Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20.11.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20.11.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1405-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի                    Վարչական գործ          

    քաղաքացիական և  վարչական               թիվ ՎԴ/3698/05/15

    պալատի որոշում                         2018 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3698/05/15

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի      

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի         

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի          

                                              Գ. Հակոբյանի         

                                              Ս. Միքայելյանի       

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 18-ին

քննարկելով Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը` ըստ դիմումի Աշոտ Քոչարյանի, Անժելա Աղաջանյանի, Գրիգոր Բաբայանի, Կարինե Արզումանյանի, Ռաֆաել Առաքելյանի, Սուսաննա Կիրակոսյանի, Նորա Կիրակոսյանի, Ռուբեն Աթոյանի, Ծովինար Մինասյանի, Տիգրան Կոստանյանի, Արինա Ամիրջանյանի, Սուսաննա Եղիազարյանի, Ելենա Պետրոսյանի, Կարինե Չախոյանի, Գագիկ Հակոբյանի, Արմեն Հակոբյանի, Մանիշակ Մուրադյանի, Արա Կիլիկյանի, Արմենուհի Ղուկասյանի, Լիլիանա Կարախանովայի, Ամալիա Օհանյանի, Մարիամ Մինասյանցի, Հարություն Գևորգյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ռազմիկ Հարությունյանի, Ալբերտ Մովսիսյանի, Վարյա Սաֆարյանի, Վաղարշ Պետրոսյանի, Միքայել Հարությունյանի, Վազգեն Ասլիկյանի, Լուիզա Մկրտչյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Մելանյա Նազարյանի, Սամվել Շատվորյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Տիգրան Ավինյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի, Հայկանուշ Սիրոյանի, Արման Մաթևոսյանի և Գառնիկ Հարությունյանի (այսուհետ` Դիմումատուներ) ընդդեմ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն)` Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն և 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դիմումատուները պահանջել են անվավեր ճանաչել Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն և 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավորներ` Գ. Սոսյան, Ա. Ավագյան, Կ. Ավետիսյան, Ռ. Խանդանյան, Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 14.08.2015 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:

Դատարանի 02.09.2015 թվականի որոշմամբ Կառավարության 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումն ընդունվել է վարույթ, իսկ Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Գ. Ղարիբյան, Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Ա. Սարգսյան, Ա. Բաբայան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2015 թվականի որոշմամբ Դիմումատուների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.09.2015 թվականի «Դիմումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գրիգոր Բաբայանի, Կարինե Արզումանյանի, Սուսաննա Կիրակոսյանի, Նորա Կիրակոսյանի, Ծովինար Մինասյանի, Տիգրան Կոստանյանի, Արինա Ամիրջանյանի, Սուսաննա Եղիազարյանի, Ելենա Պետրոսյանի, Կարինե Չախոյանի, Գագիկ Հակոբյանի, Արմեն Հակոբյանի, Մանիշակ Մուրադյանի, Արմենուհի Ղուկասյանի, Լիլիանա Կարախանովայի, Մարիամ Մինասյանցի, Հարություն Գևորգյանի, Վարյա Սաֆարյանի, Վաղարշ Պետրոսյանի, Միքայել Հարությունյանի, Վազգեն Ասլիկյանի, Լուիզա Մկրտչյանի, Մելանյա Նազարյանի, Սամվել Շատվորյանի, Տիգրան Ավինյանի, Հայկանուշ Սիրոյանի անունից բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ռազմիկ Հարությունյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի, Արման Մաթևոսյանի և Գառնիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կառավարության ներկայացուցիչը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանը Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժել է դիմումի ընդունումը` պատճառաբանելով, որ Դիմումատուները բաց են թողել այդ նորմատիվ իրավական ակտի վիճարկման դիմումի ներկայացման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված քառամսյա ժամկետը: Դատարանը նշել է, որ 14.08.2015 թվականի որոշմամբ դիմումը վերադարձնելուց հետո Դիմումատուները չեն ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` չվերացնելով նշված որոշմամբ մատնանշված սխալը: Հետևաբար Դատարանը գտել է, որ դիմումի ընդունումը` Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով: Դատարանի նշված դիրքորոշումը հետագայում իրավաչափ է համարվել նաև Վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

ՀՀ սահմանադրական դատարանն Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի դիմումի հիման վրա 28.02.2017 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1354 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` անկախ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի կամ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության առկայության կամ բացակայության փաստից, իրավաբանական կամ ֆիզիկական անձը վարչական դատարան կարող է դիմել օրենքով սահմանված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվավերության հիմքի առկայության դեպքում` անվավերության հիմքն առաջանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, ինչպես նաև «բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության»:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն և 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումներն օրինական են, կայացվել են գործող օրենսդրության շրջանակներում, դրանց ընդունման պահին չեն հակասել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական որևէ ակտի, դրանց ընդունմամբ չեն խախտվել Դիմումատուների` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքները:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի դրույթի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. (...) Հայաստանի Հանրապետության կառավարության (...) նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ`

1) որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները,

2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

Սույն գործով Դիմումատուները վարչական դատարան են ներկայացրել նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ դիմում` պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն և 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումները:

Դատարանի 14.08.2015 թվականի որոշմամբ այդ դիմումը վերադարձվել է, ի թիվս այլնի, նաև այն պատճառաբանությամբ, որ Դիմումատուները բաց են թողել Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման վիճարկման վերաբերյալ դիմում ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չորսամսյա ժամկետը: Այսպես, Դատարանը գտել է, որ Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման վիճարկման պահանջով դատարան դիմելու ժամկետը հաշվարկվում է նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն` 20.12.2008 թվականից: Մինչդեռ Դիմումատուները վարչական դատարան են դիմել միայն 04.08.2015 թվականին և դիմումին չեն կցել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանի նշված որոշումից հետո Դիմումատուները կրկին դիմում են ներկայացրել դատարան` Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն և 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, սակայն այդ դիմումին կից չի ներկայացվել Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման վիճարկման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Դատարանի 02.09.2015 թվականի որոշմամբ Դիմումատուները կրկին ներկայացված դիմումը` Կառավարության 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումի ընդունումը մերժվել է:

Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման վիճարկման պահանջի մասով դիմումի ընդունումը մերժելու համար Դատարանը հիմք է ընդունել այն պատճառաբանությունը, որ Դիմումատուները չեն վերացրել Դատարանի 14.08.2015 թվականի որոշմամբ արձանագրված սխալը և իրենց կողմից կրկին ներկայացված դիմումին չեն կցել դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Հետևաբար Դատարանը գտել է, որ դիմումի ընդունումը` Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:

Վերաքննիչ դատարանը 20.11.2015 թվականի որոշմամբ մերժել է Դիմումատուների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Դատարանի 02.09.2015 թվականի «Դիմումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դիմումատուները կրկին ներկայացված դիմումով չեն շտկել Դատարանի 14.08.2015 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, դիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալը և չեն ներկայացրել Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման վիճարկման պահանջով դատարան դիմելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանն իրավաչափորեն է այդ պահանջի մասով մերժել դիմումի ընդունումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի որոշման դեմ Գրիգոր Բաբայանի, Կարինե Արզումանյանի, Սուսաննա Կիրակոսյանի, Նորա Կիրակոսյանի, Ծովինար Մինասյանի, Տիգրան Կոստանյանի, Արինա Ամիրջանյանի, Սուսաննա Եղիազարյանի, Ելենա Պետրոսյանի, Կարինե Չախոյանի, Գագիկ Հակոբյանի, Արմեն Հակոբյանի, Մանիշակ Մուրադյանի, Արմենուհի Ղուկասյանի, Լիլիանա Կարախանովայի, Մարիամ Մինասյանցի, Հարություն Գևորգյանի, Վարյա Սաֆարյանի, Վաղարշ Պետրոսյանի, Միքայել Հարությունյանի, Վազգեն Ասլիկյանի, Լուիզա Մկրտչյանի, Մելանյա Նազարյանի, Սամվել Շատվորյանի, Տիգրան Ավինյանի, Հայկանուշ Սիրոյանի անունից բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ռազմիկ Հարությունյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի, Արման Մաթևոսյանի և Գառնիկ Հովհաննիսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանն Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի դիմումի հիման վրա 28.02.2017 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1354 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` անկախ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի կամ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության առկայության կամ բացակայության փաստից, իրավաբանական կամ ֆիզիկական անձը վարչական դատարան կարող է դիմել օրենքով սահմանված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվավերության հիմքի առկայության դեպքում` անվավերության հիմքն առաջանալուց հետո` չորսամսյա ժամկետում: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները վերջիններիս նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 28.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1354 որոշումը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` բողոք բերած անձանց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերանայելու համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին, գտնում է, որ դրանք չեն վերաբերում վճռաբեկ բողոքում նշված հիմքին և հիմնավորումներին, մասնավորապես` նոր հանգամանքի առկայությանը և այդ հիմքով դատական ակտի վերանայմանը, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի պատասխանը չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցի քննության և լուծման համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և նոր դատական ակտ կայացնելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերանայելու արդյունքում այն ենթակա է վերացման միայն Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, քանի որ սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել միայն վերջիններս: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված որոշման մասնակի վերացման արդյունքում ենթակա են վերացման նաև Վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի «Վերաքննիչ որոշումը մերժելու մասին» որոշումը` վերը նշված դիմումատուների մասով, և Դատարանի 02.09.2015 թվականի «Դիմումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշման` վերը նշված Դիմումատուների դիմումի ընդունումը մերժելու մասը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված դատական ակտերի մասնակի վերացման պայմաններում սույն գործով Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելության հարցը` Կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ենթակա է լուծման Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով` հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 28.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1354 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը:

2. Վերացնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասը և կայացնել նոր դատական ակտ.

- վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի «Վերաքննիչ որոշումը մերժելու մասին» որոշման` Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելու մասը,

- վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.09.2015 թվականի «Դիմումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշման` Աշոտ Քոչարյանի, Ռաֆաել Առաքելյանի, Ռուբեն Աթոյանի, Արա Կիլիկյանի, Ամալիա Օհանյանի, Կարինե Բաբայանի, Անժելա Գրիգորյանի, Լյուդմիլա Առաքելյանի, Գագիկ Գրիգորյանի, Ալբերտ Մովսիսյանի, Սվետլանա Բրուտյանի, Զոյա Մալխասյանի, Ալբերտ Սաֆարյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Սամվել Ադամյանի, Ծովինար Գալստյանի, Հաղթանակ Շահումյանի, Գևորգ Գալստյանի, Արմեն Զաքարյանի, Սվետլանա Զաքարյանի և Արման Մաթևոսյանի դիմումի ընդունումը մերժելու մասը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2018
N ՎԴ/3698/05/15
Որոշում