Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնագիտացված զինծառայողներով համալրելու, դրանցում հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու նպատակով և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով, որոշում եմ.

i

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրությունը և պայմանագրի ձևը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ստեղծել պայմանագրային զինվորական ծառայողների հատուկ ստորաբաժանումներ:

3. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին` միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների հատուկ ստորաբաժանումները պայմանագրային զինծառայողներով համալրելու նպատակով:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

24 նոյեմբերի 1992 թվական

ՆՀ-178

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.11.1992
N ՆՀ-178
Հրամանագիր