Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՀԱՎԱՍՏԱԳԻՐ/ ՍՏԱՆԱԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 փետրվարի 2017 թվականի N 75-Ա/2

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՀԱՎԱՍՏԱԳԻՐ/ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի փետրվարի 2-ի N 65-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորել հետևյալ կազմակերպություններին.

1) «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

2) «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա

3) «Կրթություն առանց սահմանի» ՀԿ

4) «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ»

5) «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

6) «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ:

2. Հանձնարարել նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանին` պաշտոնապես հրապարակել ընտրության արդյունքները:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    կրթության և  գիտության նախարար    Լ. Մկրտչյան

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.02.2017
N 75-Ա/2
Հրաման