Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԵՐԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2019 թվականի N 279-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԵՐԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԵՐԴԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԲԵՐԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 64-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի ու 9-րդ և 24-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի պետական քոլեջ» (պետական գրանցման համարը` 97.210.00433) և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը` 97.210.00448) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի պետական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

2) «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.

3) «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,

բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,

գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,

ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,

զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

3. «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված N 43/0015, 44/0015 և 2018 թվականի հունիսի 14-ին կնքված N 117/0018 անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր)` դրանցում

սահմանելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման` «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2010 թվականի ապրիլի 19-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, հիմք ընդունելով նոր չափագրման և գրանցման արդյունքում ստացված տվյալները, «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2019
N 279-Ա
Որոշում