ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 ապրիլի 2019 թվականի N 334-Ա
 
ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին 2019 թվականի ապրիլի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` ԵՄ Արևելյան գործընկերության Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման պլատֆորմի ներքո գործող Տրանսպորտային հարցերով պանելի հերթական` 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Բագրատ Բադալյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բագրատ Բադալյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. ապրիլի 2
Երևան