Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՆՉԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2018 թվականի N 29-Ն

 

ՄԻՆՉԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

VIII. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(VIII բաժինը լրաց. 29.03.2019 թիվ 171-Ն որոշում)

 

113. Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ` թեստավորում), վարկանիշային ցուցակների կազմման, վարման, վարկանիշային ցուցակներից թեկնածուների ընտրության, հարցազրույցի կազմակերպման արդյունքում զբաղեցվում են քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի թափուր պաշտոնները:

114. Թեստավորումը և հարցազրույցը հիմնված են հավասար հնարավորությունների և արժանիքների վրա:

115. Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը` առնվազն տարեկան երկու անգամ:

116. Թեստը ձևավորվում է թեստավորման անցկացման էլեկտրոնային ծրագրի միջոցով:

117. Թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով` տարբեր օրեր և (կամ) ժամերի` ելնելով թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թվից:

118. Թեստավորման յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ:

119. Թեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն այն քաղաքացիները, ովքեր բավարարում են օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, որոնց տվյալներում առկա չէ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

120. Թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է քաղաքացիական ծառայության գրասենյակը` թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իր պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում` www.azdarar.am:

121. Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) թեստավորմանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

2) փաստաթղթերը ներկայացնելու ընթացակարգը.

3) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, որը հայտարարության հրապարակմանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրն է, ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է առնվազն 6 ժամ.

4) այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը.

5) քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

6) թեստավորման անցկացման վայրը.

7) թեստավորման անցկացման ժամկետները:

122. Թեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների պատասխանատուն քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարն է:

123. Թեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

124. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

125. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է`

1) դիմում (N 7 ձև).

2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները` իրենց պատճենների հետ միասին, ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.

3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի:

126. Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացուն տրվում է ստացական, որում նշվում են թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

127. Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին: Եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա մինչև փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի օրը քաղաքացուն տրվում է հնարավորություն` համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները:

128. Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին տալիս է եզրակացություն փաստաթղթերի ամբողջականության ու դրանց` օրենքի և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանության մասին:

129. Եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և (կամ) հակասում են օրենքի և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, ապա քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի կողմից ընդունվում է որոշում թեստավորմանը մասնակցել չթույլատրելու մասին` որոշման մեջ հստակ նշելով թեստավորմանը մասնակցել չթույլատրելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի թերություններն ու հակասություններն իրավական ակտերի դրույթներին:

130. Քաղաքացուն թեստավորմանը մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու մասին որոշումն ընդունում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը` փաստաթղթերի ընդունմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

131. Թեստավորմանը մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ որոշման մասին թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով ծանուցում է դիմող քաղաքացուն:

132. Թեստավորման նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու, թեստավորումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ կազմելու, վիճակագրական վերլուծություններ կատարելու նպատակով թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից վարվում է էլեկտրոնային մատյան, որտեղ գրանցվում են թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիներից յուրաքանչյուրի տվյալները` անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, սեռը, տարիքը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու ամսաթիվը, ում կողմից տրված լինելը, վավերականության ժամկետը, հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան տեղեկանքի համարը և տալու ամսաթիվը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայության համարանիշի տրամադրումից, հաշվառման և բնակության հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ներկայացված փաստաթղթերի անվանումները և էջերի թիվը:

133. Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումից հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների էլեկտրոնային մատյանն արխիվացնում է էլեկտրոնային և թղթային եղանակներով, ընդ որում, թղթային եղանակով արխիվացման համար մատյանում գրանցված տվյալները տպում է, թելակարում և այն կնքելու համար ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին:

134. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող էլեկտրոնային մատյաններում քաղաքացիների մասին գրառված անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն:

135. Ոչ ուշ, քան թեստավորումն սկսելուց երկու աշխատանքային օր առաջ քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում հրապարակվում են թեստավորման անցկացման ժամանակացույցը և թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների ցուցակները:

136. Թեստավորման անցկացման համար քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի որոշմամբ նշանակվում է (են) թեստավորման անցկացման պատասխանատու (պատասխանատուներ):

137. Թեստավորման անցկացման օրը քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը թեստավորման անցկացման պատասխանատուին է փոխանցում թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների ցուցակները և նրանց թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր: Ամփոփաթերթի առաջին էջը բաղկացած է միևնույն ծածկագրավորմամբ` կտրոնային և հիմնական մասերից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ էջը ծածկագրավորված չէ:

138. Թեստավորումն անցկացվում է թեստավորման համար նախատեսված հատուկ սրահում (դահլիճ), որն ունի թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ և սարքավորումներ` համապատասխան ծրագրային ապահովմամբ:

139. Քաղաքացիական ծառայության գրասենյակը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների` թեստավորմանը մասնակցության համար ապահովում է համապատասխան պայմաններ:

140. Քաղաքացիական ծառայության գրասենյակը տեսողական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու թեստավորման համար ապահովում է առանձին սենյակ` համապատասխան պայմաններով: Քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատողներից մեկը տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացուն օգնում է թեստային առաջադրանքների կատարման գործում` բարձրաձայն ու հստակ ընթերցելով թեստային առաջադրանքները և քաղաքացու հնչեցրած պատասխաններն անցկացնելով ամփոփաթերթում: Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացու թեստավորման ընթացքը տեսանկարահանմանը զուգահեռ տեսաձայնագրվում է:

141. Թեստերում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմում և թեստի ձևավորման էլեկտրոնային ծրագրում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը` թեստավորման անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

142. Թեստերում ընդգրկվող թեստային առաջադրանքները հրապարակման ենթակա չեն:

143. Թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած և թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացին (այսուհետ` մասնակից) թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

144. Թեստավորման պատասխանատուն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման սենյակ:

145. Թեստավորման մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

146. Մինչև թեստի կազմումը թեստավորման պատասխանատուն ամփոփ ներկայացնում է թեստավորման անցկացման և թեստավորման արդյունքների բողոքարկման ընթացակարգերը, բացատրում թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մասնակիցների բոլոր հարցերին:

147. Թեստավորման մասնակիցներին արգելվում են`

1) իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) թեստավորման ընթացքում աղմկել, հուշել, խոսել.

3) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից.

4) թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման պատասխանատուին, բացառությամբ տեխնիկական հարցերի.

5) դուրս գալ սենյակից` մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

148. Մասնակցի կողմից սույն կարգի 147-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում թեստավորման պատասխանատուն դադարեցնում է մասնակցի աշխատանքը` գնահատելով զրո միավոր, և կազմում է արձանագրություն:

149. Թեստավորման պատասխանատուն, հավաստիանալով, որ բոլոր մասնակիցները պատրաստ են և հասկացել են թեստավորման անցկացման ու թեստային առաջադրանքների կատարման ընթացակարգերը, թույլատրում է նրանց իրենց անունը, հայրանունը, ազգանունը լրացնել ամփոփաթերթի առաջին էջի կտրոնային մասում, որից հետո առանձնացնում է կտրոնային մասը և գցում ամփոփաթերթի պահպանման համար կնքված արկղը:

150. Թեստավորման պատասխանատուն թեստի ձևավորման էլեկտրոնային ծրագրում նախօրոք զետեղված և ծածկագրավորված թեստավորման առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է թեստը` թեստավորման բոլոր մասնակիցների համար տեսանելի էկրանի վրա ցույց տալով թեստի ձևավորման և կազմման ընթացակարգը: Թեստի ձևավորման էլեկտրոնային ծրագիրը, պատահականության սկզբունքով ընտրելով և միասնականացնելով թեստային առաջադրանքները, կազմում է ամբողջական թեստը և թեստի ճիշտ պատասխանների ձևանմուշը` 2 օրինակից: Թեստավորման մասնակիցներին տրամադրվում են էլեկտրոնային ծրագրով ձևավորված թեստի նույն օրինակները:

151. Թեստի ձևավորումից հետո թեստավորման յուրաքանչյուր մասնակցին տրամադրվում է թեստի մեկ օրինակ, իսկ թեստի ճիշտ պատասխանների ձևանմուշները մինչև թեստավորման ավարտը զետեղվում են ամփոփաթերթի պահպանման համար կնքված արկղում:

152. Թեստի կատարման համար մասնակցին տրամադրվում է 90 րոպե ժամանակ:

153. Թեստավորման մասնակիցներին թեստը տրամադրելուց հետո թեստավորման պատասխանատուն հայտարարում է թեստավորման աշխատանքի կատարման ժամանակահատվածի սկզբի, իսկ ավարտից 20 րոպե առաջ պարբերաբար տեղեկացնում է ժամանակի ավարտի մասին:

154. Թեստավորման մասնակիցը յուրաքանչյուր հարցի համար ընտրում է պատասխանի որևէ տարբերակ և համապատասխան նշում է կատարում ամփոփաթերթի թեստային առաջադրանքների պատասխանների սյունակում. յուրաքանչյուր հարցի համար ընտրվում է մեկ ճիշտ պատասխան:

155. Մասնակիցն իրեն տրամադրված թեստային առաջադրանքների աշխատանքային օրինակում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման հիմք չէ և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

156. Թեստն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին էջի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստային առաջադրանքների իր աշխատանքային օրինակը հանձնում է թեստավորման պատասխանատուին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ էջը և դուրս է գալիս թեստավորման անցկացման սենյակից:

157. Թեստավորման պատասխանատուի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին թեստավորման պատասխանատուի կողմից հայտարարվելուց հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին թեստավորման պատասխանատուն նշում է կատարում ամփոփաթերթի առաջին էջում և դրա մասին կազմում է արձանագրություն:

158. Թեստավորման ավարտից հետո թեստավորման պատասխանատուն թեստի ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով ստուգում է մասնակիցների կողմից լրացված ամփոփաթերթերը, ամփոփաթերթերի ներքևի հատվածում նշում է ճիշտ պատասխանված հարցերի թիվը, միավորները և ստորագրում է ամփոփաթերթերը:

159. Մասնակիցների ամփոփաթերթերի ստուգումից հետո թեստավորման պատասխանատուն մասնակիցներին հրավիրում է թեստավորման անցկացման սենյակ և հայտարարում է թեստավորման արդյունքները:

160. Թեստավորումը հաղթահարած են համարվում նվազագույնը 40 և ավելի միավոր հավաքած մասնակիցները:

161. Թեստավորման պատասխանատուի կողմից թեստավորման արդյունքների հայտարարումից հետո մասնակցին հնարավորություն է տրվում ծանոթանալու իր կողմից սխալ պատասխանված կոնկրետ թեստային առաջադրանքներին` իրենց ճիշտ պատասխաններով:

162. Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին: Մասնակիցը բողոքը ներկայացնում է գրավոր` թեստավորման պատասխանատուի կողմից թեստավորման արդյունքների հայտարարումից հետո մեկ ժամվա ընթացքում:

163. Մասնակիցը ներկայացվող բողոքում հստակ նշում է թեստավորման վիճարկվող առաջադրանքը կամ առաջադրանքները և իր կողմից տրված պատասխանները:

164. Մասնակցի կողմից թեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում թեստավորման պատասխանատուն կազմում է տեղեկանք թեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ և այն փոխանցում է նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը:

165. Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը քննում է մասնակցի դիմումը և քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն դիմումում առաջադրված բողոքի հիմնավորվածության մասին` կից ներկայացնելով նաև մասնակցի` թեստավորման արդյունքները բողոքարկող դիմումը, մասնակցի` թեստին տված պատասխանների տարբերակը, թեստի օրինակը և ճիշտ պատասխանների ձևանմուշը:

166. Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը մասնակցի կողմից թեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում անմիջապես տեղեկատվություն է հրապարակում քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:

167. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ոչ ուշ, քան թեստավորման մասնակցի` թեստավորման արդյունքները բողոքարկող դիմումը ներկայացնելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է մասնակցի դիմումը և դրա վերաբերյալ թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունը և ընդունում է թեստավորման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում:

168. Եթե քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը սխալ է համարում թեստային որևէ առաջադրանք, ապա այդ որոշման հիման վրա տվյալ առաջադրանքի համար միավոր չստացած բոլոր մասնակիցների միավորները համապատասխանաբար ավելացվում են, և կատարվում է թեստավորման արդյունքների վերահաշվարկ:

169. Թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից թեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղեկատվությունը հրապարակվում է քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև որոշման օրինակը թղթային կրիչով և էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է թեստավորման մասնակցին:

170. Եթե թեստավորման մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել թեստավորման սահմանված նվազագույն միավորի շեմը, ապա քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից թեստավորման փուլի չհաղթահարման մասին տեղեկատվություն է հրապարակվում քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:

171. Յուրաքանչյուր խմբի թեստավորման ավարտից հետո թեստավորման պատասխանատուն կազմում է թեստավորման արդյունքների մասին արձանագրություն և թեստավորումը հաղթահարած մասնակիցների ցուցակի հետ միասին փոխանցում է թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը:

172. Թեստավորումը հաղթահարած մասնակիցների ցուցակը թեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը հրապարակում է քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:

173. Թեստավորման ավարտից հետո արխիվացվում են թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների ցուցակը, թեստը, թեստի ճիշտ պատասխանների մեկ ձևանմուշ, մասնակիցների կողմից լրացված պատասխանների օրինակները, թեստավորման ընթացքի և արդյունքների մասին արձանագրությունը, թեստավորումը հաղթահարած քաղաքացիների ցուցակը, թեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում` թեստավորման արդյունքների բողոքարկման վերաբերյալ տեղեկանքը, թեստավորման անցկացման պահանջների խախտման դեպքում` թեստավորման անցկացման պահանջների խախտման մասին արձանագրությունը:

174. Թեստավորման արդյունքների հիման վրա քաղաքացիական ծառայության գրասենյակը վարում է վարկանիշային համարակալված ցուցակ, որտեղ գրանցվում են թեստավորման արդյունքում 40 և ավելի միավորներ հավաքած թեկնածուները:

175. Վարկանիշային ցուցակում թեստավորումը հաղթահարած թեկնածուները գրանցվում են ըստ հավաքած միավորների` առավելագույն միավորից մինչև նվազագույն միավորը:

176. Միևնույն միավորները հավաքած թեկնածուները վարկանիշային ցուցակում գրանցվում են նույն համարի տակ:

177. Վարկանիշային ցուցակը համալրվում է թեստավորման բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու հաջորդ աշխատանքային օրը:

178. Վարկանիշային ցուցակում ընդգրկվում են թեստավորումը հաղթահարած մասնակիցների հետևյալ տվյալները`

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) թեստավորման արդյունքում ստացած միավորը.

3) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, մասնագիտությունը, որակավորումը).

4) աշխատանքային ստաժը (առկայության դեպքում` մասնագիտական ստաժ և (կամ) հանրային ծառայության ստաժ).

5) օտար լեզուների իմացությունը.

6) համակարգչային ծրագրերի իմացությունը.

7) նախընտրելի աշխատավայրը (մարմինը) և վարչատարածքային միավորը (մարզը).

8) վարկանիշային ցուցակում գրանցվելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

179. Վարկանիշային ցուցակում ընդգրկված մասնակիցների վերաբերյալ սույն կարգի 178-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրվում է ոչ ուշ, քան թեստավորման բոլոր խմբերի արդյունքներն ամփոփելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

180. Կեղծ տեղեկատվություն` կեղծ փաստաթղթեր և (կամ) ճշմարտությանը չհամապատասխանող, սխալ, ոչ ստույգ տեղեկատվություն ներկայացրած քաղաքացիները հանվում են վարկանիշային ցուցակից և դրա մասին նույն օրը տեղեկացվում են էլեկտրոնային տարբերակով:

181. Վարկանիշային ցուցակում մեկանգամյա գրանցված լինելու առավելագույն ժամկետը 2 տարի է:

182. Վարկանիշային ցուցակում գրանցման առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը գրանցված անձի տվյալները հանվում են վարկանիշային ցուցակից:

183. Վարկանիշային ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար` ըստ թեստավորման արդյունքում ստացված միավորների նվազման:

184. Վարկանիշային ցուցակում գրանցված անձը կարող է նոր թեստավորմանը մասնակցել ցանկացած ժամանակ: Նոր թեստավորմանը մասնակցելու դեպքում վարկանիշային ցուցակում գրանցելու կամ վարկանիշային ցուցակից հանելու հիմք է վերջին թեստավորման արդյունքը:

185. Վարկանիշային ցուցակում գրանցված անձը քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում հանվում է վարկանիշային ցուցակից:

186. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի թափուր պաշտոն առաջանալու պահից երեք ամսվա ընթացքում օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքէջում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում` www.azdarar.am, հրապարակում է հայտարարություն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին:

187. Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը.

3) տվյալ պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակը.

4) այն փաստաթղթերի ցանկը, որոնք հարցազրույցին հրավիրվող անձը պետք է ներկայացնի հարցազրույցի օրը.

5) հարցազրույցի անցկացման ձևաչափերը.

6) հիմնական աշխատավարձի չափը.

7) տվյալ պաշտոնում աշխատելու համար պահանջվող անձնային որակները.

8) աշխատավայրը.

9) համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

10) հարցազրույցի հրավիրելու համար վարկանիշային ցուցակում գրանցված անձանց տեղեկացնելու վերջնաժամկետի օրը, որը պետք է լինի հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը.

11) հարցազրույցն անցկացնելու օրը, ժամը և վայրը, որը պետք է լինի հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող վեցերորդ աշխատանքային օրը:

188. Հայտարարության հրապարակման օրը համապատասխան մարմինը հայտարարության մեկ օրինակը ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ, որից հետո նույն օրը քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային եղանակով համապատասխան մարմին է ներկայացնում վարկանիշային ցուցակը: Համապատասխան մարմնին հնարավորություն է տրվում վարկանիշային ցուցակից կատարելու համապատասխան թեկնածուների ընտրություն:

189. Համապատասխան մարմինն ընտրում է վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում գրանցված անձանց, ովքեր բավարարում են քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները: Անկախ թեստավորման արդյունքում հավաքած միավորից` հարցազրույցի կարող է հրավիրվել նաև տվյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը, եթե նա ընդգրկված է վարկանիշային ցուցակում:

190. Համապատասխան մարմինը վարկանիշային ցուցակից ընտրված թեկնածուներին նույն օրը տեղեկացնում է ընտրվելու և հարցազրույցի հրավիրվելու մասին` հեռախոսազանգի և թեկնածուների էլեկտրոնային փոստի հասցեներին ծանուցում ուղարկելու միջոցով, ընդ որում, թեկնածուների էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկած ծանուցումների պատճենները միաժամանակ ուղարկում է քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: Քաղաքացին հարցազրույցին իր մասնակցությունը հաստատելու մասին տեղեկատվությունը միաժամանակ ուղարկում է քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին:

191. Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու վերաբերյալ համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում տրված հայտարարության հղումը.

2) հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը.

3) հարցազրույցին թեկնածուի մասնակցության հաստատման վերջնաժամկետը, որը թեկնածուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցման պահից հաշվարկվող 24-րդ ժամն է:

192. Հարցազրույցի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրը համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է տեղեկատվություն վարկանիշային ցուցակից ընտրված, հարցազրույցին մասնակցությունը հաստատած և հարցազրույցին մասնակցելուց հրաժարված թեկնածուների մասին:

193. Հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցությունը հաստատել է անգամ մեկ թեկնածու:

194. Եթե հարցազրույցին մասնակցությունը ոչ ոք չի հաստատում կամ մասնակցությունը հաստատած թեկնածուներից ոչ ոք չի ներկայանում հարցազրույցին, ապա հարցազրույցը համարվում է չկայացած, և հարցազրույցի անցկացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր հայտարարություն:

195. Հարցազրույցը չկայանալու դեպքում համապատասխան մարմինը տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական կայքէջում:

196. Հարցազրույցի հրավիրելու մասին նոր հայտարարություն տալուց հետո տվյալ պաշտոնի համար նախկինում հարցազրույցի հրավիրված թեկնածուները հարցազրույցի չեն հրավիրվում:

197. Նոր հայտարարության հրապարակման դեպքում համապատասխան մարմինը տվյալ պաշտոնի համար հարցազրույցի է հրավիրում վարկանիշային ցուցակում ըստ հերթականության հաջորդող 5 համարներում գրանցված անձանց` մինչև վարկանիշային ցուցակի միմյանց հաջորդող վերջին հինգ համարներում գրանցված թեկնածուներին ընտրելը և հարցազրույցի հրավիրելը:

198. Եթե քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված է մասնագիտական բարձրագույն կրթության պահանջ, և վարկանիշային ցուցակի 1-5-րդ համարներում չկա համապատասխան մասնագիտություն ունեցող հինգ թեկնածու, ապա համապատասխան մարմինն օրենքով սահմանված կարգով կատարում է ընտրություն և հարցազրույցի է հրավիրում տվյալ մասնագիտությունն ունեցող առաջին հինգ թեկնածուին: Եթե հարցազրույցը համարվում է չկայացած, ապա նոր հայտարարության հրապարակման դեպքում համապատասխան մարմինը տվյալ պաշտոնի համար հարցազրույցի է հրավիրում վարկանիշային ցուցակում պահանջվող մասնագիտությունն ունեցող հաջորդող հինգ թեկնածուին` մինչև վարկանիշային ցուցակում համապատասխան մասնագիտություն ունեցող վերջին թեկնածուին ընտրելը և հարցազրույցի հրավիրելը:

199. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 499-Ն որոշման դրույթներին համապատասխան:

 

Ձև N 1

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ

 

N ______

 

______________________________________________________________________

                               (ազգանունը)

______________________________________________________________________

                          (անունը, հայրանունը)

 

Սկսված __ ___ 20 թ. Վերսկսված է __ ___ 20 թ. Վերսկսված է __ ___ 20 թ. Դադարեցված է __ __ 20 թ. Դադարեցված է __ __ 20 թ. Դադարեցված է __ __ 20 թ. Արխիվացված է __ __ 20 թ. Արխիվացված է __ __ 20 թ. Արխիվացված է __ __ 20 թ.

 

Ձև N 2

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

.__________.

1. Ազգանունը _____________________________               |լուսանկարի|

Անունը ______________ Հայրանունը ___________             |տեղը      |

    2. Սեռը _________________________________                .__________.

3. Ծննդյան ամսաթիվը ________________________

4. Ծննդյան վայրը ___________________________

(մարզը, քաղաքը, գյուղը)

5. Քաղաքացիությունը ________________________

6. Կրթությունը _____________________________

 

._____________________________________________________________________.

|NN |ՈՒսումնական   |Ֆակուլտետի |Ընդուն-|Ավար-|Մասնա-|Ինչ      |Դիպլոմի|

|ը/կ|հաստատությունը|կամ բաժան- |վելու  |տելու|գիտու-|որակա-   |կամ    |

|   |______________|մունքի     |տարին  |տարին|թյունը|վորում   |վկայա- |

|   |անվա-  |վայրը |անվանումը  |       |     |      |է ստացել |կանի   |

|   |նումը  |      |           |       |     |      |ուսում-  |համարը |

|   |       |      |           |       |     |      |նական    |       |

|   |       |      |           |       |     |      |հաստատու-|       |

|   |       |      |           |       |     |      |թյունն   |       |

|   |       |      |           |       |     |      |ավարտելով|       |

|___|_______|______|___________|_______|_____|______|_________|_______|

|___|_______|______|___________|_______|_____|______|_________|_______|

|___|_______|______|___________|_______|_____|______|_________|_______|

._____________________________________________________________________.

 

7. Ինչ օտար լեզուների է տիրապետում____________________________________

______________________________________________________________________

            (կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)

 

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _____________________________

__________________________________________________________________

9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի __________________

_____________________________________________________________________

10. Կատարած աշխատանքն աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)

 

Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերն անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում:

 

._____________________________________________________________________.

|Ամսաթիվը      |Պետական մարմնի, հիմնարկի և |Պաշտոնը|Քաղաքացիական      |

|              |    կազմակերպության        |       |ծառայության       |

|              |                           |       |դասային աստիճանը  |

|______________|___________________________|_______|__________________|

|ընդուն-|ազատ- |անվանումը |գտնվելու վայրը  |       |                  |

|վելու  |վելու |          |                |       |                  |

|       |(ավար-|          |                |       |                  |

|       |տելու)|          |                |       |                  |

|_______|______|__________|________________|_______|__________________.

._____________________________________________________________________.

 

11. Պետական պարգևներ և մրցանակներ _________________________

__ __________________________________________________________

(երբ և ինչով է պարգևատրվել)

 

12. Առնչությունը զինվորական ծառայության հետ ____________________

______________________________________________________________

Զինվորական կոչումը __________________________________________

Կազմը _________________________________________________________

(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)

Զորքի տեսակը _________________________________________

13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին __________

_____________________________________________________________________

(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ` նշելով

նրանց ծննդյան ամսաթվերը)

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

14. Բնակության վայրը _____________________________________

15. Հաշվառման վայրը _______________________________________________

(լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)

16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________

17. Անձնագիրը կամ նույնականացման քարտը

________________________________________________

                    (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

    20 թ. ___ ___                            __________________________

                                             (անձնական ստորագրությունը)

 

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:

 

(2-րդ ձևը փոփ. 05.11.2018 թիվ 271-Ն որոշում)

Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________-ի

(անունը, ազգանունը և հայրանունը)

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը`

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

____________________________

(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով

______________________________________________________________

                                 (տառապում եմ, չեմ տառապում)

___________________________________________________

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

___________________________________________________

___________________________________________________

դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս

____________________________________________________________________

                             (ունեմ, չունեմ)

ե) այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

________________________________________________________________

                   (իրականացնում եմ, չեմ իրականացնում)

 

զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ

___________________________________________________________

                       (զբաղվում եմ, չեմ զբաղվում)

է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________________________

(գտնվում եմ, չեմ գտնվում)

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

___________________________

                                         (լրացնողի ստորագրությունը)

___ _______ 20 թ.

 

(3-րդ ձևը փոփ. 05.11.2018 թիվ 271-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_________________________________-ի

(անունը, ազգանունը և հայրանունը)

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը`

ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս

______________________________________________________________________

                             (ունեմ, չունեմ)

բ) այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________

                   (իրականացնում եմ, չեմ իրականացնում)

զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ

_________________________________

                       (զբաղվում եմ, չեմ զբաղվում)

դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ___________________________________________

(գտնվում եմ, չեմ գտնվում)

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

___________________________

                                         (լրացնողի ստորագրությունը)

___ _______ 20 թ.

 

Ձև N 5

 

ՎԵՐԳԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

_____________________________________________________-ի

(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

._____________________________________________________________________.

|NN |Փաստա-|Էջերի |Էջե-|Անձ-  |Անձ-   |Անձ-   |Ստացողի|Ստացողի|Վերա-  |

|ը/կ|թղթերի|հեր-  |րի  |նական |նական  |նական  |անունը,|ստորագ-|դարձման|

|   |անվա  |թական |քա- |գործին|գործից |գործից |ազգա-  |րու-   |ամսա-  |

|   |նումը |համար-|նակը|կցելու|հանելու|հանելու|նունը  |թյունը |թիվը   |

|   |      |ները  |    |ամսա- |ամսա-  |նպատակը|և      |և      |       |

|   |      |      |    |թիվը  |թիվը   |       |պաշտոնը|ստացման|       |

|   |      |      |    |      |       |       |       |ամսա-  |       |

|   |      |      |    |      |       |       |       |թիվը   |       |

|___|______|______|____|______|_______|_______|_______|_______|_______|

| 1 |  2   |  3   |  4 |  5   |   6   |   7   |   8   |   9   |   10  |

|___|______|______|____|______|_______|_______|_______|_______|_______|

._____________________________________________________________________.

 

    Անձնական գործը    __ ______ 20___թ.  ___________________________

    ստուգված է`                          (անձնակազմի կառավարման

                                         ստորաբաժանման ղեկավարի

                                         ստորագրությունը)

                      __ ______ 20___թ.  ___________________________

                                         (անձնակազմի կառավարման

                                         ստորաբաժանման ղեկավարի

                                         ստորագրությունը)

                      __ ______ 20___թ.  ___________________________

                                         (անձնակազմի կառավարման

                                         ստորաբաժանման ղեկավարի

                                         ստորագրությունը)

 

Ձև N 6

_____________________________________________________

                       (համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնը,

                                      անունը, ազգանունը)

                       _________________________________________________

                           (զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական

                                  ծառայողի անունը, ազգանունը)

 

Դիմում

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ գրանցել կադրերի ռեզերվում:

Հայտնում եմ, որ տեղեկացված եմ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում սահմանված կարգով ինձ ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ:

 

Դիմող` (ստորագրություն, անուն, ազգանուն)

Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

(6-րդ ձևը լրաց. 05.11.2018 թիվ 271-Ն որոշում)

 

Ձև N 7

 

.__________.       Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի

|Ներբեռնել |       քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին

|լուսանկարը|       ________________________________________________ -ից

|          |               (անունը, հայրանունը, ազգանունը)

|          |       ___________________________________________________

.__________.                     (քաղաքացիությունը, սեռը)

___________________________________________________

                       (անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

                       ___________________________________________________

                       (հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան

                       տեղեկանքի համարը և տալու ամսաթիվը, եթե անձը

                       հրաժարվել է հանրային ծառայության համարանիշի

                       տրամադրումից)

                       ___________________________________________________

                                       (հաշվառման հասցեն)

                       ___________________________________________________

                                       (բնակության հասցեն)

                       ___________________________________________________

                          (հեռախոսահամարները` բջջային և աշխատանքային)

                       ___________________________________________________

                                   (էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հրապարակած հայտարարությանը` խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու վարկանիշային ցուցակի կազմման համար անցկացվող թեստավորմանը:

Միաժամանակ հայտնում եմ, որ`

 

1) հայերենին _________________________________________________________.

(տիրապետում եմ, չեմ տիրապետում)

2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________.

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

3) սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն_________________.

(ունեմ, չունեմ)

4) ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում

ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________.

(տառապում եմ, չեմ տառապում)

5) տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին`

    ._.         ._.       ._.        ._.          ._.             ._.

._. Windows,._. Word, ._. Excel, ._. Access,  ._. Power point,._. այլ.

6) տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին`

_______________________________________________________________________

         (տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

_______________________________________________________________________

         (տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

7) _______________________________________ հաշմանդամություն.

(ունեմ, չունեմ)

8) _______________________________________ տեսողական խնդիրներ.

(ունեմ, չունեմ)

9) նախընտրելի աշխատավայրը (մարմինը) և (կամ) վարչատարածքային միավորը`

______________________________________________________________________:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերի պատճենները`

 

1) անձնագրի (ՀԾ համարանիշ)` ___________ էջ.

2) դիպլոմի (դիպլոմների)` ___________ էջ.

3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի` ___________ էջ.

4) զինվորական գրքույկի` ___________ էջ.

5) այլ` ___________ էջ:

Նախազգուշացված եմ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող ____________________________ ________________________________

                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

                                       ________________________________

                                            (օրը, ամիսը, տարեթիվը)

 

(7-րդ ձևը լրաց. 29.03.2019 թիվ 171-Ն որոշում)

 

 

pin
Առաջին փոխվարչապետ
31.07.2018
N 29-Ն
Որոշում