Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 հունիսի 2018 թվականի N 1664-Ա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրային որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 95-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

էլեկտրոնային առողջապահության համակարգ դեպքերի մուտքագրման, կասեցման և հերթագրման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

ապահովել սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգով փաստացի կատարված (վավեր), կասեցված, հերթագրված դեպքերի մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ:

3. Առողջապահության նախարարի խորհրդական Ծաղկանուշ Սարգսյանին`

ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգի պատասխանատուների հետ համատեղ (համաձայնությամբ) https://www.armed.am/govlimits/ կայքում սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգով կասեցված, հերթագրված դեպքերի արտացոլումը:

4. Առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

5. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

ապահովել սույն հրամանի առաքումը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

6. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար    Ա.Թորոսյան      

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի հունիսի 29-ի

թիվ 1664-Ա հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են բժշկական կազմակերպությունների կողմից (այսուհետ` Կազմակերպություն) էլեկտրոնային առողջապահության համակարգ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերի մուտքագրման, կասեցման և հերթագրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգում օգտագործվող հասկացություններն են`

1) տվյալ` «Անձնական ավալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պացիենտի անձնական, անձնական կյանքի, կենսաչափական անձնական, հատուկ կատեգորիայի անձնական ավալներ, պացիենտին մատուցված ծառայության, դրա ընթացքում մշակված տեղեկատվություն, այդ թվում` պացիենտի հեռախոսահամար,

2) դեպք` բժշկական օգնության և սպասարկման (այցելություն, ախտորոշում, բուժում, բժշկական միջամտություն, կանխարգելիք միջոցառում և այլն) նպատակով պացիենտի` կազմակերպություն դիմելու պահից մինչև ծառայության մատուցման ավարտը հավաքագրվող տվյալների ամբողջություն,

3) փաստացի կատարված աշխատանքներ (վավեր)` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված, պատվիրատուին կազմակերպությունների կողմից Էլեկտրոնային առողջապահական համակարգով ներկայացված հաշվետվություններում նշված բժշկական օգնության և սպասարկման ծավալը` բացառությամբ հերթագրված և կասեցված դեպքերի,

4) կասեցված դեպք` բժշկական կազմակերպության կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման ծառայություն, որը ավարտված է, մուտքագրված է էլեկտրոնային առողջապահության համակարգ, սակայն նշված բյուջետային ծրագրով տարեկան գումարի թույլատրելի սահմանաչափի գերազանցման պատճառով ֆինանսավորման հայց ներկայացված չէ,

5) հերթագրված դեպք` էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված, կազմակերպության կողմից պլանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայություն, որի համար նշված բյուջետային ծրագրով ներկայացված է նախնական հայց,

6) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում` բժշկական օգնություն և սպասարկում, որը ցուցաբերվում է կյանքի համար վտանգ ներկայացնող հանկարծահաս սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների` կյանքի համար վտանգ ներկայացնող սրացումների դեպքում, որոնք այդ պահին պահանջում են անհետաձգելի բժշկական միջամտությունների իրականացում:

 

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

3. Կազմակերպությունները պացիենտի դիմելու պահից սկսած ապահովում են տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահական համակարգ:

4. Մատուցվող ծառայության վերաբերյալ ավյալների մուտքագրման գործընթացը համակարգվում է կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված անձի միջոցով:

5. Մատուցվող ծառայությունների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում յուրաքանչյուր դեպքի համար:

6. Սույն ընթացակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալները կազմակերպությունների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգ են մուտքագրվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտի ստորագրությամբ հաստատված գրավոր համաձայնությամբ` ամրագրելով կամ ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության կամ այդ ընտրության փոփոխության գրանցման ձևում, կամ հիվանդության պատմագրում, կամ շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում:

7. Պացիենտի գրավոր անհամաձայնության, կամ համաձայնություն կամ անհամաձայնություն տալու անհնարինության դեպքում վերջինիս տվյալները էլեկտրոնային առողջապահական համակարգ են մուտքագրվում առանց լրացնելու պացիենտի սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված անձնական տվյալները (անհայտ պացիենտ):

 

III. ԿԱՍԵՑՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

8. Այն ծրագրերով, որտեղ բժշկական օգնությունը և սպասարկումը չի իրականացվում հերթագրման սկզբունքով, Կազմակերպության կողմից բժշկական օգնության և սպասարկման ավարտված ծառայությունը մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ և պահպանվում «կասեցում» դարանում միայն Կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված տվյալ ծրագրով և ենթածրագրով տարեկան գումարի թույլատրելի սահմանաչափի գերազանցման դեպքում:

9. Այն ծրագրերով, որտեղ բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով, դեպքերի կասեցումն իրականացվում է, երբ փաստացի կատարված (վավեր) և հերթագրված դեպքերի ընդհանուր գումարը գերազանցում է տվյալ ծրագրով նախատեսված տարեկան պայմանագրային գումարը (ֆինանսական սահմանաչափը):

10. Կասեցվող դեպքը ծառայության մատուցման ամսում ենթակա է լրացման և մուտքագրման էլեկտրոնային առողջապահության համակարգ անհրաժեշտ ամբողջ ծավալով, որի դեպքում չի նշվում հայցի ամսաթիվը:

 

IV. ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 4 հավելվածի 2-րդ կետի հիման վրա` պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում Կազմակերպությունը իրականացնում է հերթագրում` բացառությամբ հետևյալ ծառայությունների`

1) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն,

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն,

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` փորձաքննություն,

5) ծննդօգնություն,

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):

12. սույն ընթացակարգի 11-րդ կետով սահմանված դեպքերը ենթակա են արտահերթ սպասարկման` անկախ բժշկական օգնության և սպասարկման ծրագրերից:

13. Սույն ընթացակարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերը ենթակա են լրացման և մուտքագրման էլեկտրոնային առողջապահության համակարգ պահանջվող ամբողջ ծավալով` լրացման դաշտում «անհետաձգելի» վանդակի նշագրման միջոցով, որից հետո հայցի ամսաթիվը արտացոլվում է գումարի թույլատրելի սահմանաչափ ունեցող ամսում:

14. Հերթագրվող դեպքերը ենթակա են լրացման և մուտքագրման էլեկտրոնային առողջապահության համակարգ պահանջվող ամբողջ ծավալով` յուրաքանչյուր դեպքում պարտադիր լրացնելով նաև հետևյալ դաշտերը.

1) պլանավորվող այցի սկիզբն ու ավարտը (ապագա ամսաթվով),

2) նախատեսվող ծառայության և ծածկույթի համապատասխան կոդերը,

3) ծառայության մատուցման ավարտից հետո ծառայության մատուցման և հայցի ներկայացման ամսաթվերը:

 

V. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Կազմակերպության կողմից կատարված (վավեր), կասեցված, հերթագրված դեպքերը առցանց արտացոլվում են https://www.armed.am/govlimits/ կայքում,

16. Կայքում տեղադրված տեղեկատվության հիման վրա քաղաքացին կարող է բժշկական օգնություն ստանալու նպատակով ընտրել համապատասխան ծառայություն մատուցող Կազմակերպությունը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.06.2018
N 1664-Ա
Հրաման