԱՆՁՆՈՂ                                          ԸՆԴՈՒՆՈՂ

    ՀՀ մշակույթի նախարարություն           ______________________________

                                            Պեղման և հետազոտման հայտ

                                            ներկայացնող կազմակերպություն

    _______________ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ           ______________________________

 

ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ N

 

«___» _________ 201 թ.

ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` լիազոր մարմինը/ ի դեմս _______ ______________ և ընդունողը` ի դեմս ______________, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին. լիազոր մարմինը ___________________________________________________________

/հուշարձանի անվանումը, գտնվելու վայրը, պահպանվածության վիճակը.

__________________________________________________________________________

                  նկարագիրը, մակերեսը, ձևաչափեր. գծագրեր/

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

հետախուզում և պեղում կատարելու համար հանձնում է ընդունողին:

Ընդունողը պարտավոր է պեղման ողջ ժամանակահատվածում իրականացնել նշված հուշարձանի պահպանությունը և աշխատանքների ավարտից ու ամրակայումից հետո այն հանձնել լիազոր մարմնին:

 

    ՀԱՆՁՆՈՂ`                                    ԸՆԴՈՒՆՈՂ`

    _________________                           _________________

     /ստորագրություն/                            /ստորագրություն/

 

Հավելված N 2

Հուշարձանը օգտագործման հանձնելու

                                          N          պայմանագրի

 

    ԸՆԴՈՒՆՈՂ                                ՀԱՆՁՆՈՂ

    ՀՀ մշակույթի նախարարություն           ______________________________

                                            Պեղման և հետազոտման հայտ

                                            ներկայացնող կազմակերպություն

    _______________ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ           ______________________________

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ N

 

«___» _________ 201 թ.

ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` լիազոր մարմինը/` ի դեմս ______ ______________, և հուշարձանը հետախուզման և պեղման ընդունած կազմակերպությունը, ի դեմս ______________, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին. լիազոր մարմինը ___________________________________________________________

/հուշարձանի անվանումը, գտնվելու վայրը, պահպանվածության վիճակը, մակերեսը/

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

պեղված և հետախուզված ընդունեց հուշարձանը հանձնողից:

Հուշարձանում` առկա են հետևյալ թերությունները և բացթողումները`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    ԸՆԴՈՒՆՈՂ`                                   ՀԱՆՁՆՈՂ`

    _________________                           _________________

     /ստորագրություն/                            /ստորագրություն/

 

Հավելված N 3

                                            «» «        » 201 թ.

                                            N          պայմանագրի

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ-ՍԽԵՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ

 

(հավելվածը փոփ. 04.02.2011 թիվ 19-Ա հրաման)

 

 

pin
Մշակույթի նախարարություն
15.07.2010
N 422-Ա
Հրաման