Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 326-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին (ապրիլի 4-ին) և դրան նախորդող փորձագիտական խմբի նիստին (ապրիլի 3-ին) մասնակցելու նպատակով` 2019 թվականի ապրիլի 2-ից 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Սեդրակ Բարսեղյանինը, Հովհաննես Ազիզյանինը և Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արայիկ Հարությունյանինը, Գարեգին Բաղրամյանինը, Հակոբ Արշակյանինը, Ալբերտ Բաբայանինը, Գեղամ Վարդանյանինը, Արկադի Պապոյանինը, Տիգրան Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մարտի 29-ի

N 326-Ա որոշման

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (03.04.2019-04.04.2019)

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարար

(03.04.2019-04.04.2019)

 

    Գ. Բաղրամյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի պարտականությունները կատարող

                         (03.04.2019-04.04.2019)

 

    Հ. Արշակյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարար (03.04.2019-04.04.2019)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (03.04.2019-04.04.2019)

 

    Ա. Բաբայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ (02.04.2019-04.04.2019)

 

    Գ. Վարդանյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

                         (02.04.2019-04.04.2019)

 

    Ս. Բարսեղյան       - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

                         (02.04.2019-04.04.2019)

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

                         (02.04.2019-04.04.2019)

 

    Տ. Մելքոնյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության

                         պետ (02.04.2019-04.04.2019)

 

    Դ. Վիրաբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և  

                         կառույցների հետ համագործակցության վարչության պետ

                         (03.04.2019-04.04.2019)

 

    Ա. Պապոյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարարության արտաքին

                         կապերի և սփյուռքի վարչության պետ

                         (02.04.2019-04.04.2019)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու (03.04.2019-04.04.2019):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.03.2019
N 326-Ա
Որոշում