Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0219.260400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2000 թվականի N 219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով 2000 թվականի ապրիլի 27-29-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սահակյանին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Հարությունյանինը, Դ. Զադոյանինը, Զ. Գևորգյանինը, Ա. Ասլիկյանինը և Ա. Ակաշյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների Մոսկվայում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի հիման վրա կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթեր` 2000 թվականի ապրիլի 27-ին Երևան-Մոսկվա, իսկ ապրիլի 29-ին` Մոսկվա-Երևան երթուղիներով:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2000 թ.

ապրիլի 26-ի N 219 որոշման

 

ԿԱԶՄ

 

2000 թվականի ապրիլի 27-29-ը Մոսկվա գործուղվող

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

Վ. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարար

    Դ. Զադոյան         - ՀՀ էներգետիկայի նախարար  

    Զ. Գևորգյան        - ՀՀ գյուղատնտեսության և  բնօգտագործման նախարար

Շ. Կարամանուկյան   - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

    Ա. Ասլիկյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

    Գ. Մարտիրոսյան     - ՀՀ վարչապետի խորհրդական

    Գ. Շահբազյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

    Վ. Ղազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

    Է. Միլիտոնյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

Ուղեկցող անձինք

 

    Ա. Ղարագյոզյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ

    Ա. Հակոբյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

    Ռ. Դավթյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

    Հ. Բաղդասարյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

    Ա. Ակաշյան         - ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության

                         ծառայության աշխատակից

    Ա. Զաքարյան        - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

    Տ. Գալստյան        - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

    Մ. Գեղագուլյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

    Ա. Մակյան          - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից

 

Մամուլի և զանգվածային լրատվության մյուս

միջոցների ներկայացուցիչներ

 

    Ա. Ադամյան         - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր

                         խմբագրի տեղակալ

    Ն. Ալեքսանյան      - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի թղթակից

    Լ. Հարությունյան    - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                         «Հայլուր»   լրատվական ծրագրի թղթակից

    Ռ. Խաչատրյան       - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                         «Հայլուր» լրատվական ծրագրի օպերատոր

    Մ. Խառատյան        - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

    Ա. Հունանյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

    Ն. Պողոսյան        - «Արմենպրես» ՊԲԸ-ի թղթակից

    Մ. Խաչատրյան       - «Արմենպրես» ՊԲԸ-ի ֆոտոթղթակից

    Մ. Եսայան          - «Առավոտ» օրաթերթի թղթակից

    Կ. Պետրոսով        - «Առկա» լրատվական գործակալության տնօրենի տեղակալ

    Մ. Սարգսյան        - «Նովոյե վրեմյա» օրաթերթի թղթակից

    Վ. Աբրահամյան      - «Ա1+» հեռուստաընկերության թղթակից

    Ա. Ղազարյան        - «Ա1+» հեռուստաընկերության օպերատոր

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.04.2000
N 219
Որոշում