ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2019 թվականի N 115-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:
3. Բանակցային խմբի ղեկավարին` բանակցությունների արդյունքները ներկայացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մարտի 28
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. մարտի 28-ի
N 115-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Վարագ Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
(բանակցային խմբի ղեկավար)
Բ. Բադալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ե. Կիրակոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Տ. Դադունց - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության
զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»
հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ք. Ղալեչյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման
կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար
(հավելվածը փոփ. 24.07.2019 թիվ 469-Ա որոշում)