Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ` ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 293-Ն

 

ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ` ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ ՎԵՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մակաբացման աշխատանքների գծով ծախսերի` արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող «ծագած» հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 29-ի

N 293-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ` ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ ՎԵՐԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն մակաբացման աշխատանքների գծով ծախսերի` արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) իրավական ակտով հիմնավորված յուրաքանչյուր արդյունահանման նախագիծ հանդիսանում է առանձին հաշվառման օբյեկտ.

2) ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը,

ա. մակաբացում` բաց եղանակով շահագործվող օգտակար հանածոյի հանքավայրի դատարկ ապարների (մակաբացվող ապարների) հեռացում` օգտակար հանածոյի պաշարներին հասանելիություն ստանալու համար,

բ. լեռնակապիտալ աշխատանքների փուլում մակաբացման գծով ակտիվ` բացահանքի շինարարության շրջանում (մինչև հանքի շահագործումն սկսելը) կատարված մակաբացման ծախսեր,

գ. բացահանքի շահագործման փուլում մակաբացման ծախսեր` բացահանքի շինարարությունից հետո կատարված մակաբացման ծախսեր,

դ. մակաբացման քանակ` մակաբացման ժամանակ հեռացված դատարկ ապարների (մակաբացվող ապարների) քանակ:

 

II. ԲԱՑԱՀԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ (ԼԵՌՆԱԿԱՊԻՏԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ՓՈՒԼՈՒՄ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԱԿՏԻՎԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԳՐՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ

 

3. Բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում (մինչև հանքի շահագործումն սկսելը) կատարված մակաբացման բոլոր ծախսերը կապիտալացվում են որպես բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվ: Բացահանքի շահագործումն սկսելուց հետո բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվն ամորտիզացվում (մարվում) է արդյունահանման նախագծով հիմնավորված օգտակար հանածոյի ընդհանուր շահագործական պաշարների արդյունահանմանը համամասնորեն: Ամորտիզացիան (մարումը) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱՄ(ՄՓ.ՄԱ.Ամ(Մ)) = ԱՐ(ՄՓ.ՄԱ.Ար) x Ք(ՀՏ.ԱՊ.Ք) / Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)

 

որտեղ`

ԱՄ(ՄՓ.ՄԱ.Ամ(Մ))` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվի ամորտիզացիայի (մարման) գումարն է,

ԱՐ(ՄՓ.ՄԱ.Ար)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվի արժեքն է` առանց կուտակված ամորտիզացիայի (մարման) գումարը նվազեցնելու,

Ք(ՀՏ.ԱՊ.Ք)` հաշվետու տարում արդյունահանված օգտակար հանածոյի պաշարների քանակն է,

Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակն է` առանց նախկինում արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելու:

4. Արդյունահանման նախագծով հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակը (Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)) որոշելիս հաշվի է առնվում այդ պաշարների քանակի` սահմանված կարգով իրականացված փոփոխությունը: Բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվի ամորտիզացիայի (մարման) գումարը հաշվարկելու համար նշված փոփոխությունը հաշվի է առնվում առաջընթաց` այդ փոփոխության կատարման օրն ընդգրկող ամսվա 1-ից սկսած, և ամորտիզացվում (մարվում) է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով, որտեղ`

ԱՐ(ՄՓ.ՄԱ.Ար)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվի արժեքն է` այդ ամսաթվի դրությամբ կուտակված ամորտիզացիայի (մարման) գումարը նվազեցնելուց հետո,

Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)` արդյունահանման նախագծով (հաշվի առած փոփոխությունները) հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակն է` բացահանքի շահագործումն սկսելուց հետո մինչև այդ ամսաթիվը փաստացի արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելուց հետո:

5. Հաշվետու տարվա ընթացքում բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում մակաբացման գծով ակտիվի ամորտիզացիայի (մարման) գումարը ներառվում է այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում:

 

III. ԲԱՑԱՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓՈԻԼԻ ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԳՐՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՆ

 

6. Բացահանքի շահագործման փուլի մակաբացման ծախսերը ներառում են մակաբացմանն ուղղակիորեն վերաբերող ծախսերի հանրագումարը` գումարած մակաբացմանը վերագրելի այլ ծախսերը:

7. Հաշվետու տարվա ընթացքում բացահանքի շահագործման փուլի մակաբացման ծախսերի գումարը, որն անմիջականորեն կարող է ներառվել այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում, հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ծ(ՀՏ.ՄԾ.ԱԳ) = Գ(ՄիՊ.ՇՓ.ՄՔԳ) x Ք(ՀՏ.ԱՊ.Ք) x Ի(ՀՏ.ՄԱՄի.ՓԻ)

 

Գ(ՄիՊ.ՇՓ.ՄՔԳ)=(Ք(ՆՀ.ՄԱ.ԸՔ)-Ք(ՄՓ.ՄԱ.Ք))/(Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)-Ք(ՄՓ.ՈՒՊ.Ք))

 

Ի(ՀՏ.ՄԱՄի.ՓԻ) = Ծ(ՀՏ.ՓԿՄԾ) / Ք(ՀՏ.ՓՄԱ.Ք),

 

որտեղ`

Ծ(ՀՏ.ՄԾ.ԱԳ)` հաշվետու տարվա ընթացքում բացահանքի շահագործման փուլի մակաբացման ծախսերի գումարն է, որն անմիջականորեն կարող է ներառվել այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում,

Գ(ՄիՊ.ՇՓ.ՄՔԳ)` արդյունահանված միավոր պաշարին (տոննայով) բաժին ընկնող` բացահանքի շահագործման փուլի մակաբացման քանակի գործակիցն է,

Ք(ՀՏ.ԱՊ.Ք)` հաշվետու տարում արդյունահանված պաշարների քանակն է,

Ի(ՀՏ.ՄԱՄի.ՓԻ) ` հաշվետու տարում կատարված մակաբացման աշխատանքների միավորի փաստացի ինքնարժեքն է (մեկ տոննայի հաշվարկով),

Ք(ՆՀ.ՄԱ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) և շահագործման փուլերում մակաբացման ապարների ընդհանուր քանակն է` տոննայով,

Ք(ՄՓ.ՄԱ.Ք)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում փաստացի մակաբացված ապարների քանակն է` տոննայով,

Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակն է` առանց նախկինում արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելու,

Ք(ՄՓ.ՈՒՊ.Ք)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլում բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) հետ կապված արդյունահանված օգտակար հանածոյի պաշարների (ուղեկից պաշարների) քանակն է,

Ծ(ՀՏ.ՓԿՄԾ)` հաշվետու տարվա ընթացքում փաստացի կատարված շահագործման փուլի մակաբացման ծախսերի հանրագումարն է,

Ք(ՀՏ.ՓՄԱ.Ք)` հաշվետու տարում փաստացի մակաբացված ապարների քանակն է` տոննայով:

8. Հաշվետու տարվա ընթացքում շահագործման փուլի մակաբացման ծախսերի` սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարը ներառվում է այդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ինքնարժեքում:

9. Հաշվետու տարվա ընթացքում շահագործման փուլի մակաբացման ծախսերի գումարի այն մասը, որը գերազանցում է հաշվետու տարվա ընթացքում բացահանքի շահագործման փուլի մակաբացման ծախսերի` սույն կարգին համապատասխան հաշվարկված գումարը, հաշվետու տարվա վերջին օրն ավելացվում է բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլի մակաբացման գծով ակտիվի հաշվեկշռային արժեքին (եթե այդպիսի ակտիվ առկա է) կամ ճանաչվում է որպես բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլի մակաբացման գծով առանձին ակտիվ և այդ ամսաթվից սկսած` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլի մակաբացման ակտիվը` հաշվի առած նշված ավելացումները, ամորտիզացվում (մարվում) է սույն կարգի երկրորդ բաժնի համաձայն, որտեղ`

ԱՐ(ՄՓ.ՄԱ.Ար)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլի մակաբացման գծով ակտիվի արժեքի և շահագործման փուլի մակաբացման ծախսերի ավելացվող արժեքի հանրագումարն է` այդ ամսաթվի դրությամբ կուտակված ամորտիզացիայի (մարման) գումարը նվազեցնելուց հետո,

Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակն է` բացահանքի շահագործումն սկսելուց հետո` մինչև այդ ամսաթիվը փաստացի արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելուց հետո:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն արդեն իսկ շահագործում են բացահանք, սույն կարգը կիրառելու նպատակով, սույն կարգում օգտագործվող ստորև նշված ելակետային տվյալներին անցումը կատարում են հետևյալ կերպ`

ԱՐ(ՄՓ.ՄԱ.Ար)` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) փուլի մակաբացման գծով ակտիվի կամ շահագործման փուլում որպես մակաբացման գործունեության ակտիվ ճանաչված ակտիվի արժեքն է` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կուտակված ամորտիզացիայի (մարման) գումարը նվազեցնելուց հետո,

Ք(ՆՀ.ՇՊ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված շահագործական պաշարների ընդհանուր քանակն է` գործող նախագծի շրջանակներում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը փաստացի արդյունահանված պաշարների քանակը նվազեցնելուց հետո,

Ք(ՆՀ.ՄԱ.ԸՔ)` արդյունահանման նախագծով հիմնավորված` բացահանքի մշակման (լեռնակապիտալ աշխատանքների) և շահագործման փուլերում մակաբացման ապարների ընդհանուր քանակն է (տոննայով)` բացահանքի շահագործումն սկսելուց հետո մինչև 2018 թվականի հունվարի 1-ը փաստացի մակաբացված ապարների քանակը նվազեցնելուց հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2019
N 293-Ն
Որոշում