Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2019 թվականի N 304-Ա

 

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանին 2019 թվականի մարտի 26-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալի, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներով կոլեգիայի անդամի (նախարարի), «Ռոստեխ» ընկերության ղեկավարի տեղակալի, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի, «ՌՎԿ» բաժնետիրական ընկերության կառավարման գլխավոր տնօրենի տեղակալի հետ հանդիպելու նպատակով:

2. Գեղամ Վարդանյանի և Վիոլետա Աղաջանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.03.2019
N 304-Ա
Որոշում