Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 նոյեմբերի 2015 թվականի N 954-Ա/Ք

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող և օժանդակող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                      Ա. ԱՇՈՏՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

N 954-Ա/Ք հրամանի

 

ԿԱՐԳ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող և օժանդակող կազմակերպության (այսուհետ` Համակարգող կազմակերպություն) ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:

2. Համակարգող կազմակերպությունն ընտրվում և երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից (այսուհետ` Նախարարության)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

3. Համակարգող կազմակերպության ընտրության մասին Նախարարության հայտարարությունը պաշտոնապես հրապարակվում է ընտրության անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ: Ընտրությանը մասնակցելու հայտը Նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:

4. Համակարգող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

2) հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամը և վերջնաժամկետը:

5. Համակարգող կազմակերպության ընտրությանը կարող է մասնակցել այն կազմակերպությունը, որը`

1) կառավարվում է սոցիալական գործընկերների կողմից և կարող է հանդես գալ պետության, գործատուների միավորումների և արհմիության անունից (հիմք` կոլեգիալ կառավարման կազմն ու կառուցվածը),

2) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է և գործում է առնվազն 3 տարի,

3) իր կանոնադրական նպատակների շրջանակում`

ա. նպաստում է անձանց մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորման միջոցով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը,

բ. աջակցում է աշխատաշուկայի կարիքներին համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպմանը և շարունակական ուսումնառության սկզբունքների կիրառմանը,

զ. նպաստում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության զարգացմանը,

դ. աջակցում է որակի հավաստագրման մեխանիզմներին և միջազգային չափանիշներին համապատասխան` անկախ հավաստագրման համակարգի ներդրմանը,

ե. աջակցում է մասնագիտությունների և դրանց որակավորումների մասնագիտական բնութագրերի ձևավորմանն ու մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակմանը,

զ. աջակցում է մասնագիտական կողմնորոշման համակարգի արդյունավետ գործարկմանը, ինչպես նաև մեծահասակների կրթության հիմնախնդիրների կարգավորմանը,

է. նպաստում է մասնագիտական կրթություն և ուսուցում տրամադրող կազմակերպությունների արդյունավետ ցանցի ձևավորմանը:

6. Համակարգող կազմակերպություն ընտրվելու հավակնություն ունեցող կազմակերպությունը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) Համակարգող կազմակերպության մրցույթին մասնակցելու դիմում` ըստ հավելվածում սահմանված նմուշի,

2) պետական գրանցման վկայականի պատճեն,

3) կառավարման խորհրդի կազմի և կառուցվածքի մասին տեղեկանք,

4) կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների մասին տեղեկանք,

5) հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային փորձը,

6) վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,

7) տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,

8) 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները` հաստատված <Հ հարկային տեսչության կողմից:

7. Մրցույթի անցկացման օրվանից 2 օր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորվում է մրցութային հանձնաժողով: Հանձնաժողովի անդամ չի կարող լինել Համակարգող կազմակերպության հայտ ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչը:

8. Մրցութային հանձնաժողովի փաստաթղթային վերլուծության և եզրակացության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ընտրվում է Համակարգող կազմակերպությունը:

9. Ընտրված համակարգող կազմակերպության լիազորություններն ուժի մեջ են մտնում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

10. Նախարարությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված ընտրության արդյունքները հրապարակում է ընտրության անցկացմանը հաջորդող եռօրյա ժամկետում:

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

__________________________________

                                        __________________________________

                                        __________________________________

         

            ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

 

_______________________________________________ ցանկանում է մասնակցել Լրացուցիչ և շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգի գործարկումը համակարգող կազմակերպության ընտրության մրցույթին:

Կազմակերպությունը պատասխանատու է ներկայացված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք, մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

 

Կազմակերպության ղեկավար`

________________________

 

«__» __________ 2015թ.

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
11.11.2015
N 954-Ա/Ք
Հրաման