Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2019 թվականի N 300-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի մարտի 28-29-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում`

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գարիկ Գրիգորյանինը և Գրիգորի Առաքելյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի մարտի 28-ին` Երևան-Վիեննա և մարտի 29-ին` Վիեննա-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 26

Երևան

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-29-Ը ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի օգնական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Գ. Հայրապետով      - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (24.03.2019 թ.- 29.03.2019 թ.)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ պաշտոնակատար

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Կ. Վանյան          - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (24.03.2019թ.-29.03.2019թ.)

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (24.03.2019թ.-29.03.2019թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Մ. Խաչատրյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Բ. Արաբյան         - «Թերթ էյ էմ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Հակոբյան        - «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.03.2019
N 300-Ա
Որոշում