Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

18 հունիսի 2018 թվականի N 313-Ա

 

i

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ստեղծել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով:

2. Հաստատել`

1) մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,

2) մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանին:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար            Լ. Մակունց

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թ. հունիսի 18-ի

N 313-Ա հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Նազենի Ղարիբյան      Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի

                         տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Հայկազ Խեչումյան     Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության

                         աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի

                         պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

    Գաբրիել Բալայան      Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի

                         տեղակալ

 

    Նորիկ Սմբատյան       Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                         նախարարության կադրերի և ռազմական կրթության

                         վարչության պետի տեղակալ

 

    Տիգրան Մանսուրյան    Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,

                         կոմպոզիտոր (համաձայնությամբ)

 

Հովհաննես Դիվանյան  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,

«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ

առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար

(համաձայնությամբ)

 

    Վիլեն Գալստյան       Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,

                         «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային

                         ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր բալետմայստեր, պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

Էդուարդ Թադևոսյան  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ

առևտրային կազմակերպության առաջին ջութակահար և

գեղարվեստական ղեկավար, «Երևանի Կոմիտասի անվան

պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային

կազմակերպության նվագախմբային ֆակուլտետի դեկան,

պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Արմեն Բաբախանյան     Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ,

                         «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»

                         պետական ոչ առևտրային կազմակերպության

                         դաշնամուրային ֆակուլտետի դասախոս, դոցենտ

                         (համաձայնությամբ)

                         

    Անետա Երզնկյան       Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր

                         գործիչ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական

                         ինստիտուտ»  պետական ոչ առևտրային կազմակերպության

                         կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի

                         ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր (համաձայնությամբ)

               

    Արմեն Հյուսնունց     Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր

                         գործիչ, «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ»

                         պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

                         գեղարվեստական ղեկավար

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թ. հունիսի 18-ի

N 313-Ա հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման և եզրակացությունների կայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովը կազմվում է առնվազն 11 անդամից` նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների հեղինակավոր մասնագետներ:

3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Նույն հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

4. Եթե հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը նիստին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի նիստը նախագահի փոխարեն վարում է հանձնաժողովի անդամներից առավել տարիքովը, իսկ քարտուղարի դեպքում` ամենաերիտասարդը:

5. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից խորհրդակցական մարմին է և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:

6. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով` հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

9. Նիստերը հրավիրվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների դիմումների առկայության դեպքում` ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը` ոչ ուշ, քան տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: 2018 թվականի 1-ին կիսամյակի համար դիմումներն ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 457-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում:

10. Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում և քննարկում են ներկայացված դիմումները և կից ներկայացված փաստաթղթերը, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է բաց քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

11. Հանձնաժողովը եզրակացությունները կայացնում է նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով:

12. Հանձնաժողովը իր եզրակացությունը կայացնում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի և պայմանների պահանջները, ինչպես նաև կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր նախագծերի ցանկը(Ձև N 1):

13. Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, ինչի վերաբերյալ վերջիններս մինչև նիստի սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

14. Հանձնաժողովի անդամի` հանձնաժողովի նիստերից երկու անգամ անհարգելի բացակայության, ինչպես նաև նիստի աշխատանքները խոչընդոտելու դեպքում հանձնաժողովի նախագահը առաջարկություն է ներկայացնում նախարարին տվյալ անձին հանձնաժողովի կազմից ազատելու վերաբերյալ: Նախարարն իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

15. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

 

3. ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԸ

 

16. Հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորում է հանձնաժողովի քարտուղարը և ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը:

17. Հանձնաժողովի նիստի հրավիրման, անցկացման տեղի, ժամի և վայրի մասին, ինչպես նաև նիստի օրակարգը հանձնաժողովի քարտուղարը նիստը անցկացնելուց 5 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին:

18. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,

2) քննարկման ենթակա հարցերը:

 

4. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում և տեսաձայնագրվում են:

20. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը,

2) նիստի օրակարգում ընդգրկված հարցերը,

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց անունը, ազգանունը,

4) քննարկվող հարցերի, ելույթների և առաջարկությունների հիմնական դրույթները,

5) քվեարկության արդյունքները:

21. Հանձնաժողովի նիստի արձանագրություններն ու եզրակացությունը (Ձև 2) ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

22. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը պահվում են նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնում:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի աշխատանքները,

2) հաստատում է նիստի օրակարգը,

3) վարում է հանձնաժողովի նիստը,

4) լսում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկները,

5) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը,

6) յուրաքանչյուր նիստի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը ստորագրած նիստի արձանագրությունը և եզրակացությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին,

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահած այլ լիազորություններ:

24. Հանձնաժողովի քարտուղարը`

1) մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը ընդունում է դիմումները մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներից` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար,

2) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին,

3) արձանագրում և տեսաձայնագրում է հանձնաժողովի նիստերը,

4) ներկայացնում է հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,

5) յուրաքանչյուր նիստի ավարտից հետո նիստի արձանագրությունը, եզրակացությունները ներկայացնում է հանձնաժողովի նախագահի ստորագրմանը,

6) ապահովում է հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքում` դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում,

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահած այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի անդամը`

1) քննարկվող դիմումների վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կամ գրավոր կարծիք,

2) մասնակցում է քվեարկությանը,

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

Ձև 1

 

ՑԱՆԿ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓԱՌԱՏՈՆԵՐ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ)

 

Կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր նախագծեր են համարվում.

1. Երաժշտության բնագավառում` հետևյալ համաշխարհային երաժշտական ֆեդերացիաների կողմից անցկացվող մրցույթները ընդ որում` մրցույթները պարտադիր պետք է բաղկացած լինեն առնվազն երկու փուլից.

1) Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիա (World Federation of International Music Competitions (http://www.wfimc.org))

2) Եվրոպական Միության երիտասարդական երաժշտական մրցույթներ (Europian Union of Music Competitions for Youth (http://emcy.org/competitions/))

3) Ալինկ-Արգերիխ հիմնադրամ (Alink - Argerich Foundation (http://www.alink-argerich.org)):

2. Կինոարվեստի բնագավառում`

«Ա» դասի միջազգային կինոփառատոններ

1) «Բեռլինալե» - Բեռլինյան միջազգային կինոփառատոն (Գերմանիա, Բեռլին),

2) Կաննի միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա, Կանն),

3) Շանհայի միջազգային կինոփառատոն (Չինաստան, Շանհայ),

4) Մոսկվայի միջազգային կինոփառատոն (Ռուսաստան, Մոսկվա),

5) Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն (Չեխիա, Կառլովի Վարի),

6) Լոկարնոյի միջազգային կինոփառատոն (Շվեյցարիա, Լոկարնո),

7) Մոնրեալի միջազգային կինոփառատոն (Կանադա, Մոնրեալ),

8) Վենետիկի կինոփառատոն (Իտալիա, Վենետիկ),

9) Սան Սեբաստիան միջազգային կինոփառատոն (Իսպանիա, Սան Սեբաստիան),

10) Վարշավայի կինոփառատոն (Լեհաստան, Վարշավա),

11) Տոկիոյի միջազգային կինոփառատոն (Ճապոնիա, Տոկիո),

12) Կահիրեի միջազգային կինոփառատոն (Եգիպտոս, Կահիրե),

13) Տալլինի «Մութ գիշերներ» կինոփառատոն (Էստոնիա, Տալլին),

14) Հնդկաստանի միջազգային կինոփառատոն (Հնդկաստան, Գոա),

15) Մար-Դել-Պլատայի միջազգային կինոփառատոն (Արգենտինա, Մար-Դել-Պլատա):

«Ա» դասի երիտասարդական միջազգային կինոփառատոններ

1) «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոն (Սոչի),

2) «Շարժում» դեբյուտային ֆիլմերի ռուսական միջազգային կինոփառատոն(Օմսկ),

3) «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական ֆիլմերի փառատոն (Ս.Պետերբուրգ, Վիբորգ),

4) «Կոռոչե» կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն,

5) «Մեռեդիանի Տիխովո» միջազգային կինոփառատոն (ք. Վլադիվոստոկ),

6) «Կրակի ոգին» դեբյուտային ֆիլմերի միջազգային կինոփառատոն (Խանտի - Մանսիյսկ),

7) «Հայելի» Ա. Տարկովսկու անվան միջազգային կինոփառատոն,

8) «Բրիջ օֆ արտս» մոտիվացիոն կինոյի միջազգային կինոփառատոն,

9) «Տերևաթափ» միջազգային կինոփառատոն, Բելառուս,

10) «Օփեն փլեյս» կարճամետրաժ ֆիլմերի փառատոն (Լատվիա),

11) «Կեյմռիմաժ» կինոարվեստի միջազգային կինոփառոտն (Լեհաստան),

12) «ԶուբռՕՖՖկա» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն (Լեհաստան):

3. Պարարվեստի բնագավառում`

1) «Պրի դե Լոզան» միջազգային բալետային մրցույթ (Շվեյցարիա),

2) Մոսկվայի միջազգային բալետային մրցույթ (ՌԴ),

3) «Պրի Բենուա դե լա Դանս» միջազգային բալետային մրցույթ (ՌԴ, Մոսկվա),

4) Միջազգային բալետային մրցույթ (Սպոլետո),

5) «Վալենտինա Կոզլովա» միջազգային բալետային մրցույթ (ԱՄՆ),

6) «Արաբեսկ» բալետի արտիստների բաց մրցույթ (ՌԴ, Պերմ),

7) «Երիտասարդական Ամերիկայի գրան պրի» (ԱՄՆ, Նյու-Յորք),

8) ԱՄՆ-ի միջազգային բալետային մրցույթ (Ջեքսոն),

9) Յուրի Գրիգորովիչի Միջազգային բալետային մրցույթ «Աշխարհի պատանի բալետ» (ՌԴ, Սոչի),

10) Կորեայի միջազգային բալետային մրցույթ (Սեուլ),

11) Ռիգայի միջազգային բալետային մրցույթ (Լատվիա),

12) Վառնայի միջազգային բալետային մրցույթ (Բուլղարիա),

13) Համաճապոնական միջազգային բալետային մրցույթ (Նագոյա),

14) «Գրան Պրի Սիբերիա» միջազգային բալետային մրցույթ (ՌԴ, Կրասնոյարսկ),

15) «Բալթիկ» միջազգային բալետային մրցույթ (Լատվիա, Ռիգա),

16) Բալետի արտիստների Միջազգային բալետային մրցույթ (Ղազախստան, Աստանա),

17) Միջազգային բալետային մրցույթ Հելսինկիում (Ֆինլանդիա),

18) Սերժ Լիֆարի անվան միջազգային բալետային մրցույթ (Ուկրաինա, Դոնեցկ),

19) Միջազգային բալետային մրցույթ Ռուդոլֆ Նուրինի անվան (Հունգարիա, Բուդապեշտ),

20) Միջազգային բալետային մրցույթ «Պրեմիա Ռոմա» (Իտալիա),

21) Ավստրիական պարային միության մրցույթ (Վիենա),

22) Տալլինի միջազգային բալետային մրցույթ (Էստոնիա):

 

Ձև 2

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

------------------------------

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    ք. Երևան                                              __.__._____թ.

 

Հանձնաժողովը` ուսումնասիրելով քաղաքացի _____________________________

(ազգանուն, անուն հայրանուն)

կողմից ներկայացված փաստաթղթերը, հիմք ընդունելով Հայաստանի

Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ

հաստատված կարգի____________________ կետի և Հայաստանի Հանրապետության

մշակույթի նախարարի 2018 թվականի -ի N -Ա հրամանով հաստատված կարգի

__________________ կետի դրույթները` եզրակացրեց տալ ___________________

(դրական, բացասական)

կարծիք քաղաքացի _________________ դիմումի վերաբերյալ` նրան զինվորական

(ազգանուն)

ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
18.06.2018
N 313-Ա
Հրաման